Ողջո՜ւյն, սիրելի 4-րդ դասարանցի:
Հուսով եմ՝ ինձ ճանաչեցիր. ես ընկեր Քրիստինեն եմ, ով շուտով քեզ մայրենի կդասավանդի: Առաջարկում եմ ամառը միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք: Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:
Դե՛, սկսենք… Առաջարկում եմ 2 տիպի առաջադրանք:
- Առաջարկում եմ կարդալ «Աստրիդ Լինդգրենի Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գիրքը:
Երբ կարդաս վերջացնես.
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
- Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
- Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:
Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ: Առաջադրանքներն ուղարկի՛ր ինձ մինչև օգոստոսի 10-ը: Սիրով և անհամբերությամբ սպասում եմ…
Սիրով՝ ընկեր Քրիստինե