Գրականության ծրագիր. 4-12-րդ դասարաններ

00C4757B-B492-4A67-B0CE-186D672DD68D

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայրենիի լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրականության ուսուցում

Բացատրագիր

Գրականության հետ շփումը սկսվում է վաղ տարիքից՝ ընտանիքում, հաճախ տեղափոխվում է  նախակրթարան, այնուհետև՝ դպրոց և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ տարբեր ժամանակներում ծավալային տարբեր հարաբերակցությամբ՝ ըստ մասնագիտության, կյանքի տվյալ ժամանակահատվածում ունեցած գործառույթների, նախասիրությունների և այլն։ Կարող է  դպրոցից անմիջապես հետո գրականության հետ շփումն ընդհատվել կամ հազվադեպ դառնալ, բայց ավելի հաճախ այն շարունակվում է տարբեր ուսումնական հաստատություններում, նաև ինքնակրթությամբ՝ նոր թափ ատացած կամ տարբեր իրավիճակներում՝ ավելի դանդաղ տեմպերով։
Գրականությունը լայն հասկացություն է, և այն միայն գեղարվեստական գրականությամբ չի սահմանափակվում։
Ժամանակակից հայոց լեզվի բառարանում «գրականություն» բառի բացատրությունն է՝ որևէ ժողովրդի կամ ամբողջ մարդկության գրավոր ստեղծագործությունների (գիտական, գեղարվեստական, փիլիսոփայական և այլն) ամբողջությունը։
Գրականությունը իր ոչ գեղարվեստական մասով ընդգրկվում է դպրոցական տարբեր դասընթացներում՝ հայոց լեզվի, բնական գիտությունների, հասարակական գիտությունների մեջ և այլն։
Գեղարվեստական գրականությունը գրականության մի մասն է, որը արդի հայերենի բացատրական բառարանում իր երկրորդ իմաստով ձևակերպված է հետևյալ կերպ՝ արվեստի այն ճյուղը, որը բնորոշվում է խոսքի՝ լեզվի միջոցով կերպարներ կերտելով։
Ներկայացվող ծրագրում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառի «գրականություն» բաղադրիչը մեծ մասամբ ուղղված է գեղարվեստական գրականության ուսուցմանը։
Պակաս չկարևորելով գրականության  (ոչ գեղարվեստական) ընթերցման, ուսումնասիրության ընթացքում բովանդակության ընթերցումն ու դրա ըմբռնումը, դրանք կարևորելով հատկապես կրտսեր դպրոցի ընթերցանության նյութերում, ներկայացվող  ծրագիրն ուղղված է գեղարվեստական գրականության, նրա առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ձևի և բովանդակության ընկալման կարողությունների զարգացմանն ու հմտությունների ձեռքբերմանը։

Ներկայացված ծրագրում գեղարվեստական գրականության ուսուցումն է 4-12-րդ դասարանում։  Ոչ գեղարվեստական գրականությունն ներառված է մյուս դասընթացներում։
Ծրագրի հիմքում դրված է այն սկզբունքը, որ քանի որ գեղարվեստական գրականության ընտրությունն ու ընթերցումը խիստ անհատական գործոն ունի՝ կապված անհատի նախասիրությունների հետ, հետևապես հանրակրթության խնդիրն է  ընթերցման, բովանդակության և ձևի ընկալման  հմտությունների զարգացումը։

Գրականության դասավանդման նպատակը.

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • դասական  բարձրարվեստ հայ և համաշխարհային  գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը
  • քննարկումների, բանավեճերի, ասելիքի արտահայտման միջոցով նպաստել բանավոր խոսքի զարգացմանը
  • հայ գրականության ստեղծագործությունների, արտասահմանյան գրականության լավագույն թարգմանությունների միջոցով զարգացնել լեզվամտածողությունը
  • ցույց տալ հայ գրականության պատվավոր տեղը համաշխարհային գրականության սանդղակներում

 Խնդիրները.

  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում հայ և արտասահմանյան դասական գրականությունից` ապահովելով գրական բարձր արժեքների փոխանցումը
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն սովորողի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • սովորողի հետ քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը և այն ամենը, ինչը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին::
  • հայ գրականության զարգացման ուսումնասիրության միջոցով զարգացնել  գրողին իր ժամանակի մեջ դիտարկելու, անցած գրական ուղին հետազոտելու  հմտություններ։
  • օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց:

Հանրակրթության մեջ գրականության ուսուցումն ուղղված է հետևյալ ընթերցողի ձևավորմանն ու զարգացմանը․․ ․

  • ընթերցող, ընթերցանությունը կենսակերպ դարձրած
  • կարդացածը համակողմանի վերլուծող,
  • հեղինակի ասելիքը՝ ստեղծագործության գաղափարը ընկալող,
  • ստեղծագործության ձևի մասին դատողություններ անող
  • կարդացած ստեղծագործության մասին սեփական կարծիք ունեցող,
  • ստեղծագործության մեջ ներկայացվող զգայական աշխարհն ընկալող, սեփական զգացողությունների հետ համադրել և հակադրել կարողացող
  • իր կարծիքը հիմնավորելլ կարողացող,
  • կիրթ, ըստ էության  բանավիճող,
  • դիմացինի կարծիքը համբերատար լսել,, ըմբռնել, հարգել կարողացող,
  • որևէ հեղինակության (ստեղծագործության եղինակ, ուսուցիչ, այլ) կարծիք անվերապահորեն չընդունող, իր կարծիքի նկատմամբ գերակա չհամարող
  • տվյալ ստեղծագործական մեջ ներկայացված իրավիճակները, կերպարները  տարբեր կողմերից  դիտարկող,
  • քննադատական, հետազոտական  միտք ունեցող

Գեղարվեստական գրականության ուսումնասիրություն

Կազմակերպումը.

  • Հարցերի և առաջադրանքների հիմնական մասն ուղղվում է բովանդակության ու ձևի քննարկմանը:
  • Տրվում են գրականագիտական այնպիսի աշխատանքներ, որոնք զարգացնում են ստեղծագործությունը մանրամասնությունների, բառ-միավորի և պատկեր-միավորի մեջ տեսնելու և ընկալելու կարողությունը:
  • սովորողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները:
  • Առաջարկվում են ինտերնետային գրական կայքեր` ըստ սովորողի նախասիրության ընթերցելու և ներկայացնելու համար:

Ուսումնական կաբինետը`  ուսումնական միջավայր

Լուսավոր, հարմարավետ ուսումնական միջավայր՝ անհրաժեշտ գույքով` սեղաններ, աթոռներ, անլար ինտերնետ:
Ուսուցչին անհրաժեշտ  անհատական գործիքներ  և  նյութեր
Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ , ուսումնական այլ ռեսուրսներ:

Սովորողին անհրաժեշտ  անհատական գործիքներ և նյութեր

Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող)
ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների  հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):
Համացանցը`  ուսումնական միջավայր
Համացանցում ուսումնական միջավայր ` mskh.am կայք` mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի , սովորողի, մտավորականի, տարբեր գրողների բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube,  կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh

Թատերական դահլիճներըկինոսրահներըՄարմարյա սրահըհամացանցային կայքերը`  ուսումնական միջավայր

Ուսումնական միջավայր են թատերական դահլիճները, կինոսրահները, համացանցային ամենատարբեր տարածքները, որտեղ սովորողը կարող է դիտել և քննարկել գեղարվեստական, թատերական այնպիսի ֆիլմեր և ներկայացումների , որոնք ստեղծված են գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա: Թատերական դահլիճում կարող են ներկայացնել գրական ցերեկույթներ, կինոսրահներում` դիտել և քննարկել իրենց ստեղծած գրական-ուսումնական ֆիլմերը: Համացանցից կարող են ընտրվել գրական տարբեր ստեղծագործությունների հենքի վրա ստեղծված ֆիլմեր, գրական ներկայացումներ: Մարմարյա սրահը կարող է դառնալ և դառնում է մասսայական գրական-գեղարվեստական ստեղծագործությունների` խմբային ասմունքի, մեդիա-ներկայացումների, բեմադրությունների ասպարեզ:

Ուսումնական օրացույցով նախատեսված տոներըստուգատեսներըփառատոները
Սրանք ապահովում են գրական այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողն ու դասավանդողը անընդհատ ընթերցած գեղարվեստական գրականությունը, դրա միջոցով ձեռք բերած գրական ճաշակը հնարավորություն են ունենում գործնականում կիրառելու ֆիլմերի, բեմադրությունների, տարբեր գրական-գեղարվեստական տեսագրությունների, ընթերցումների և ներկայացման այլ ձևերի տեսքով:  Սա միջոց է գրական ստեղծագործությունները ներկայացնել այլ արտահայտչամիջոցների տեսքով, ներկայացնել այլ ձևաչափով, որն իհարկե նպաստում է տվյալ ստեղծագործության առավել համակողմանի և առավել խորությամբ յուրացմանը:

Մեդիաընթերցասրահըուսումնական միջավայր
Մեդիա-ընթերցասրահը  հարմարավետ ուսումնական տարածք է առանձին խմբային քննարկումների, ուսումնական հետազոտություններ և ուսումնական նյութեր պատրաստելու համար:

Հարցերի և առաջադրանքների շտեմարան
Հարցեր և առաջադրանքներ
(ըստ Հակոբ Օշականի  «Գրականության դասագրքի» )

  1. Թեման
    • Ներկայացրեք գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:
    • Ի՞նչ գիտեք ներկայացված ժամանակի մասին:
    • Հիմնավորեք վերնագիրը, նրա թելադրանքր:
    • Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    • Ներկայացրեք արտաքին և ներքին աշխարհները:
    2. Գաղափար
    • Արդարացրե՛ք ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
    • Կարո՞ղ եք ստեղծագործությունից ապրելու մի  ձև մտապատկերել:
    • Բացատրեք բառակապակցությունր, տողը, տունը, բանաստեղծությունը:
    • Խորհրդին ի՞նչ է ավելացնում  տվյալ տողը։
    • Առանձնացրեք հիմնական  և երկրորդական գաղափարները։ Որտե՞ղ է խտանում խորհուրդը։
    • Բանաստեղծության մեջ փնտրեք տվյալ գաղափարների արտահայտությունը։
    • Ինչպե՞ս կփոխվի ստեղծագործությունը, եթե նրա մեջ գաղափարի հետ կապված մի տարր փոխվի։
    3. Հերոսներ
    • Ներկայացրեք հերոսին իբրև ընդհանրացում։
    • Ներկայացրեք հերոսի տարիքը, դեմքը (կա՞, կարելի՞ է դուրս բերել բանաստեսծոիթյունից):
    • Հերոսը իրակա՞ն է, թե՞ երևակայական:
    • Ցույց տվեք քնարական հերոսի և բանաստեղծի հարաբերաթյունը:
    4. Պատկեր, պատկերավորման միջոցներ
    • Տվյալ պատկերի կարիքը կա՞։
    • Վերլուծեք տողը` բանալով յուրաքանչյուր մակդիր:
    • Ինչքանո՞վ  է պատկերը հարազատ թեմային, գաղափարին։
    • Ինչո՞վ է պայմանավորված տվյալ բառի գործածումը։
    • Վերլուծեք բառը, հակադրությունը, համեմատությունը, մակդիրը, փոխաբերությունը ։
    • Առանձնացրեք նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։
    • Տվյալ բառերը ասելիք ունե՞ն, թե՞ ինքնանպատակ են։
    • Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա,  որտե՞ղ է երևակայությունը թելադրում:
    •  Գտեք  տողեր, որոնք զգացում կամ խոհ լինելուց առաջ ուղղակի բառեր են թվում։
    • Բացատրեք տրված  պատկերը։ Փորձեք հանել այդ պատկերը։ Ցույց տվեք կորուստը կամ ձեռքբերումը:
    • Ընդլայնեք տրված պատկերը։
    • Նկարեք, նկարագրեք պահը։
    • Ձևավորեք բանաստեղծությունը, երաժշտություն ընտրեք։
    5. Ոճ
    • Տվյալ պատկերների օգտագործումը ունի՞ բացատրություն:
    • Ո՞ րն է այս բանաստեղծության տիրական արժանիքը։
    • Այսօր կարելի՞  է նման բան գրել՝ առանց ծիծաղելի երևալու վախի։
    • Այս բառակապակցություններն որչափո՞ վ  են մաս կազմում …. սերնդի հոգեբանության։
    • Նկարագրե՛ք հեղինակի դեմքը։
    • Համեմատեք հաջողված մասը չհաջողվածի հետ։
    • Հանել ստեղծագործությունից … (օր. հայկական) գիծը։
    6. Լեզու, տաղաչափություն, կշռույթ
    • Ի՞ նչ լեզվական դիտողություններ կարող եք անել։
    • Հանգավորո՞ ւմը օգնո ւմ է:
    • Բանաստեղծությունը դարձրեք արձակ։
    • Ի՞ նչ զգացամ եք ունենում բարձրաձայն կարդալիս։
    • Ի՞ նչ զգացողություն եք ունենում մտքի մեջ՝ կարդալով տվյալ տողը, քառատողը, պատկերը…:
    • Համեմատեք տողերը, տները, տարբեր բանաստեղծություններ, իբրև խիտ պատկեր, իբրև իրականություն…:

Վերլուծություն (հատակագիծ)
Ա
• Մատենագրական տեղեկություններ
• Գրվածքի տեսակը` ոճը
• Նմանություններ և տարբերություններ
• Ոճի առավելությունները
• Այս ոճը իր ժամանակի մեջ
• Գործի արժեքը, մեծությունը
Բ
• Ստեղծագործության մասերը
• Հիմնական գաղափարը
• Երկրորդական գաղափարները(գաղափար, մտածում և այլն)
Գ
• Իրապաշտությունը ստեղծագործության մեջ
• Երևակայության աստիճանը
• Վիճակների ամփոփ, սակայն թելադրող շրջագիծը
Դ
• Փոխաբերություններ
• Կշռույթ
• Լեզվական դիտողություններ

Գրավոր և բանավոր խոսքին ուղղված հանձնարարականներ
• Ընտրեք ասելիքի անկեղծ, պարզ և թեթև ձև:
• Զգուշացեք մանրամասն նկարագրությունից, ավելորդ բառերից, մանավանդ հասարակ ածականների կիրառումից;
• Զերծ մնացեք կաղապարված խոսքից:
• Զգուշացեք խոսքի խճողումներից»
• Գրելիս հաշվի առեք տեղը, պահը, ձեր մտածումները, տրամադրությունը, արտաքին շրջապատի ազդեցությունները:

Ներկայացնում ենք 4-12-րդ դասարաններում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների և սեբաստացիական ծնողական համայնքի կողմից առաջարկվող ընթերցարանը, որը յուրաքանչյուր տարի կարող է փոփոխվել։

Մշակումը՝ Մայրենիի լաբորատորիայի ղեկավար Մարիետ Սիմոնյանի

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ուսումնական ծրագրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s