Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի:
Հուսով եմ՝ լավ հանգստանում ես… Կեցցե՛ս:
Առաջարկում եմ ամառը միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք: Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:
Առաջարկում եմ 2 տիպի առաջադրանք:
- Այս կետը վերաբերում է ամառային ընթերցանությանը: Համաձայնի՛ր ինձ հետ, որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն է: Ուրեմն կարդա՛, բացահայտի՛ր, ճանաչի՛ր, ծիծաղի՛ր և, ամենակարևորը, քո տպավորություններով, ապրումներով կիսվի՛ր` պատմելով քո կարդացած գրքի մասին բլոգումդ: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին:
Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը`
Աստրիդ Լինդգրեն
Էրիխ Ռասպե
Մարկ Տվեն
Ջաննի Ռոդարի
Լայամ Ֆրենկ Բաում
Վախթանգ Անանյան
Կարլո Կոլլոդի
Ազատ Շահինյան
Ալան Ալեքսանդր Միլն
Ջեմս Գրինվուդ
Գրքերը կարող ես կարդալ և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակով: Հիշեցնեմ, որ կրթահամալիրի գրադարանը բաց է լինելու ողջ ամառ:
՝Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգումդ ներկայացրու, թե`
- Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրառումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:
Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ:
Մաղթում եմ արկածային, գունեղ և ստեղծական ամառ:
Սիրով՝ ընկեր Քրիստինե