Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Կոշում

Սեպտեմբերի 9-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների և դասավանդողների մեծ խումբ իրականացրեցին ճամփորդություն դեպի Կոշ:

Մինչ բարձունքը հաղթահարելը, Աղջկա բերդը նվաճելը՝ աղոթքով-երգով առավոտյան ժամերգություն իրականացրեցինք Կոշի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (13-րդ դար):

Տեսանք-ուսումնասիրեցինք նաև եկեղեցիների մոտ գտնվող «7 դարպասը«` 7 խաչքարերը, որոնք պեղումների արդյունքում են հայտնաբերվել:

Նվաճեցինք Կոշի ամրոցը, որն անվանում են նաև Աղջկա բերդ:

Ամրոցը նվաճելուց, այնտեղ «Դյուցազնապատում» նախագիծն իրականացնելուց ու բարձունքով հիանալուց հետո քայլեցինք դեպի Սբ. Վարդանի աղբյուր (ասում են՝ 5-րդ դար), որի սառնորակ, անմահական ջուրն իսկական փրկություն էր կեսօրվա տապից: Աղբյուրի մոտ՝ հսկա ընկուզենու տակ իրականացրեցինք պարերգեր:

Վերադարձին կանգնեցինք Ագարակի բրոնզեդարյան հնատեղիում, որը, ասում են, եգիպտական բուրգերից էլ հին է…

Պատմում են ճամփորդ 5-րդցիները:

Անի Եիսաղոլի

Բաբկեն Շահինեյան

Ալեն Հարությունյան

Հարութ Կարապետյան

Էրիկ Օհանյան

Հայկ Բադալյան

Ադրինե Մարգարյան

Աննամարիա Մարգարյան

Հենրիկ Կարապետյան

Դանիել Մարդյան

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s