Հյուսիսափայլը 2020-2021-ին

Հյուսիսափայլն ունի իր բլոգը, որտեղ ներկայացված են հանդիպումների, կլոր սեղանների, ասուլիսների նախագծերը, դրանց լուսաբանումները՝ ռադիո, TV թողարկումներ…

2020-ի սեպտեմբերից «Հուսիսափայլը» հանդես է գալիս նաև TV նախագծով:

«Հյուսիափայլ TV»-ն որդեգրել է հաղորդավարի ընտրության՝ «ամեն անգամ նոր սովորողներ» սկզբունքը, որը շատ է ոգևորում Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիներին. ամեն անգամ  մի նոր  խումբ պատրաստակամություն է հայտնում դառնալ տվյալ շաբաթվա հաղորդավարները, լրագրողական հետաքննություն անցկացնել՝ ծանոթանալով ներկայացվող նյութերին, հաղորդման հերոսներին, նրանց ճակատագրերին: Շաբաթվա լրագրող-մեկնաբան սովորողները ռեպորտաժի նկարանահանումների ընթացքում սթենդափերի, ակնարկների միջոցով ձևավորում են խոսքի մշակույթ, ձեռք բերում լրագրողական մի շարք կարողություններ, հմտություններ: 

Սեպտեմբերի վերջին շաբաթվանից առ այսօր եթեր է հեռարձակվել թվով 28 TV  թողարկում, այլ լուսաբանումներ, որոնցից յուրաքանչյուրում շաբաթվա տարբեր իրադարձություններ-պատմություններ են՝ իրենց ստեղծման-արարման ողջ ընթացքով…

«Հյուսիսափայլ»-ի էջը Հյուսիսային դպրոցի ենթակայքում

«Հյուսիսափայլ»-ի էջը «Սեբաստացի TV»-ում

2021-ի փետրվարին «Դպիր»-ում հանդես եմ եկել «Հյուսիսափայլ» հոդվածով:

Ուսումնական ամառվա ընթացքում Հյուսիսափայլը կշարունակի իր գործունեությունը սովորողների անհատական, ընտանեկան TV նախագծերի տեսքով: Կլինեն նաև սովորողների հետ ճամբարային հանդիպումներ, ճամբարային առօրյայի լուսաբանումներ և այլն:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Դասավանդողի օրագիր, Լրագրություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s