
Նոյեմբերի 2-8
Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ
- Աշնանային ընթերցանություն
Ընթերցարանից, քո ընտանեկան գրադարանից կամ կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանից (կարող ես այցելել ու վերցնել քո ուզած գիրքը) ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:
Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
2. Սահյանական տեսանյութ (Աշնանային տեսանյութի ստեղծում)
Սիրուն, խոր, գունեղ աշուն է… Ինչպես Սահյանն է ասում. «Ամեն, ամեն ինչ ոսծեզօծվել է…» Պատրաստի՛ր աշնանային մի սիրուն ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով Սահյանի աշնանային բանաստեղծությունները (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ:
Արդյունքները՝ այստեղ: