Բանգլադեշյան հունիսյան պլեների, փառատոների շրջանակում պատրաստվում ենք իրականացնել «Դյուցազնապատումն ընտանեկան դպրոցներում» նախագիծը Հյուսիսային դպրոցի 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանների նախագծային խմբի հետ: Նախագիծը կիրականացնենք առցանց և ֆիզիկական միջավայրերում:
Նախագծի ժամկետը՝ հունիսի 15-ից…
Մասնակիցներ՝ Հյուսիսի ընտանեկան դպրոցներ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանների սովորողներից կազմված նախագծային խումբ
Համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան, Ռիմա Քեքեջյան
Իրականացման փուլերը
- Նախագծային խմբի ձևավորում
- Առցանց հանդիպում-խորհրդատվություն ընտանեկան դպրոցի, նախագծային խմբի հետ՝ «Սասունցի Դավիթ» ընտանեկան՝ երաժշտական, թատերական ներկայացման ստեղծում
- Ֆիզիկական միջավայրում հանդիպում նախագծային խմբի հետ. նախագծի իրականացում Սասնալանջում
Նախագիծն իրականացնելու համար օգնող-օժանդակող բաղադրիչներ
- Սասունցի Դավթից հատվածների ընթերցում-բեմադրում
- երաժշտական-թատերական ձևավորում
- համապատասխան հագուստի, աքսեսուարների ընտրություն ներկայացման համար
- ուժախաղը, պարը, պարերգը ներկայացման մեջ
Արդյունքում
- Ընտանեկան թատրոններ
- Ուսումնական նյութեր
Նախագծային խումբը կամ ընտանեկան դպրոցը ներկայացնում է իր ընտանեկան թատրոնը տեսանյութով:
Դյուցազնապատումներ Սասնա լանջին ն— նախագծային խմբի հետ՝ ֆիզիկական միջավայրում
Պատանի Դավիթը՝ հովիվ…Հե՜յ, ջա՜ն սարեր, Սա՜սմա սարեր…— Հարութ Կարապետյանի (5-րդ դաս.) ընտանեկան դպրոց
Ստվերաթատրոն— Անի Եիսաղոլիի (5-րդ դաս.) ընտանեկան դպրոց
Դյուցազնապատումը Դավթի ընտանիքում— Դավիթ Հակոբյանի (4-րդ դաս.) ընտանեկան դպրոց
Դյուցազնի ծնունդը — Եվա Պապյանի(4-րդ դաս.) ընտանեկան դպրոց
Սասունցի Դավիթը և Ձենով Օհանը — Դանիել Մարկոսյանի (5-րդ դաս.) ընտանեկան դպրոց
Դյուցազնապատումը Հյուսիսի ամառային ճամբարում
Հատվածներ էպոսից․ Ծովինար՝ Սանասար, Բաղդասարի ծնունդը — Դյուցազնապատումներն ամառային ճամբարում.