«Ուսումնական ամառ 2020» /նախագծի ամփոփում/

Արտակարգ սեպտեմբեր

Հեռավար-առցանց ուսուցում

Նախագծի ընթացքը` սեպտեմբերի 1-12

Նախագծի մասնակիցներ`  4-րդ և 5-րդ  դասարանների սովորողներ

Նպատակը` 

  • ամառային առաջադրանքների միջոցով գրավոր և բանավոր խոսքի շարունակական զարգացում
  • ամառային աշխատանքների ամփոփում, արդյունքների գրանցում

Խնդիրները`

  • Ստեղծագործական, վերլուծական,  տրամաբանական, նկարագրական մտածողության զարգացում
  • Ինքնարտահայտման, ինքնադրսևորման  հմտությունների ձեռքբերում, զարգացում
  • Բառապաշարի հարստացում

Նախագծի նկարագրությունը`

Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ «Իմ ամառային հանգիստը» և «Ի՞նչ եմ ընթերցել»:

Նախապես ուղարկված  ամառային առաջադրանքներն ամփոփում ենք՝ իրականացնելով նախագիծը: Առաջադրանքները նախապես ուղարկվել են 4-րդ5-րդ, դասարանների սովորողներին: Մինչև սեպտեմբերի 12-ը բոլոր սովորողներն իրենց բլոգներում ամփոփում են «Ուսումնական ամառ 2020» նախագիծը:

  1. «Իմ ամառային հանգիստը»

Տեսադասի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց բլոգները, նախապես բլոգում տեղադրված ամառային հանգստի մասին պատումը,  ֆոտոշարը, ձայնագրությունը կամ  ֆիլմը՝ մի քանի նախադասությամբ ներկայացնելով իրենց ուսումնական ամառը:

2. «Ի՞նչ եմ ընթերցել»

 4-րդ դասարանների սովորողներ

Իրականացվում է հետևյալ կերպ.

  5-րդ դասարանների սովորողներ

  •  Ընտրված գրքից հատվածների ընթերցում (հանձնարարված ցանկից սովորողների ցանկությամբ կընտրվի գրքերից մեկը)
  • գրքի քննարկում
  • հերոսների բնութագրում, նկարագրում
  • գրքի մասին կարծիք, գովազդ, տպավորություններ (աշխատանք բլոգում, ենթակայքում):

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հեռավար-առցանց ուսուցում, Նախագծեր, Ուսումնական ամառ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s