Իմ էպոսը

d58dd5a1d5bdd5b8d682d5b6d681d5ab-d4b4d5a1d5bed5abd5a9Մայիսյան 15-րդ հավաքի շրջանակում իրականացրեցինք համագործակցային նախագիծ Հյուսիսային դպրոցի 5-րդ  և  Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ, 6-րդ դասարանների սովորողների, դասավանդողների, ծնողների հետ:

Համագործակցային նախագծի հիմքում մեր էպոսն էր «Սասունցի Դավիթ» նախագծի առաջարկվող կետերով:

Ըստ նախագծի՝ հանդիպումների վերջին՝ երրորդ օրը սովորողները պետք է ներկայացնեին իրենց հորինած էպոսները կամ էպոսի իրենց շարունակությունը:

Ստորև ներկայացնում եմ Հյուսիսային դպրոցի և Եղվարդի դպրոցի սովորողների ստեղծած էպոսները.

Հյուսիսային դպրոցի 5-րդցիներ

Օլգա Ալեքսանյան — Արսենն ու էմիլին՝ ազգի հաշտարարներ

Իննա ջաբուրյան — «Սասնա ծռեր» էպոսի շարունակությունը

Անի հարությունյան — Իմ էպոսը

Կարեն Վարդանյան — Իմ էպոսը

Լորի Նիքոլյան-Էպոսի շարունակությունը

Մելանյա Քեքեջյան- Անհագ երախը

Արսինե Բադալյան- Սասնա ծռեր. շարունակությունը

 

Եղվարդի դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Անահիտ Սիմոնյան

Դարեր առաջ  Հայաստանում ապրում էր մի գեղեցիկ հայուհի՝ Ծաղիկ անունով: Նա հայ քրիստոնյա էր և հպարտ էր դրանով: Շատերն էին հիացած նրա գեղեցկությամբ:

Մի կռապաշտ իշխան հիանում է Ծաղկի գեղեցկությամբ և որոշում է նրան բռնի ուժով կնության առնել:Ծաղիկը, փախչելով կռապաշտ իշխանից, թաքնվում է մոտակա լեռան քարայրում: Հետապնդող իշխանը հանդիպում է մի հովվի, ով վախից հայտնում է աղջկա տեղը: Ծաղիկը, տեսնելով, որ փրկություն չկա, բարձրանում է ժայռի գագաթը և այնտեղից ցած նետվում: Հետագայում քարայրը, որտեղ թաքնվել էր գեղեցկուհի Ծաղիկը, կոչվում է Ծաղկեվանք:Քարայրի առաստաղիւց սկսում է ջուր հոսել, որը ըստ հավատացյալների, Ծաղիկի արցունքներն են:  Հերթական անգամ համոզվում ենք, որ հայ ժողովուրդը անկոտրում է և հավատարիմ իր հավատքին:

Մարիա Մկրտչյան

«Սասնա ծռեր» էպոսի 5-րդ ճյուղը

2020 թվականն էր: Արեն անունով մի տղա, զայրացած աշխարհի անարդարություններից,  որոշում է փախչել սարեր: Շատ է գնում, թե քիչ, չգիտեմ,բայց հայտնվում է մի մեծ  քարանձավի մոտ: Արենը նստում է մուտքի մոտ, որոշում է խարույկ վառել այդպես գիշերելու համար: Խարույկը վառում է, հարմար տեղավորվում ու քնում: Գիշերը հանկարծ արթնանում է անձրևից և տեսնում, որ քարանձավի մուտքի մոտ մի բաց տեղ կա: Որպեսզի չթրջվի, մտնում է քարանձավի մեջ: Քարանձավում լույս է վառվում. հետևում է լույսին ու ավելի խորանում դեպի ներս: Հանկարծ նկատում է մի հաղթանդամ մարդու: Արենը քանի որ շատ լավ էր սովորում դպրոցում և անգիր գիտեր մեր էպոսը, միանգամից հասկանում է, որ գտել է «Մհերի դուռը» կոչվող քարանձավը և հանդիպել է իր կատարյալ հերոս Սասունցի Դավթի որդուն՝ Փոքր Մհերին: Նրանք երկար են զրուցում և Արենը պատմում է, թե ինչքան ցավերի ու տառապանքների միջով է անցել հայ ժողովուրդը, ինչեր ասես չի տեսել հայ ժողովուրդը՝ էլ Եղեռն, էլ գաղթ, և հիմա ապրում ու պայքարում են  մի կտոր հողի համար, որ նենգ և անաստված թուրքերը դա էլ չտանեն: Պատմում է իր պապական հողերի և  Արարատ սարի մասին, արդար չէ, որ այն գտնվում է ագահ և անսիրտ թուրքերի մոտ: Մհերը երկար լսելուց հետո հասկանում է, որ չպետք է այլևս սպասել, որ աշխարհը քանդվի ու նորից շինվի, որ ցորենը դառնա մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի: Նա ոորոշում է կայացնում դուրս գալ և արդարություն հաստատել երկրի վրա, քանի որ 21-րդ դարում միայն ֆիզիկական ուժը բավարար չէ: Մհերը և Արենը պլան են մշակում, որի իրականացումից հետո հայերը կվերադարձնեն իրենց պատմական հողերը, իսկ թուրքերը ներողություն կխնդրեն իրենց կատարած չարիքի համար: Արենն ու Մհերը, ճիշտ է, երկար են պայքարում արդարության պահպանման համար, բայց նրանց 2065 թվականին հաջողվում է թուրքերին համոզել (առանց պատերազմի, քանի որ պատերազմը չարիք է), որ նրանք պատրաստ են վերականգնել արդարությունը: Թուրքիայի նախագահը 2065 թվականի ապրիլի 24-ին՝ Եղեռնի 150-րդ տարելիցին, գալիս է Ծիծեռնակաբերդ և հանդիսավոր կերպով ներողություն խնդրում հայերից: Փոքր Մհերը այդ նույն թվականին մահանում է, բայց մահից առաջ ասում է.

— Ես անելիք այլևս չունեմ. Հայոց նոր սերունդը ամենակարող է:

60084049-566C-4939-9C60-0E489D81D1F4

 

Հակոբյան Մարիամ

Էպոս թագավոր մասին

Մի թագավոր կար, որ իշխում էր ողջ  Հայաստանում:

Բոլորը գիտեին նրան, գիտեին, որ անսիրտ է, դաժան ու շատ չար: Մարդիկ բոլորը վախենում էին թագավորից:

Մի անգամ այդ թագավորը որոշեց գնալ անտառ որս անելու: Որսի ժամանակ մի առյուծ հարձակվեց թագավորի վրա:  Թագավորից մի քիչ հեռու կար մի գյուղացի, ով նկատելով առյուծին, վազեց դեպի թագավորի կողմը: Նա հերոսի նման կռվեց առյուծի հետ և նրան տապալեց գետնին: Կռվի ժամանակ թագավորը վախից կծկվել էր: Հետո երբ տեսավ առյուծը սատկած է, ասաց.

-Մեծ բան չէր, ես էլ կարող էի, ինչո՞ւ միջամտեցիր:

Գյուղացին այս խոսքերը լսելուց հետո թողեց ու լուռ հեռացավ: Թագավորը առյուծին վերցրեց ու գնաց պալատ: Պալատում սկսեց հպարտանալ, թե առյուծ է որսացել: Օրեր անց այդ լուրը տարածվեց ողջ Հայաստանում: Այդ լուրը հասավ նաև այն աղքատ գյուղացուն, ով փրկել էր թագավորի կյանքը: Գյուղացին այս իմանալուց հետո այնքան բարկացավ, որ որոշեց թագավորին մենամարտի հրավիրել: Երբ մարդիկ իմացան թագավորի մտքի մասին, սկսեցին ծաղրել նրան, իբր նա չի կարող հաղթել  հզոր թագավորին: Օրեր անց գյուղացին գնաց թագավորի մոտ և բոլորի մոտ նրան մենամարտի հրավիրեց: Թագովորը չէր կարող հրաժարվել, որովհետև գիտեր, որ հրաժարվելու դեպքում մարդիկ կհասկանային, որ նա վախենում է: Եվ ասյպես թագավորը համաձայնեց:

Հաջորդ օրը սկսվեց մենամարտը: Կռվի ժամանակ գյուղացին էնպես արեց, որ թագավորը հոգնի: Իսկ վերջում նա թագավորին գցեց գետնին և սուրը բարձրացրեց, որ սպանի նրան: Բայց գյուղացին չարեց դա, քանի որ խիղճ ուներ: Գյուղացին սուրը գցեց մի կողմ և թագավորին օգնեց կանգնել: Թագավորը հասկացավ, որ պետք չէ հպարտանալ այն ամենի համար, ինչ ինքը չի արել:

Եվ այս դեպքից հետո թագավորը բարիացավ, իսկ գյուղացուն տվեց բարձր պաշտոններից մեկը և շնորհակալություն հայտնեց իրեն չսպանելու համար:

 

 

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայիսյան հավաք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s