Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում. (մշակումը՝ «Մանկավարժության կենտրոնի»)

Ուսումնական առաջին շրջանը հագեցած ու հետաքրքիր էր։ Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին իրականացրել եմ մի շարք նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, որոնց կանդրադառնամ ստորև։

Նախ ներկայացնեմ հաշվետվություններն ըստ ամիսների՝

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաջողված նախագծեր

1․ Շարունակական նախագծերից ուզում եմ առանձնացնել  «Հյուսիսափայլ» խմբագրության գործունեությունը։ «Հյուսիսափայլ»-ն իր TV և ռադիո հաղորդումներով յուրաքանյուր ամիս ունեցել է 7-8 թողարկում(3-4 ռադիոթողարկում, 3-4 TV թողարկում)։ Ռադիո և TV նախագծերում ներկայացվել են շաբաթվա կարևոր ու հետաքրքիր իրադարձությունների լուսաբանումներ։

2․ Առաջին ուսումնական շրջանում իրականացրած նախագծերից կուզեմ առանձնացնել ինձ համար ամենատպավորիչն ու սիրելին՝ Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբը։ Նախագիծը հաջողված եմ համարում թե՛ իր ընթացքուվ, թե՛ արդյունքներով․․․ Կոմիտասյան օրերի և սեպտեմբերյան 17-րդ հավաքի շրջանակներում Հյուսիսային դպրոցի ArtաՍահման ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան- քննարկում «Ընթերցողական նախագծեր, զարգացումներ, կապ-համագործակցություն» խորագրով։Ներկայացրեցինք ուսումնական տարվա ամենահաջող ընթերցողական նախագծերը, որից հետո Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները պատմեցին վերջերս իրականացրած ընտանեկան մի նախագծի՝ կոմիտասյան ֆլեշմոբի մասին։ Յուրաքանչյուրը ներկայացավ, պատմեց, թե ինչպես էր Կոմիտասը մտել իրենց տուն, ընտանիք․․․

3․ Հաջողված նախագծերից մեկն էլ  «Սուրբ Ծննդյան խորհրդով» ամանորյա ծեսն էր։ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները ծեսին ներկայացան Սուրբ Ծննդյան ավետիսներով, արևմտահայ բանաստեղծ Զահրատի ստեղծագործություններով, հայկական տարբեր տարածաշրջանների ամանորյա բարեմաղթանքներով․․․

Առաջին ուսումնական շրջանի ճամփորդությունները

1․ Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրը, 5-րդ դասարանի սովորողների հետ նվաճեցինք Սոլակի բարձունքը․Մայրավանք։

2․ Ճամփորդություն Գառնի, Գեղարդ։ Նոյեմբերի 24-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանների սովորողների հետ ճամփորդեցինք Կոտայքի մարզ՝ Գառնի, Գեղարդ։

3․Դեկտեմբերի 6-ին և 7-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիներն այցելեցին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան։

Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s