
Երգում, ընթերցում ենք Շնորհալի
Համագործակցային նախագիծ՝ երաժշտություն- մայրենի
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ
Նախագծի իրականացման օրը, ժամը՝ նոյեմբերի 23՝ ժամը 11։50-12։35
Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի հարավային պուրակ
Նպատակը՝ ճանաչել հայ միջնադարյան եկեղեցական գործիչ, երգահան, բանաստեղծ, հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալուն և նրա գրական ժառանգությունը
Նախագծի իրականացման ընթացքում՝
Ներկայացնում ենք՝
Ներսես Շնորհալու հանելուկների ընթերցում
Հոգևոր ընթերցում, երգերի կատարում
Երգում ենք Շնորհալի
- Առավօտ լուսոյ
- Նայէաց սիրօւ
- Անեղանելիդ Աստուած
Կարդում ենք Շնորհալի
1․ Առաւօտ լուսոյ․
2․ «Հավատով խոստովանիմ»(գրաբարյան հոգևոր ընթերցում)
Գրաբար
Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Աշխարհաբար
Ա (1)
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ե (5)
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ
ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի
մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային
հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
3․ Հանելուկներ
Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
(Կրիա)
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
(Գիրք)
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(Լուսին)
Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
(Գետ)
Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
(Ձուկ)
Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
(Արև)
Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
(Լուսին)
Լուսաբանումը՝ Հյուսիսափայլ TV-ի, ռադիոյի։