4-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

2021-2022 ուսումնական տարի

Սեպտեմբերի 24

1.Սովորի´ր վարժ կարդալ «Աշուն օր» բանաստեղծությունը (քո ցանկությամբ 1-2 տուն կարող ես անգիր սովորել):

2.Կարմիրով, կապույտով, կանաչով գրված բառերի բացատրություննները, հոմանիշները սովորի´ր:

3.Ընտրի՛ր  Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Սեպտեմբերի 17

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

բ) հետո:

4.Բնութագրի՛ր հորը:

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Սեպտեմբերի 16

  1. Դասարանական հետևյալ աշխատանքն ավարտի՛ր՝

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):

2. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը։ Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սեպտեմբերի 14

1.Բանաստեղծությունը  անգի՛ր սովորիր:

2. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5  բաղաձայնով սկսվող բառեր։

Սեպտեմբերի 13

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

Սեպտեմբերի 10

 Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը կարդալուց հետո բլոգումդ  կատարի՛ր կետևյալ առաջադրանքները՝

  • դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը․
  • նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մանչուկին և Կառլսոնին․
  • պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել․
  • ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին։

Սեպտեմբերի 9

Ովքեր չեն մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, այսօր անպայման մասնակցում են։ Վաղը դասարանում քննարկելու ենք ֆլեշմոբը։

Սեպտեմբերի 8

Այսօր Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբն է։ Երեկոյան ժամը 19։00-19։30 առաջադրանքները կուղարկվեն  ձեր էլեկտրոնային հասցեներին։

Սեպտեմբերի 7

Շարունակիր կարդալ Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը (3-րդ, 4-րդ էջեր):

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սեպտեմբերի 6

Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը(1-2 էջ):

Կարդացածդ հատվածի համար 5  հա՛րց մտածիր, որ դասարանում ընկերներիդ հարցնես:

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ից 5-ը  իրականացրո՛ւ «Գիտելիքի ֆլեշմոբ» նախագիծը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————-

Մայիսի 31

Բլոգումդ ամփոփի՛ր 3-րդ ուսումնական շրջանը  (մինչև հունիսի 4-ը):

Մայիսի 25

Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Առավոտը» վերնագրով։

Մայիսի 21

Թեստ 9-ը ավարտի՛ր:

Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ, կարգի՛ բեր բլոգդ:

Մայիսի 18

Առաջադրանքներ դասարանում և տանը

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:

  1. Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:

3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝լուսամուտ- լուս-լույս

Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի,  գրող, Էջմիածին:

  1. Առանձնացրո´ւ գոյականները:

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:

  1. Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)

Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Թախտ, զմրուխտ, նախշուն,  ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք,  վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:

Մայիսի 14

Թեստ 8-ը տեղադրի՛ր բլոգումդ,  ավարտի՛ր:

Մայիսի 12

Այսօր մայրենիի ֆլեշմմոբն է։  Անպայման մասնակցի՛ր։

Մայիսի 11

  • Ի՞նչ  ընդհանրություն կա Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի և «Ծնունդ Վահագնի» առասպելի միջև։ Գտի՛ր և գրի՛ր։
  • Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ:  Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորն  ուներ մինուճար որդի։ Գտի՛ր այս նախադասությունների ենթական և ստորոգյալը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք ունեցող երկու նախադասություն։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր բառեր։

Մայիսի 10

  • Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:
  • Թեստ 5-ը ավարտի՛ր։

Մայիսի 7

  • Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր,  առաջադրանքներն ավարտի՛ր։
  • Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներն ավարտի՛ր։

Մայիսի 3

Նորից կարդա Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Դերերով պատմել սովորիր:

Ապրիլի 30

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

Ապրիլի 28

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասը,  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Ապրիլի 27

Հորինի՛ր գարնանային հեքիաթ։ Հեքիաթդ վերնագրի՛ր և նկարի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։

Ապրիլի 26

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը,  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Ապրիլի 21

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը,  այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Ապրիլի 20

Ապրիլի 19

«ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելը կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։ Փորձիր անգիր սովորել։

Ապրիլի 14

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Ապրիլի 13

Կատարի՛ր  «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»  թեստային  առաջադրանքները։

Ապրիլի 9

  1.  Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածի թեստային առաջադրանքները կատարի՛ր-ավարտի՛ր (որը կդժվարանաս, բաց թող)։
  2. Շատ լավ կրկնի՛ր, սովորի՛ր, ամրապնդի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

Ապրիլի 7

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք  «Իմ մոլորակը» վերնագրով։

Ապրիլի 6

  1. Կարդա՛  Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը: Հատվածն առաջադրանքներով տեղադրի՛ր բլոգումդ (թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում)։
  2. Գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց առանձնացված հատվածի  վերաբերյալ, որոնք  դասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:
  3. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ։

Ապրիլի 5

Շարունակիր մասնակցել «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։  Կարդա՛  Հ. Թումանյան. «Զատկի առիթով» պատմվածքը։ Պատմի՛ր, թե ինչ հասկացար։

Ապրիլի 1

Ծանոթացի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Մինչև ապրիլի 6-ն իրականացրո՛ւ այն։

Մարտի 30

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»պատմվածքը։ Կատարի՛ր  առաջադրանքները։ Անպայման տեղադրի՛ր բլոգումդ։

Մարտի 29

Մինչև մարտի 31-ը՝ չորեքաբթի օրը, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:

Թեստ 3-ը տեղադրի՛ր բլոգումդ, առաջադրանքները կատարի՛ր (որը կդժվարանաս, բաց թող, դասարանում կկատարենք):

Մարտի 19

Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Եթե ունես նախընտրած գիրք (որը չկա իմ առաջարկած ցանկում), կարող ես դա կարդալ:

Մարտի 18

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին և մինչև վաղը ներկայացրո՛ւ՝ ինչ գիրք ես կարդալու գարնանային արձակուրդներին։

Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողածդ առաջադրանքները։

Մարտի 17

  1. Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
  3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
  4. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
  5. Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞)։

Մարտի 16

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր
  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մր.յուն, աշխար.,  հանկար.,  համ. ուրել, զար.նել:

Մարտի 12

Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբին:

Մարտի 11

Առաջադարանքներ դասարանում և  տանը  (Տեղադրի՛ր բլոգումդ, լրացրո՛ւ մինչև մարտի 15-ը։)

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_____________________

_____________________

_____________________

_____________________

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

______________________                             ___________________

______________________                             ____________________

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ______________

բ/ սիրուն                ______________

գ/ բղավել               ______________

դ/ դաշտ                 ______________

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

___________________                            __________________

___________________                            __________________

___________________                             __________________

___________________                             __________________

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

_________________

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

_________________________________________________________________________

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

________________________________________________________________________

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

_______________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Մարտի 10

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։

|Մարտի 5

Թեստ 2-ը տեղադրի՛ր բլոգումդ, կատարի՛ր թեստի առաջադրանքները։

Անգի՛ր սովորիր Ե․ Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը։

Մարի 4

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

ա/զուլալ     ————————————————
բ/լուռ          ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———————————————

——————————————
——————————————

——————————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  5. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Մարտի 3

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։

Մարտի 1

Հորինի՛ր գարնանային մի սիրուն հեքիաթ:Հեքիաթդ վերնագրի՛ր, ապա նկարի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 26

  1. Ավարտի՛ր թեստ 1-ի առաջադրանքները։  Տեղադրի՛ր բլոգումդ։
  2. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Փետրվարի 24

Շարունակիր կարդալ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթն ամբողջությամբ  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Փետրվարի 23

Կարդա՛  Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա, Բ, Գ հատվածները։ Հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Փետրվարի 22

Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 18

Թումանյանական ֆլեշմոբ

Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։  Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 17

  1. Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Փետրվարի 16

  •  Հ. Թումանյանի «Երկ սև ամպ»  բանաստեղծությունը անգի՛ր սովորիր:
  •   Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փետրվարի 12

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
    • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

Փետրվարի 10

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասկանցի՛ր:
  • Քո ցանկությամբ ընտրի՛ր Հ. Թումանյանի  երկու հեքիաթ, ստեղծիր «Թումանյանի հեքիաթների բառարան»(բլոգումդ վերնագրի՛ր այսպես)՝ դուրս գրելով  բարբառային բառերը, օնլայն բառարաններից էլ՝ դրանց բացատրությունները: Օրինակ՝ ջաղաց- ջրաղաց,  զուռնա-երաժշտական գործիք, չուստ-հողաթափ …

Չմոռանաս վերջում նշել, թե որ  բառարաններից ես օգտվել:

Փետրվարի 9

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ  և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:

Փետրվարի 8

  • Կրի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես.  «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:

Փետրվարի 5

  • Անգիր սովորի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Փետրվարի 3

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  .ն:  Տանձերը, ախր, միշտ այդպես  .ն,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  .ն,  և մի գեղեցիկ  օր  .լ  տեսնում  ես՝  ար.են  հասել  .ն,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդու.ք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ  .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  .գտվեմ իմ ձայնի՞ց»:

Դեկտեմբերի 23

Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ  գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Մինչև ուրբաթ  ներկայացրո՛ւ գրքիդ անունը:

Դեկտեմբերի 15

Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն» :

Ամեն առարկայից պատմիր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2020» նախագծիդ հղումը:
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2020» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը (սեբաստացիական հանելուկներ, «Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք…»)
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Դեկտեմբերի 14

Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):

Օրինակ՝

գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր

ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ

Արևային, վերջալույս, առավոտ,  ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:

Դեկտեմբերի 11

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
  • Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Դեկտեմբերի 9

Դեկտեմբերի 7

  • Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
  • Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:

Դեկտեմբերի 4

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Դեկտեմբերի 2

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Բարև, ձմեռ…
  • Փաթիլը
  • Ինչ կլիներ, եթե…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Նոյեմբերի 30

  • Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքին նոր ավարտ մտածի՛ր կամ շարունակի՛ր:
  • Պատմվածքը շատ լավ պատմե՛լ սովորիր, հոմանիշներն ու հականիշները նույնպես շատ լավ սովորի՛ր:

Նոյեմբերի 26

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
  • Նկարագրի՛ր եղնիկին:
  • Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել

Նոյեմբերի 25

Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Նոյեմբերի 23

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

1. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:

2. Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավորպատգամավորներ     

  1. խելացի                           անխելք

3. Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:

4.Կետերը փոխարինի´ր  բ,  պ  կամ  փ  տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես  հեքիաթում: Փորձիր գտնել  այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները: 

Սուր.,  սր.ել,  դար.ին,  խա.ել,  թ.րտալ, ճամ.ա,  եր.ներանգ,  եր.եք,  համ.ուրել,  փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ,  դար.աս,  ճանա.արհ,  խա.կանք,  աղ.անոց,  ի.րև,  եղ.այր:

5.Անպայման մասնակցի՛ր այս նախագծերին(եթե դեռ չես մասնակցել)՝

Նոյեմբերի 20

Նոյեմբերի 19

  • «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթից դո՛ւրս գրիր և բլոգումդ տեղադրի՛ր այն  հատվածները, որտեղ հեքիաթի հերոսները հանելուկներով են խոսում:
  • Մի քանի հանելուկ էլ դո՛ւ հորինիր:

Նոյեմբերի 17

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
  • 2-րդ մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  • Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:

Նոյեմբերի 13

  1. Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողումները:
  2. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
  3. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Նոյեմբերի 12

Եթե  չես մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, ապա  անպայման այսօր մասնակցի՛ր:

1. Գրի´ր բառամիջումէ ունեցող  5 բառ  (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Օրինակ՝  ամենաէժան, …

2.Գրի´ր բառամիջումօ  ունեցող5բառ  (օ-ո-ի ուղղագրությունը տե՛սայստեղ:

Օրինակ՝ անօգնական, …

3. Գրածդ  բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ):

Նոյեմբերի 11

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր (ժամը 19:15 կուղարկեմ առաջադրանքները):
  • Կրկնի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Նոյեմբերի 9

Կրկնի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Նոյեմբերի 2-8

Իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը:

Հոկտեմբերի 29

Տեսադասեր՝

  • 4-1 դասարան՝  հոկտ. 29` ժամը 10:00
  • 4-2 դասարան՝  հոկտ. 29` ժամը 11:00

Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անգի՛ր սովորիր  նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:

Հոկտեմբերի 26

Տեսադասեր՝

  • 4-1 դասարան՝  հոկտ. 26` ժամը 10:00
  • 4-2 դասարան՝  հոկտ. 26` ժամը 11:00

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
  3. Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 22

Տեսադասեր՝

  • 4-1 դասարան՝  հոկտ. 22` ժամը 10:00
  • 4-2 դասարան՝  հոկտ. 22` ժամը 11:00

Կատարի՛ր առաջադրանքները:

   1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ

Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային

(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),

մատակարարել (5), ազատասեր (4):

3Տրված են վանկերՎերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանվածբառերը

Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր:

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Հոկտեմբերի 19

Տեսադասեր՝

  • 4-1 դասարան՝  հոկտ. 19` ժամը 10:00
  • 4-2 դասարան՝  հոկտ. 19` ժամը 11:00

Ընթերցանության, քննարկման նյութ՝ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ»առաջադրանքներ

Հոկտեմբերի 14

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երկրորդ մասը:

Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի 12

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2.  (Լրացուցիչ առաջադրանք. կարող եք կատարել մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ը)Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Հոկտեմբերի 9

  1. Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

 2. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ:

  3. (Լրացուցիչ առաջադրանք)

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Հոկտեմբերի 7

  1. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

      2.  Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

      3.  Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

 Հոկտեմբերի 5

1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 2

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Սեպտեմբերի 29

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի  «Նապաստակն ու առյուծը» առակը:
  2. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
  3. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
  4. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
  5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

Սեպտեմբերի 28

Կոմիտասի  «Աշուն օր»  բանաստեծության կեսը (3 բանաստեղծական տները) անգի՛ր սովորիր: Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:

Սեպտեմբերի 25

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սեպտեմբերի 23

Հորինի՛ր  մի սիրուն հեքիաթ կամ  պատմություն «Ճանապարհ» վերնագրով:

Սեպտեմբերի 18

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեղծությունը  սովորիր  անգիր:

Մայիսի 11-15

Առաջադրանքներ դասարանում և տանը

1. Գրի´ր բառամիջում   է ունեցող  5 բառ  (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :

Օրինակ՝  ամենաէժան, …

2.Գրի´ր բառամիջում  օ  ունեցող  5 բառ  (օ-ո-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ:

Օրինակ՝ անօգնական, …

3. Կետերը փոխարինի´ր  բ, պ  կամ  փ  տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Բառերի շարքից ընտրի՛ր 5-ը և կազմի՛ր նախադասություններ:

Նուր.,  սր.ել,  դար.ին,  խա.ել,  թ.րտալ,  եր.ներանգ,  եր.եք,  համ.ուրել,  փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ,  դար.աս,  ճանա.արհ,  խա.կանք,  աղ.անոց,  ի.րև,  եղ.այր:

Նոյեմբերի 13

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում, artschool. am-ում, կուղարկվեն ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:

Նոյեմբերի 12

  • Հորինի՛ր մի սիրուն աշնանային հեքիաթ: Վերնագիրը ի՛նքդ մտածիր, կարևորը հեքիաթդ աշնան հետ կապ ունենա:
  • Նկարի՛ր քո հորինած հեքիաթը, տեղադրի՛ր բլոգումդ հեքիաթիդ հետ:

Ուշադրություն դարձրո՛ւ հեքիաթ բառի գրությանը:

Նոյեմբերի 8

  • Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  • Հարցեր և առաջադրանքներ

  3. Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:

Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ

5.Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:

Նոյեմբերի 7

Առաջադրանքներ դասարանում և տանը

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

2.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր:

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

3. Իսկ հիմա ինքդ գրի՛ր բառեր(5-6 բառ), որոնք ավելի շատ հնչյուններ ունեն, քան տառեր :

Նոյեմբերի 4

«Իմ ուսումնական աշունը»  վերնագրով  բլոգումդ  ամփոփի՛ր աշնանային արձակուրդների առաջադրանքները  (ամփոփելու համար ունես ժամանակ մինչև չորեքշաբթի, ժամը՝ 21:00-ն):

Հոկտեմբերի  25

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ   «Ուսումնական աշուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ:

Կսպասեմ բլոգիդ հղումին:

Հոկտեմբերի  23

  • Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երրորդ մասը (մինչև վերջ):
  • Երրորդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

Հոկտեմբերի  21

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը:

Հոկտեմբերի  18

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի մյուս հատվածները՝

Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել

***

Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:

— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

***

— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հոկտեմբերի  16

Հոկտեմբերի  15

  • Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի հետևյալ հատվածը (մեդիաուրբաթ-համերգի համար)՝

Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:

— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում:

Հոկտեմբերի  14

  • Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
  • Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):

  5. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

Հոկտեմբերի  11

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (3-4 անգամ): Անծանոթ բառերը բացատրի՛ր:
  • Առակից անգիր սովորի՛ր հետևյալ հատվածը՝

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…

Հոկտեմբերի  9

  1. Կարդա՛ Վ. Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»առակը:

Հոկտեմբերի  8

  1.  Վ. Սարոյանի  «Նապաստակն ու առյուծը» առակը դերերով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող ես նաև ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացնել և տեղադրել բլոգումդ):
  2. Կատարի՛ր առաջադրանքները:
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ապա կարմիրով ներկի՛ր:

Ար.նանալ, կեն.անի, փա.չել,   ա.յուծ,  թա.նվել:

  • Հայերենի օնլայն բառարանում գտի՛ր և գրի՛ր մեծամիտ, ահարկու, ողորմելի բառերի հոմանիշները:
  • Գրի՛ր երեկո, հիմար, սոված, փոքր, սկսել բառերի հականիշները:
  • Առակի միջից գտի՛ր մռնչոց բառի հականիշը:

Հոկտեմբերի 4

Գրի՛ր նամակ ընկերոջդ, ծնողիդ, բարեկամիդ….(ում կուզես): Նամակիդ կցի՛ր նաև այն մարդու նկարը, ում այն ուղղված է:  Գրածդ նամակը տեղադրի՛ր բլոգումդ:

Գրի’ր վարժությունները:

1. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

2Տրված են վանկերՎերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանվածբառերը:

Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:

 Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր,  սե-վա-նալ:

3. Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն և երըորոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վչեն գրվում:

Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:

Հոկտեմբերի 2

  1.  Կարդա՛ Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին (4-5 անգամ): Մի այդպիսի նամակ էլ դո՛ւ մտածիր  (բանավոր. նամակ ընկերոջդ, բարեկամիդ, ծնողիդ…)
  2. Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
  3. Բացատրի՛ր  նորանեն, պիծի, լիբրետոն, բոլ բառերը:

Հոկտեմբերի 1

Առաջադրանք դասարանում և տանը

Հորինի՛ր մի սիրուն  հեքիաթ կամ պատմություն «Աշուն գիշեր» վերնագրով:

Ստեղծագործական աշխատանքդ գրելու ընթացքում ականջակալներով լսի՛ր (քո ցանկությամբ) այս երաժշտությունը:

Սեպտեմբերի 30

Սեպտեմբերի 26-ի առաջադրանքները թողնում եմ նույնը, քանի որ դասարանի մեծ մասն անպատրաստ էր ներկայացել:

Վաղն ունեցեք ականջակալներ:

Սեպտեմբերի 26  (Առաջադրանքները երկուշաբթի օրվա համար են. կատարի՛ր հանգստյան օրերին)

1.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

2.Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ:

3Ուշադիր կարդա՛:

Հայերենի հնչյունները

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է  և ե  տառերը  է  հնչյունի նշաններն են:

Օ  և ո  տառերը  օ  հնչյունի նշաններն են:

Ե  և ո  տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (եյէովօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:

  • Տրված բառերում ե և  ո տառերն ինչպե՞ս են կարդացվումԱ և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:

Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ, . . . . . .

Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, . . . . . . . .

  • Տրված բառերում  և  տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

Լրացուցիչ առաջադրանք

Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է՝ 150-ամյակը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:

Աշխատաքնիդ հղումը տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Սեպտեմբերի 24

1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

3.Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

4.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և  5 բաղաձայնով սկսվող բառեր:

Սեպտեմբերի 20

1.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

2.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

3.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

4.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

Սեպտեմբերի 17

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: 

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:

Կրկնի՛ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը: 

Սեպտեմբերի 16

Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:

Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Սեպտեմբերի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան բոլորս մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբին: Ժամը 19:00-19:15-ի  սահմաններում ֆլեշմոբի առաջադրանքները կուղարկեմ ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:

Սեպտեմբերի 10

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):

Սեպտեմբերի 9

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

Սեպտեմբերի 4

Սիրելի՛ 4-րդցի.

  1. Կարդա՛, վերհիշի՛ր ամառային արձակուրդների ընթացքում հանձնարարված  Աստրիդ Լինդգրենի ՛՛Երեք վիպակ Մանչուկի ևԿառլսոնի մասին՛՛ գրքից հատվածը:

Բանավոր պատասխանի՛ր հարցերին՝

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

2.   Շարունակի՛ր ամփոփել բլոգումդ «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու համար ունես ժամանակ մինչև սեպտեմբերի 6-ը:

Սեպտեմբերի 2 

  • Սիրելի՛ չորրորդցի,  բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին:
  • Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:

Մայիսի 24

Ամփոփիչ աշխատանք դասարանում

Ջանի Ռոդարի
Երկիր
որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցվածէին առանցսուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել  լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

3. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
——————————————
————————————————
————————————————

4.Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

—————————————                      ———————————      —————————

—————————————

5. Ո՞րն է տրված նախադասության ենթական :
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

6.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

8. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր
9. Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

Մայիսի 22

Թեսթ 10

Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ  ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝     լրացնելով բաց թողած տառերը:
        _____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

2.Ի՞նչ է նշանակում  անհանգիստ  բառը.

ա/հանգիստ չունեցող

բ/անհամբեր

գ/անընդհատ աշխատող

դ/անընդհատ հանգստացող

     3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր   ____________

բ/չարություն  ______________

գ/թույլ  ________________

դ/ տգեղ _______________

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

     5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ   ____________

բ/իշխան   ____________

գ/քամի   _____________

դ/փուշ   ______________

 6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:  

      Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

 7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

___________________                     ________________________

____________________                    ________________________

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       ________________

ստորոգյալ   ________________

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

——————————————————————————————————————————————————————————————————————

10. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

11.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

_____________________________________________________________________

 12.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

——————————————————————————————————————————

Մայիսի 17

  • Ուշադրություն. Ովքեր մայիսի 16-ի առաջադրանքները չէին կատարել, այսօր մինչև 20:00-ն կատարում են, տեղադրում բլոգներում:
  • Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորիր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):
  • Շաբաթ-կիրակի օրերին ներբեռնի՛ր թեստ 9-ը, կարդա՛ տեքստը, կատարի՛ր 11-15 առաջադրանքները:

Մայիսի 16

  • Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորի՛ր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):

Կատարի՛ր առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ:

  • Գրի՛ր ուռկան, ապարանք, ընծա, բղուղ, երդիկ  բառերի հոմանիշները:

  • Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գտի՛ր այս նախադասության ենթական և ստորոգյալը:

Մայիսի 8

  • Կարդա՛ (3-4 անգամ) Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ, 3-րդ մասերը:

  • Թեստ 7-ն ավարտի՛ր:
  • Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին մասը: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մայիսի 6

Թեստ 7-ի տեքստը պատմի՛ր, Փոքրիկ իշխանին հարցեր ուղղի՛ր (3-4 հարց բլոգումդ գրի՛ր):

Մայիսի 3

Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ, ապա տեքստը վարժ կարդա՛լ սովորիր (5-6 անգամ կարդա՛): Կատարի՛ր  թեստ  7-ի  11, 12, 13, 14, 15  առաջադրանքները:

Մայիսի 2

  1. Թեստ 6-ը դասարանում ավարտեցինք:  Եվս մեկ անգամ ստուգի՛ր: Գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց թեստ 6-ի տեքստի վերաբերյալ, որոնք  վաղը օրը կուղղես դասընկերներիդ:  Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
  2. Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ: Կաշխատենք դասարանում: Թեստը ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիրդ:

Ապրիլի 30

  1. Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, պատմի՛ր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:

2. Մնացած առաջադրանքները կավարտենք դասարանում: Իսկ դու գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց տեքստի վերաբերյալ, որոնք  հինգշաբթի օրը կուղղես դասընկերներիդ:

3.  Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 29

Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:

Ապրիլի 23

«Ես աշխատում եմ բլոգով, նախագծերով«. ծանոթացի՛ր նախագծին, ապա  նույն  վերնագրով բլոգումդ  պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացրո՛ւ, թե՝

  • Ինչպե՞ս ես աշխատում բլոգով, ի՞նչ նշանակություն ունի բլոգը քեզ համար, և այն ի՞նչ հնարավորություններ է քեզ տալիս:
  • Ո՞րն է բլոգիդ ամենասիրելի անկյունը, բաժինը:
  • Ի՞նչ  ուսումնական նախագծերի ես մասնակցել և մասնակցում, ո՞րն  ես ամենից շատ հավանում, ինչո՞ւ:
  • Պատումիդ հետ անպայման տեղադրի՛ր ներկայացրածդ-նախընտրածդ նախագծերի հղումները:
  • Պատումդ, ռադիոնյութդ կամ տեսանյութդ ձևավորի՛ր  լուսանկարներով:

Ապրիլի 22

  • Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:

Ապրիլի 19

  • Թեստ 4 -ն ամբողջությամբ ավարտի՛ր:
  • Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, 3-4 անգամ կարդա՛ տեքստը:
  • Նորից ու նորից կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրո՛ւ հերթականությանը, ձայնագրությունների տեղերին:

Ապրիլի 17

  • Թեստ 4 -ը  տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը  կարդա՛, փորձիր պատմել: Թեստ 4-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:

Ապրիլի 15

  • Շատ լավ կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները:
  • Թեստ 3-ն ամբողջությամբ ավարտի՛ր:
  • Թեստ 4 -ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը  կարդա՛: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:

Ապրիլի 12

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
  • Շատ լավ կրկնի՛ր Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախորդ հատվածները: Երկուշաբթի օրվանից կսկսենք «Թմկաբերդի առումը» ներկայացման փորձերը:
  • Անգի՛ր սովորիր այս վերջին  հատվածները՝

Միասին

Ու լի դառնությամբ հարցընում է նա
ԴալուկմարմարիոնԹըմկա տիրուհուն.

Տղաներ— Պատասխան տո՜ւր ինձմատնիչսևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն

Աղջիկներ— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեքխաբեբա

Միասին

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Ապրիլի 11

Սիրելի՛ սովորող, կրկին հիշեցնում եմ  ապրիլի 26-ի մեր մեդիաուրբաթի մասին, որին  ներկայանալու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմով:

Շատ լավ կրկնի՛ր նախորդ երկու հատվածները:

Անգի՛ր սովորիր այս երեք նոր հատվածները՝

***

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլըանմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին
Թե չըլինին
Կինն ու գինին:

***

 Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

***

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտիփառքիոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….

Ապրիլի 10

Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նշված հատվածը անգի՛ր սովորիր, կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

Ապրիլի 8

  • Թեստ 3-ը  տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, առաջադրանք 1-ը, 2-ը, 3-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
  • Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի «Նախերգանքը» շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր:

Ապրիլի 5

Սիրելի՛ սովորող, ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 26-ին մեր մեդիաուրբաթն է լինելու: 4-5-րդ դասարանցիների հետ միասին ներկայացնելու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը: Այսօր դուք ծանոթացաք պոեմի բովոնդակությանը: Սկսում ենք անգիր  սովորել հատվածներ պոեմից: Ահա առաջին հատվածը շաբաթ-կիրակի օրվա համար (սովորիր անգի՛ր, կապույտով նշված բառերն ու արտահայտությունները բացատրի՛ր)՝

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

Ապրիլի 4

Կարդա թեստ 3-ի տեքստը կարդա՛, առաջադրանք 1-ը և 2-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:

Ապրիլի 2

Մինչև չորեքշաբթի, ժամը՝  22:00, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:

Ապրիլի 1

Հորինի՛ր սուտ պատմություն կամ պատմություններ այս վերնագրերից  մեկով՝

  • Ով այնպիսի սուտ ասի…
  • Իմ սուտը
  • Այլ վերնագիր…

Մարտի 22

Գարնանային արձակուրդների առաջադրանքները տե՛ս  «Ուսումնական գարուն» նախագծում:

Մարտի 21

Թեսթ 2-ի տեքստից դո՛ւրս գրիր 5 գայական, 5 ածական, 5 բայ:

Մարտի 20

  1. Թեսթ 2-ը լրացրո՛ւ, բացի 7, 8, 9  կետերից: Այս երեք կետերը կանենք դասարանում:

2. Ծանոթացի՛ր  «Ուսումնական գարուն»  նախագծին՝ գարնանային արձակուրդների առաջադրանքներին: (Վաղը՝  մարտի 21-ին՝ մարմնամարզությունից  առաջ կամ հետո, գրադարանից վերցրո՛ւ այն գիրքը, որը ցանկանում ես կարդալ գարնանային արձակուրդների ընթացքում: )

 Մարտի 19

Թեսթ 2-ի տեքստը՝ Ավ. Իսահակյանի եղնիկը, կարդա՛, վերհիշի՛ր: Լրացրո՛ւ թեսթ 2-ի 10, 11, 12 կետերը:

Մարտի 18

Թեսթ 1ն ավարտի՛ր-ամփոփի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ: Ներբեռնի՛ր թեսթ 2-ը: Կաշխատենք դասարանում:

Մարտի 15

  Թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը, սովորիր պատմել:

Կատարի՛ր թեսթ 1-ի  11, 12, 13, 14, 15 առաջադրանքները:

Մարտի 14

Առաջադրանքներ դասարանում և տանը.  թեսթ 1

Տանը միայն կարդա՛ թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (3-4 անգամ): Առաջադրանքները կշարունակենք դասարանում: Անպայման բե՛ր համակարգիչ, ներբեռնած ունեցի՛ր թեստը:

 Մարտի 13

Աշխատանք դասարանում և տանը

  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ աշխարհը» վերնագրով:
  • Paint-ով նկարի՛ր քո աշխարհը: Կցի՛ր  ստեղծագործական աշխատանքիդ:

Մարտի 11

Անգիր սովորիր Ե. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

1. Կանաչով ներկած բառերի հոմանիշները գրի՛ր:

2. Կապույտով ներկած պարզ բառերը դարձրո՛ւ բարդ:

Մարտի 7

Մարտի 6-ի առաջադրանքներն ավարտի՛ր:

Մարտի 6

Առաջադրանքներ դասարանում և տանը

1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:

2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավ, ավտո, ասֆալտ:

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք)
… անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
… տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
…երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
… շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարտի 5

  1. Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգիր սովորիր:
  2. Հայաստանում ի՞նչ ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր գիտես: Թվարկի՛ր: Օգտվի՛ր համացանցից:
  3. Բանաստեղծության մեջ Եղիշե Չարենցը երկինքը համեմատում է մանկական պարզ, զուլալ աչքերի հետ: Իսկ դու երկնքին նայելիս ի՞նչ ես տեսնում, պատկերացնում: Ինչի՞ հետ կհամեմատես երկինքը:

Մարտի 4

Աշխատանք դասարանում և տանը

1.Ստեղծագործական աշխատանքների խմբագրում, ներկայացում

2.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Մարտի 1

1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Բարև՛, գարո՛ւն» վերնագրով:

2. Ստեղծագործական աշխատանքդ նկարի՛ր:

3. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

2.Կրկնի՛ր Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Փետրվարի 28

1. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր:  Անծանոթ բառերը բացատրի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

2.Սովորի՛ր-կրկնի՛ր Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Փետրվարի 27

Առաջադրանքներ դասարանում և տանը:

1.Կետերը փոխարինի՛ր  ձծ կամ ց տառերով (ձծցի  ուղղագրությունը  տե՛ս  այստեղ):

Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:

2.Կետերը  փոխարինի´ր   ղ կամ   խ տառերով (ղխի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, ե.բայր, անվա.ճան, ո.կույզ, մ.կտալ, տա.տակ, թա.տ, ա.տոտել:

3. Գտի՛ր տրված բառերի արմատներն ու ածանցները:
Արևամուտ, ընկերություն, տուն, անսիրտ, տգետ, մեղմորեն, հացթուխ, դասարան, դժգոհ, բարի, բարեսիրտ:

4.Տրված բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր կամ կազմի՛ր նախադասություններ:
Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք

Փետրվարի 26

Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորից կարդա՛ մինչև վերջ: Փորձիր դերերով պատմել: Հինգշաբթի օրը դասարանում հեքիաթը բեմադրելու-խաղալու ենք: Պատրաստվի՛ր:

Փետրվարի 25

Դասարանում՝

Տանը՝

Ընթերցարան  4 գրքից  (կամ էլեկտրոնային տարբերակով) կարդա՛  Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը մինչև վերջ: Վերջին հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)

Փետրվարի 22

1.Դասարանում մուտքագրածդ տեքստը ստուգի՛ր՝ համեմատելով այս տեքստի հետ`

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

2.Այս տեքստը դի՛ր քո մուտքագրածի տակ, ստուգի՛ր, սխալներդ  ուղղի՛ր, ուղղածդ գունավորի՛ր:

3. Կատարի՛ր առաջադրանքները:

  • Բարեկամ, արծաթագույն, պինգվին բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
  • Բառարանի օգնությամբ գրի՛ր կապույտ  բառի հոմանիշները:
  • Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր չոր, թշնամի բառերի հականիշները:

4.Ընթերցարան  4 գրքից  (կամ էլեկտրոնային տարբերակով)  Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 7-րդ և 8-րդ(էջի կեսը) էջէրը շարունակիր շատ լավ կարդալ սովորել: Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)

Փետրվարի 21

Առաջադրանքներ դասարանում և տանը

Վաղն անպայման ունեցիր ականջակալ, համակարգիչ:

  • Ընթերցարան  4 գրքից  (կամ էլեկտրոնային տարբերակով)  Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 5-րդ և 6-րդ էջէրը շատ լավ կարդալ սովորի՛ր:
  • Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)

Փետրվարի 20

Առաջադրանքներ դասարանում և տանը

1.Կետերը  փոխարինի´ր  դ, տ կամ  թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ,  ժողովուր.,   հեր., օրիոր., ըն.ունակ, հանգստու.յուն,  ար.աքին,  չորրոր.,  մար.կային.  անդա.ար,  փար.ամ:

  • Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):
  • Արևմու.ք, սաղար.ախիտ, բր.ոտ, զվար.  բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:

2. Կետերը փոխարինի´ր  ջ,  ճ կամ չ տառերով  (ջ-ճ-չ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Վեր., ող., նկարի.,  չղ.իկ,  վայրէ.ք, հա.ոց,  քա.,   խո.ընդոտ,  թռ.ուն, թր.ել,  թռ.ել,  մի.և, ճ.ալ,  մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:

  • Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Համերգ » բանաստեղծության մեջ: Դո’ւրս գրիր այդ բառերը, հանի՛ր այդ բառերի վերջավորությունները, արմատներով էլ նոր բառեր կազմի՛ր:
  • Վայրէ.ք, նկարի., վեր. բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:

Փետրվարի 19

Սիրելի՛ 4-րդցի, դիտի՛ր «Իմ նվերը Թումանյանին. իր տվածն եմ տալիս իրեն…»  ընտանեկան  նախագծի արդյունքներըհավանածդ նյութերի տակ՝  «Թողնել մեկնաբանություն» բաժնում, գրի՛ր կարծիքդ: Քո բլոգում էլ առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նյութերը, պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Փետրվարի 18

  • «Թումանյան 150» նախագծի ստեղծագործությունները շատ լավ կարդալ սովորիր (շարքից որ ստեղծագործություններն  էլ անգիր գիտես, կրկնիր), վաղը այս շարքը  բերանացի  ասելու ենք  Թումանյանի թանգարանի դիմաց:
  • «Իմ նվերը Թումանյանին… Իր տվածն եմ տալիս իրեն» նախագիծն իրականացնելու համար ունես ժամանակ մինչև փետրվարի 18-ը, ժամը՝ 22:00-ն:

Փետրվարի 15

Փետրվարի 14

Առաջադրանքներ դասարանում և տանը

1. Գրի´ր բառամիջում  է ունեցող  5 բառ  (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ:

Օրինակ՝  վայրէջք, ամենաէժան…

2. Կետերը փոխարինի´ր  բ, պ  կամ  փ  տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

  • Բառերի շարքում կա մի բառ, որի հոմանիշը Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: Գտի՛ր, փորձիր գտնել այդ բառի արմատը, ապա այդ արմատով նոր բառեր կազմի՛ր:
  • Այս շարքից քո ցանկությամբ երեք բառ ընտրի՛ր և կազմի՛ր նախադասություններ:
  • Ճամփորդ, աղբանոց, նուրբ  բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր. այսպես՝  ճամփա+ որդ

3. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով  (գ-կ-ք-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Թար.մանել,  հա.ուստ,  կար.,  պար.և,  եր.,  o.ուտ,  եր.յուղ,  անեծ.,  սայթա.ել,  զոր.,  վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ:

  • Այս շարքում կա երեք բառ, որոնք  կան Հ. Թումանյանի «Իմ երգը » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, դրանցով նոր բառեր կազմի՛ր:
  • Ձա.ուկ,  եր.իչ  բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:

Փետրվարի 13

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգիր սովորիր:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր
  • Աշխատանքներդ տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 12

  •  Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»  բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր:

  • Գրի՛ր բառամիջում  օ ունեցող յոթ բառ:   Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝   անօդ, ամենօրյա…

Փետրվարի 11

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

    4-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

     2020-2021 ուսումնական տարի

    Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս

        — Այնպես ես խոսում, կարծես մեծահա