Մայրենիի ֆլեշմոբերի մասին

58701FFC-FAF5-4E6A-8284-4EA5A9A08CB3Մայրենիի ֆլեշմոբերի նոր ձև ու ժամանակացույց ստեղծեցինք ու կիրառեցինք 2019-2020-ին: Նախ յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթը փոխարինվեց չորեքշաբթիով, և սովորողներին տրվեց  ոչ թե ֆլեշմոբը կատարելու 5-6ժամյա հնարավորություն, այլ 1-2 օր:  Որքանո՞վ էր այս փոփոխությունն արդյունավետ: Նախ սովորողը, նախապես տեղեկանալով ֆլեշմոբի մասին, մասնակցում էր, քանի որ հաջորդ օրն ինքը պիտի պատրաստ լիներ ֆլեշմոբի քննարկմանը (որը դարձել էր պարտադիր պայման, և, ամենակարևորը, սովորողը դրան սպասում էր): Եթե սովորողը չէր մասնակցել ֆլեշմոբին, ապա դա անում էր հենց քննարկման ընթացքում: Այս ամենի արդյունքում էլ բավական մեծ թվով սովորողներ էին մասնակցում մայրենիի ֆլեշմոբերին:

Հաջորդը առաջադրանքներն էլ ավելի հետաքրքիր, մատչելի, ստեղծական, ուսուցողական, հետազոտական դարձնելն էր: Ես, որպես մայրենիի դասավանդող, ֆլեշմոբի յուրաքանյուր խնդիր փորձել եմ կազմել այս կարևոր կետերին համապատասխան: Ֆլեշմոբերը կազմելիս, հաշվի էր առնվում նաև  կրթահամալիրի ուսումնական օրացույցը:

2019-2020 ուստարում կազմել եմ 4-5-րդ դասարանների՝ նոյեմբեր (Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն) և մայիս (էպոսյան օրեր) ամիսների մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքները:

2019-2020 ուստարվա ֆլեշմոբերից ուզում եմ առանձնացնել հատկապես մայիսյանը, քանի որ այս ֆլեշմոբին մասնակցեցին մեծ թվով ոչ կրթահամալիրի սովորողներ: Այս  շրջանը համընկավ մայիսյան հավաքի հետ, որի շրջանակում մենք իրականացնում էինք համագործակցային նախագիծ Եղվարդի դպրոցի սովորողների հետ: Մեծ թվով 4-5-րդ և 6-8-րդ դասարանների սովորողներ մասնակցեցին մայրենիի մայիսյան ֆլեշմոբին:

Առաջարկս է շարունակել մայրենիի ֆլեշմոբերի իրականացման  այս տարբերակը, փորձել ընդլայնել ֆլեշմոբերին մասնակիցների շրջանակը դրա տարածման, կրթական փոխանակումների իրականացման նախագծերի շնորհիվ:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հեռավար-առցանց ուսուցում, Մանկավարժական աշխատողների ճամբար, Դասավանդողի օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s