
Մասնակիցները՝ 5-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ ապրիլ, մայիս
Նպատակը՝ ծանոթանալ հեքիաթին, անդրադառնալ հեքիաթում առկա համամարդկային խնդիրներին, ուսումնասիրել առասպելական թռչունի խորհրդանիշները:
Աշխատանքային ուղղությունները՝
«Հազարան հավք» հեքիաթի ընթերցում (Արթուր Շահնազարյանի մշակմամբ)
- անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում
- հեքիաթի բառարանի ստեղծում
- առանձնացված մասերի նոր վերնագրում
- դերային ընթերցումներ
- հերոսների բնութագրում, նկարագրում
- հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում (Paint ծրագրով)
- Հազարան հավքը կարդալուց հետո…(պատումով, տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայանում են սովորողները)
- Հազարան հավքը բակում, պարտեզում, կրթահամալիրի կրթական պարտեզներում, Սարալանջում, այլ նախընտրած բացօթյա վայրում (խմբային, անհատական, ընտանեկան ընթերցումներ, խաղ-ներկայացում-թատրոններ
Արդյունքում՝
Տեսանյութեր, ռադիոնութեր, պատումներ բլոգներում, երաժշտական-ընթերցողական ներկայացում-բեմադրություններ
Բացօթյա ընթերցում-խաղ-ներկայացումներ «Հազարան հավք»-ից (առաջարկում , մասնակցում են 5-2 դասարանի սովորողները)
Հազարան հավքը կարդալուց հետո…(պատումով, տեսանյութով կամ ռադիոնյութով ներկայանում են 5-1, 5-2 դասարանների սովորողները)