Համագործակցային մի նախագծի մասին

96141344_2646261112287075_8313019775341035520_nՄայիսյան 15-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ-պայմանավորվածությամբ  իրականացրեցինք համագործակցային նախագիծ Հյուսիսային դպրոցի 5-րդ  և  Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ, 6-րդ դասարանների սովորողների, դասավանդողների, ծնողների հետ:

Համագործակցային նախագծի հիմքում մեր էպոսն էր «Սասունցի Դավիթ» նախագծի առաջարկվող կետերով:

Հանդիպումները հեռավար (Zoom) հարթակում նախատեսել էինք երեք օր՝ մայիսի 5-ին, 7-ին, 8-ին: Երեք օրերն էլ ըստ նախագծի կետերի հաջող իրականացրեցինք: Նշեմ նաև, որ հանդիպումներին մասնակցում էին 70-ից ավելի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ:

Առաջին օրը նախատեսել էինք հատվածների ընթերցում «Սասնա ծռեր» էպոսի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղից. կարդում էին սովորողները, դասավանդողները:  Նախատեսել էինք նաև երգուսուցում, ուժախաղերի ներկայացում, ինչը մեծ ոգևորություն, հետաքրքրություն առաջացրեց. բոլորը և՛ երգում էին, և՛ հետաքրքրությամբ դիտում ուժախաղերը:

Երկրորդ օրը նախատեսել էինք կերպարների, հատվածների քննարկում և էպոսանկարների ստեղծում: Քննարկումն իրականացրեցինք հարցուպատասխանի միջոցով, ապա հանդիպման երկրորդ մասում յուրաքանչյուրը ներկայացրեց իր ստեղծած էպոսանկարը:

Առաջին և երկրորդ օրերի արդյունքում  Եղվարդի թիվ 3 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ընթերցումների  և էպոսանկարների հիման վրա ստեղծվեց այսպիսի  հետաքրքիր, ուսումնական տեսաֆիլմ:

Երրորդ օրը նույնպես չափազանց հագեցած ու հետաքրքիր էր: Հանդիպման առաջին մասում սովորողները ներկայացրեցին իրենց ստեղծած-հորինած էպոսները կամ էպոսի շարունակությունը: Մեր և Եղվարդի դպրոցի սովորողների ստեղծած էպոսները կարող եք կարդալ այս հղումով:

Հանդիպման երկրորդ մասն ամենահամեղն էր…Հյուսիսային դպրոցի կազմակերպիչ Ռիմա Քեքեջյանը ներկայացրեց իր պատրաստած ծիսական տոլման ու բաղադրատոմսը, ապա՝ ծիսական խոհանոցի՝ մեր իրականացրած կրթահամալիրային նախագծերը՝  սուջուխի ծեսը, սովորողների ներկայացրած զատկական ուտեստները և այլն…  Եղվարդի փոքրիկ խոհարարներն էլ  ծնողների հետ ներկայացան իրենց ծիսական խոհանոցով ՝ է՜լ ավելուկով աղցան, ապուր, է՜լ ծիսական հալվա, փոխինձ և այլն…

Հանդիպման ընթացքում սովորողների հետ պայմանավորվեցինք հաջորդ օրը՝ մայիսի 9-ին միանալ ֆեյսբուքյան հարթակում իրականացվող  հեռավար համերգ-ցուցադրությանը՝ գործիքային կատարումներով, էպոսյան ընթերցումներով…

Եղվարդի դպրոցի սովորողների մասնակցությունը էպոս-համերգին…

Երեք-չորս օր տևած համագործակցային այս հանդիպումները տպավորիչ ու ոգևորող էին… Եղվարդի սովորողները, դասավանդողները ցանկություն հայտնեցին լինելու կրթահամալիրում, մեզ հյուր ընդունելու իրենց դպրոցում:

Առջևում նորանոր միավորող, համագործակցային նախագծեր են…

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հեռավար-առցանց ուսուցում, Հոդվածներ, թարգմանություններ, Մայիսյան հավաք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s