«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»․ Նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա նախագծեր, աշխատակարգեր ըստ շաբաթների

Նախագծերաշխատանքային ուղղություններարդյունքներ՝

Աշխատակարգեր ըստ շաբաթների

Նոյեմբերի 21-26․ Նախագծային ուսուցման շաբաթ

4-5-րդ դասարաններ

Նոյեմբերի 21՝ ժամը 10։10-10։55 «Սովորող-սովորեցնող» նախագծով 1-2 դասարանի սովորողներին հյուր- 4-2 դասարան

Նոյեմբերի 22՝ ժամը 09։20-10։00 «Սովորող-սովորեցնող» նախագծով 5տարեկաններին հյուր — 4-3 դասարան

Նոյեմբերի 23՝ ժամը 11։55-12։35Ներսես Շնորհալին կրտսեր դպրոցում — 5-րդ դասարաններ

Նոյեմբերի 24՝ ժամը 09։30-16։00Ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Գառնի, Գեղարդ

Նոյեմբերի 25՝ Հյուսիսափայլ ռադիո, TV լուսաբանումներ

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4

4-5-րդ դասարաններ

1․ «Ուսումնական աշուն 2022» նախագծի ամփոփում

2․ Բլոգների ստուգում, ուսումնական նյութերի հաշվվում, գնահատում

3․ Իսահակյանի օրեր նախագծից՝

Նուկիմ քաղաքի խելոքները (հեքիաթի ընթերցում, քննարկում, առաջադրանքների կատարում, բեմադրում)-4-րդ դասարաններ

․  «Կյանքից թանկ բանը»  առակի ընթերցում, վերլուծում, առաջադրանքների կատարում, Ավ. Իսահակյանի առակների ընթերցում ընտրությամբ5-րդ դասարաններ

Գործնական աշխատանքներ՝

 Աշխատանք գիրք-տետրով.- 4-րդ դասարաններ

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) — 5-րդ դասարան

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

5․ Հյուսիսափայլ ռադիոյի ձայնագրման աշխատանքներ- նոյեմբերի 3

6․ Հյուսիսափայլ TV-ի նկարահանումներ- նոյեմբերի 4

Նոյեմբերի 7-11

4-5-րդ դասարաններ

1․ «Ուսումնական աշուն 2022» նախագծի ամփոփում(շարունակություն)

2․ Իսահակյանի օրեր նախագծից՝

Նուկիմ քաղաքի խելոքները (հեքիաթի բեմադրում),Եղնիկը պատմվածքի ընթերցում, քննարկում, առաջադրանքների կատարում —4-րդ դասարաններ

․ Ավ. Իսահակյանի առակների ընթերցում ընտրությամբ, Ամենապիտանի բանը հեքիաթի ընթերցում, քննարկում առաջադրանքների կատարում- 5-րդ դասարաններ

3․ Գործնական աշխատանքներ՝

Գործնական քերականություն— 5-րդ դասարան

4․ Հյուսիսափայլ ռադիոյի ձայնագրման աշխատանքներ- նոյեմբերի 10

5․ Հյուսիսափայլ TV-ի նկարահանումներ- նոյեմբերի 11

Նոյեմբերի 14-18

4-5-րդ դասարաններ

1․  Իսահակյանի օրեր նախագծից՝

Եղնիկը պատմվածքի ընթերցում, քննարկում, առաջադրանքների կատարում —4-րդ դասարաններ

․ Ավ. Իսահակյանի առակների ընթերցում ընտրությամբ, — 5-րդ դասարաններ

Գետակի վրա (4-5-րդ դասարաններ)

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:
  5. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։
  6. Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը:

2․ Գործնական աշխատանքներ՝

 Աշխատանք գիրք-տետրով.(էջ19-24)- 4-րդ դասարաններ

Գործնական քերականություն (Հայոց լեզու 5) Բառի կազմությունը, էջ 77-78 — 5-րդ դասարաններ

3․ Հյուսիսափայլ ռադիոյի ձայնագրման աշխատանքներ- նոյեմբերի 17

4․ Հյուսիսափայլ TV-ի նկարահանումներ- նոյեմբերի 18

Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s