Մենթորական աշխատանք. Նոյեմբեր

Սոֆյայի հետ շարունակում ենք աշխատել դպրոցում, երեկոյան հեռախոսազրույցների ընթացքում…

Նոյեմբերը Սոֆյայի ուսումնական գործունեության համար ինքնադրսևորման, ինքնահաստատման, կարողությունները ներկայացնելու ամիս էր: Սոֆյան ավելի հաստատակամ-համարձակ, ինքնուրույն ու նախաձեռնող էր…

Նոյեմբերի առաջին շաբաթը ուսումնական գործունեությունը պետք է կազմակերպեինք հեռավար: Teams հարթակում տեսադասերի միջոցով հեռավար ուսուցման մեթոդներին ծանոթացրեցի Սոֆյային. միասին քննարկեցինք տեսադասերի ընթացքում իրականացվելիք շաբաթվա նախագծերը, փոխանցեցի դասն այս տարբերակով վարելու իմ հմտությունները: Կարծում եմ՝ հաջող սկիզբ և ընթացք էր Սոֆյայի համար հեռավար ուսուցմամբ դասի կազմակերպումը:

Առկա ուսուցման ընթացքում «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Սոֆյան 4-րդ դասարանցիների հետ Արտասահմանում ներկայացավ խաղ-բեմադրությամբ: Ներկայացնում էին Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները»հեքիաթը:

Նոյեմբերին Սոֆյայի, արևմտահայերենի դասավանդող Հուրի Աթարյանի հետ սկսել ենք համագործակցային շուրջտարյա նախագիծ «Արևմտահայերենը կրտսեր դպրոցում» խորագրով:Հյուսիսի Artասահմանում տեղի ունեցավ  նախագծի մեկնարկը:

Սոֆյան իր բլոգի «Աշխատանք մենթորի հետ. Մանկավարժական զրույցներ, ծանոթացում, քննարկում» բաժնում պատմում է նոյեմբերին իրականացրած նախագծերի, սովորողների հետ իր աշխատանքի, գրանցած արդյունքների, իր տպավորությունների մասին:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Մենթորություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий