Ուսումնական պլանը կարդում, քննարկում, իրենց առաջարկներն են ներկայացնում 7-րդ դասարանցիները:
- Քանի որ ամեն շաբաթ տեսադասերի դասացուցակը փոփոխվում է, ես առաջարկում եմ, որ դասացուցակը անփոփոխ լինի: Իսկ եթե փոփոխվում է, ապա միայն ամիսը մեկ:
- Ես առաջարկում եմ, որ ուսումնական պլանը կազմվի ամեն դասարանի համար առանձին:
- Ես առաջարկում եմ, որ մուտքի ճամբարին, նորեկ երեխաներին մենք ծանոթացնենք կրթահամալիրն, այսինքն՝ այն երեխաները, ովքեր արդեն ծանոթ են կրթահամալիրին, օգնեն որ նորեկները ծանոթանան:
Վարուժան Պողոսյանն է առաջարկում՝
- Առաջարկում եմ, որ դասացուցակը անփոփոխ լինի:
- Առաջարկում եմ ինչպես ուսումնական պլանում է 45 րոպե դասերը, այդպես էլ թող վիդեո դասերը լինեն 45 րոպե:
- Ես առաջարկում եմ, որ ուսումնական պլանը կազմվի ամեն դասարանի համար, որպեսզի ավելի հասկանալի լինի:
- Առաջարկում եմ որ երկար դասամիջոցը տևի 25-30 րոպե:
- Իմ ֆիզկուլտուրան նետաձգություն է, մեզ նետեր են պետք, որովհետև մեզ չի հերիքում:
Առաջարկում է Դավիթ Մազլումյանը՝
- Առաջարկում եմ, որ տեսադասերի դասացուցակը լինի անփոփոխ:
- Տեսադասերի տևողությունը կուզեմ նույնպես լինի 45 րոպե, ինչպես ուսումնական պարապմունքները տևողությունը:
- Կուզեմ նաև, որ կաբինետային համակարգ չլիներ, այլ ամեն դասարան ունենար իր դասասենյակը:
- Առաջարկում եմ ավելացնել օտար լեզուների դասաժամերը, որովհետև ես չեմ կարող ամրապնդել իմ արդյունքը:
- Առաջարկում եմ ամեն անգամ չտեղափոխվել կաբինետից կաբինետ, որ լինի ամեն դասարանի համար իր դասասենյակը, իսկ այդպիսի՝( քիմիա, ֆիզիկա, երգ )և այլն դասաժամերի համար, կարող ենք գնալ մյուս կաբինետներ:
- Առաջարկում եմ երկարացնել հունիսյան ճամբարը։
Նարե Մուրադյանի և մայրիկի առաջարկները՝
Իմ մայրիկը առաջարկում է ավելացնել Հայոց պատմության դասաժամերը, քանի որ շաբաթական դասավանդվում է 1 անգամ:
Ես առաջարկում եմ, որ պահարանները լինեն ավելի ապահով և մեկը մյուսի պահարանը չկարողանա բացել և կոտրել:
Առաջարկում եմ դպրոցի խոհանոցում վերանայել սննդի որակը:
Վերոնիկա Խաչատրյանն առաջարկում է՝
1․ Ես առաջարկում եմ, որ ուսումնական պլանը ամեն մի դասարանի համար առանձին լինի։
2․ Իմ ընկերները առաջարկում են, որ դասացուցակը լինի անփոփոխ, իսկ ես առարկում եմ։ Ես ուզում եմ, որ դասացուցակը փոփոխական լինի, մարդիկ անընդհատ նոր շաբաթ ապրեն և ավելի հետաքրքիր անցնի ժամանակը։
3․ Ես նաև շատ կուզենայի, որ 45 րոպե տևեր, որովհետև 1ժամը շատ երկար է։
4․ Իմ դասընկերը առաջարկում է, որ դասամիջոցները լինեն 25-30 րոպե ես առարկում եմ։ Եթե մենք ունենանք 25-30 դասամիջոց մենք մինչև ժամը 3ը կլինենք դպրոցում, իսկ ես ժամը 3։30 լրացուցիչ պարապունքներ ունեմ։