
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սովորողների հետ աշխատել եմ և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում:
Աղամալյան Սերգեյ— 4.2 դաս.
Սերգեյ Աղամալյանի բլոգի «Մայրենի» բաժինը.
Սերգեյը ներառված է ուսումնական գործընթացին, օգտվում է 4-րդ դասարանի առաջադրանքների փաթեթից, ինչպես մյուս սովորողները: Մասամբ է կատարում է 4-րդ դասարանի համար նախատեսված առաջադրանքները: Նկատել եմ, որ հեռավար ուսուցման ընթացքում Սերգեյը ավելի ակտիվ էր դասերին, քան ֆիզիկական միջավայրում: Այժմ աշխատում եմ դասերին ակտիվացնելու, ուսումնական գործընթացին լիարժեք ներառելու ուղղությամբ:ա
Դանիել Մարկոսյան— 5.1 դաս
Դանիել Մարկոսյանի բլոգի «Մայրենի» բաժինը.
Դանիելը լիարժեք ներառված է ուսումնական գործընթացին, օգտվում է 5-րդ դասարանի առաջադրանքների փաթեթից, ինչպես մյուս սովորողները: Անխտիր կատարում է 5-րդ դասարանի համար նախատեսված բոլոր առաջադրանքները: Մեդիագրագետ է, բլոգում՝ ակտիվ: Այժմ Դանիելի հետ աշխատում ենք բանավոր խոսքի, պատմելու կարողությունը զարգացնելու ուղղությամբ: