«Հյուսիսափայլ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կան բազում ռադիո և TV նախագծեր, որոնցում արտացոլված է կրթահամալիրյան կարևոր, հետաքրքիր իրադարձությունների լուսաբանումներ ըստ օրերի, շաբաթների, կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներից մեկի՝ Հյուսիսային դպրոցի ռադիո — TV խմբագրության գործունեության, որպես ուսումնական գործընթաց սովորողների հետ տարվող աշխատանքների մասին կներկայացնեմ այս հոդվածում:

Խմբագրության մասին.

«Հյուսիսափայլը» ռադիո, 2020-ի սեպտեմբերից նաև TV խմբագրություն է, որը ծնունդ է առել 2017-ի մարտին: Անվանումը պայմանավորված է «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի «հյուսիս» և Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրի անվանումների հետ: Խմբագրությունն ունի իր բլոգը (մարտ, 2019), որտեղ ներկայացված են հանդիպումների, կլոր սեղանների, ասուլիսների նախագծերը, դրանց լուսաբանումները՝ ռադիո, TV թողարկումներ…

Սովորողների դերը, մասնակցությունը ռադիո-TV նախագծային հանդիպումներին

Ռադիո-TV խմբագրության նպատակը` որպես մայրենիի բաղկացուցիչ, սովորողների հետ տարվող անընդհատ աշխատանքն է՝ խոսքային, լեզվական, լրագրողական հմտություններ ձեռքբերելու, ինքնակրթվելու, ստեղծագործական մտածողություն զարգացնելու, ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու միջոցով, ուղղություններով: Սովորողները մինչ հանդիպումը ծանոթանում են հյուրերի կենսագրությանը՝ գրական, հասարակական, քաղաքական, մշակութային, ստեղծագործական և այլն, սոցցանցերում հյուրերի էջերին, մտածում-հրապարակում բլոգներում հարցեր՝ ուղղված հյուրերին: Միասին քննարկման արդյունքում տեղի է ունենում աշխատանքի բաժանում՝ սովորողների մի մասն ընտրում է հաղորդավարի՝ հանդիպումը վարելու դերը, մյուս մասը՝ հարցեր ուղղելու, երրորդ խումբն էլ՝ հանդիպումը լուսաբանելու գործընթացը` ձայնագրում, տեսանկարահանում…

Որպես ամփոփում՝ հանդիպման արդյունքները՝ ռադիո, TV, օրվա ֆոտոքրոնիկոն, ֆեյսբուքյան ուղիղ միացումներ… , հրապարակվում է բլոգում, ենթակայքում, գլխավոր կայքում: Սովորողներն էլ հաճախ ասուլիս-հանդիպումների մասին իրենց տպավորություններով կիսվում են բլոգներում:

Հյուսիսափայլի առաջին ռադիոթողարկումները.

Մեր առաջին թողարկումների հյուրը կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն է: Ահա առաջին շրջանի թողարկումները՝ տիար Բլեյանի հետ…Աբովյան, Չարենց ընթերցումներով, քայլքով ՝«Իմ մանկության Զանգուն» նախագծով

«Հյուսիսափայլն» իր գործունեության ընթացքում իրականացրել է ոչ միայն կրթահամալիրյան նախագծեր-լուսաբանումներ, այլև նախաձեռնել է բազում հանդիպումներ լրագրողների, քաղաքական գործիչների, գրողների, գրականագետների, պատմաբանների, ազգագրագետների, տարբեր հանրային գործիչների հետ: Ներկայացնում եմ դրանցից նշանավորները ՝

«Հյուսիսափայլի» նախագծային ուսումնական հանդիպումներն ամենատարբեր մասնագետների հետ եղել են բազմաբովանդակ, հետաքրքիր ու մարդաշատ: Հանդիպումների վայրը սովորաբար Հուսիսային դպրոցի հյուրընկալ «Հարթակ Գեղարվեստում» ակումբն է…, որը 2020-ի սեպտեմբերին սկսված ահարկու պատերազմի օրերին իր գիրկն առավ մեծ խումբ արցախցիների… ապրեցրեց հույսով, հավատով գալիքի նկատմամբ, հոգատարությամբ, ապա ճանապարհեց «տնբացեքի» սպասումով:

«Հյուսիսափայլի» հանդիպումների մյուս վայրերն են Հյուսիսի Artասահմանը, Իրադարձությունների կենտրոնը, «Դեպի լյառը Մասիս» տանիքը, մյուս տանիքները…

«Հյուսիսափայլի» նախաձեռնած հանդիպումների շարքից ուզում եմ առանձնացնել կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ իրականացրած մեր հրավեր- հանդիպումները: Դրանք եղել են ամենատարբեր բովանդակության՝

…ու էլի շատ հանդիպումներ, որոնք հրապարակված են բլոգում:

Հյուսիսափայլը՝ TV

2020-ի սեպտեմբերից «Հուսիսափայլը» հանդես է գալիս նաև TV նախագծով: Ցավոք կամ բարեբախտաբար համընկավ մեր TV-ի մուտքն ու պատերազմը. TV թողարկումներում շատ է անդրադարձը պատերազմի օրերին, Արցախ-Հայաստան նոր համակեցությանը, արցախցիներին՝ իրենց  ճակատագրերով, պատմություններով, ովքեր Գեղարվեստի կացարանում(«Հարթակ Գեղարվեստում» ակումբ ) ապրեցին մինչև 2021 թվականի փետրվարի կեսերը: 

«Հյուսիափայլ TV»-ն որդեգրել է հաղորդավարի ընտրության՝ «ամեն անգամ նոր սովորողներ» սկզբունքը, որը շատ է ոգևորում Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիներին. ամեն անգամ  մի նոր  խումբ պատրաստակամություն է հայտնում դառնալ տվյալ շաբաթվա հաղորդավարները, լրագրողական հետաքննություն անցկացնել՝ ծանոթանալով ներկայացվող նյութերին, հաղորդման հերոսներին, նրանց ճակատագրերին: Շաբաթվա լրագրող-մեկնաբան սովորողները ռեպորտաժի նկարանահանումների ընթացքում սթենդափերի, ակնարկների միջոցով ձևավորում են խոսքի մշակույթ, ձեռք բերում լրագրողական մի շարք կարողություններ, հմտություններ: 

Սեպտեմբերի վերջին շաբաթվանից առ այսօր եթեր է հեռարձակվել թվով 16  թողարկում, որոնցից յուրաքանչյուրում շաբաթվա տարբեր իրադարձություններ-պատմություններ են՝ իրենց ստեղծման-արարման ողջ ընթացքով, հաղորդավարների հետ աշխատանքով, կիքսերով, ստացված-չստացված  կադրերով, ամենակարևորը՝ ստեղծված  սիրով…

«Հյուսիսափայլ» խմբագրությունը  շարունակում է իր չընդհատվող-շուրջտարյա ռադիո-TV  նախագծային գործունեությունը:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике «Հյուսիսափայլ» ռադիո, Հաշվետվություններ, Հոդվածներ, թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s