Հեռավար ուսուցում
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարաններ
Նախագծի տևողությունը՝ Ապրիլի 27-մայիսի 8
Նպատակը`ծանոթանալ էպոսին, անդրադառնալ էպոսում առկա համամարդկային և ազգային խնդիրներին, ուսումնասիրել էպոսի բառապաշարը:
Աշխատանքային ուղղությունները՝
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» — Հայկական ժողովրդական հերոսավեպ (զյուցազնավեպ, էպոս)
- Կարդում ենք էպոսի մասին:
- Կարդում ենք էպոսի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղը:
- Անծանոթ բառերի, արտահայտությունների, տեղանունների բացատրություն, մեկնաբանում (Ահա էպոսի բառարանը, որտեղից կարող եք օգտվել, սա էլ էպոսում տեղանունների, վայրերի անունների բառարանը:)
- Էպոսաբառարանի ստեղծում
- Հերոսների բնութագրում, նկարագրում
- Հատվածների ձայնագրում, ընտանեկան ընթերցումներ
- Էպոսին նվիրված հաղորդումների, տեսանյութերի, ֆիլմի, մուլտֆիլմի դիտում, քննարկումներ
- էպոսապատումներ, մերօրյա էպոսի հորինման հնարքներ