
Մայրենի լեզվի գիտելիքների ստուգման կազմակերպման ուղեցույց
Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ
Տևողությունը՝ հունիսի 1-11
Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում
Ստուգատեսի ընթացքը՝
Ստուգատեսն ընթանում է ճամբարային աշխատակարգով:
Սովորողը ճամբարի ընթացքում իրականացնում է բանավոր խոսքի ստուգմանն ուղղված աշխատանքներ՝ տեսանյութերի և ռադիոնյութերի տեսքով։ Ճամբարի ընթացքում դպրոց է գալիս իր համակարգչով, տեսանկարելու, ֆոտոնկարելու, ձայնագրելու համար նախատեսված գործիքներով:
Բովանդակությունը
Սովորողն իր բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես» բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:
- Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում՝ Ուսումնական 3-րդ շրջանի՝ փետրվար-մայիս, ամփոփում-հաշվետվություն։
- Երևակայական պատմության հորինում՝ հորինիր մի այնպիսի պատմություն, որ կարդացողները զարմանան․․․
- Ընթերցում եմ՝ Կարդում եմ (հատվածի ընթերցում նախընտրած ստեղծագործությունից՝ հեքիաթ, պատմվածք, բանաստեղծություն, առակ և այլն, վերլուծություն)
- Ճամբարային առօրյայի լուսաբանում
Ստուգատեսի արդյունքները՝ սովորողների բլոգների՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում․
4-1 դասարան