Ապրիլ ամսվա նախագծեր, աշխատակարգեր ըստ շաբաթների

Ապրիլի 4-8

4-5-րդ դասարաններ

1. Կարդում ենք Աղայան, Ռոդարի

Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին

Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը»

Ջաննի Ռոդարի. «Ջելսոմինոյի արկածները», «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին«

Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

2. Գործնական աշխատանքներ

  • Աշխատանք գիրք-տետրով(35-40 էջեր) — 4-րդ դասարաններ
  • Հայոց լեզու 5 գրքից առաջադրանքներ (վարժ 150-165) — 5-րդ դասարաններ
  • Թեստային աշխատանք (4-րդ դասարաններ)

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_____________________

_____________________

_____________________

_____________________

  1. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ____________________

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ______________

բ/ սիրուն                ______________

գ/ բղավել               ______________

դ/ դաշտ                 ______________

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

________________________________________________________________________

________________________________________________________________________

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

_______________________________________________________________________

______________________________________________________________________

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ապրիլի 11-15

4-5-րդ դասարաններ

1. Կարդում ենք Աղայան

Ղ. Աղայան. «Եղեգնուհի» -4-րդ դասարաններ

Ղ․ Աղայան. «Հնարագետ ջուլհակը»  5-րդ դասարաններ

2. Գործնական աշխատանքներ

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Կազմի՛ր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

Ապրիլի 18-22

4-5-րդ դասարաններ

1. Կարդում ենք Աղայան, Ռոդարի

Ղ. Աղայան. «Եղեգնուհի» -4-րդ դասարաններ(բեմադրում ենք…)

Ղ․ Աղայան. «Մանուկ-խան» , «Հնարագետ ջուլհակը»  5-րդ դասարաններ

2. Գործնական աշխատանքներ

Ապրիլի 25-29

4-5-րդ դասարաններ

1. Կարդում ենք Ռոդարի, Էքզյուպերի

Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը» — (հատվածներ )4-րդ դասարաններ

Ղ․ Աղայան. «Հնարագետ ջուլհակը»  5-րդ դասարաններ

Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին-4-րդ դասարաններ

2. Գործնական աշխատանքներ

Հայոց լեզու 5 գրքից առաջադրանքներ.Գոյական (վարժ 205-216) — 5-րդ դասարաններ
Թեստային աշխատանք դասարանում և տանը՝ .Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)-4-րդ դասարաններ, ապրիլի 25,26

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s