
Ֆլեշմոբի օրը՝ փետրվարի 7
Ֆլեշմոբի սկիզբը և ավարտը՝ 09:00 — 23.00
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Աշխատանքի ուղղություններ՝
- Բառարանաստեղծում՝ թումանյանական բառարան։ Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, բալլադների միջից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, դրանք այբբենական կարգով դասավորի՛ր, բացատրի՛ր բառարանների օգնությամբ(նշելով, թե որ բառարանից ես օգտվել) և կազմի՛ր թումանյանական բառարան։
- Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։
- Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):
Արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)՝
Պետրոսյան Մհեր
Ալեքսանդր Գևորգյան