
Հոկտեբերի 24—30
Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ
- Աշնանային ընթերցանություն
Ընթերցարանից, քո ընտանեկան գրադարանից կամ կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանից (կարող ես այցելել ու վերցնել քո ուզած գիրքը) ընտրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում:
Առաջարկում եմ նաև կարդալ «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ):
Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ աշնանային արձակուրդների ընթացքում, կարող ես շարունակել կարդալ այն:
Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում
Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ:
Նախագծի արդյունքները՝