2022-2023 ուսումնական տարի
Մայիսի 26
Մայրենիի ստուգատես
Առաջադրանք 5-մայիսի 26-29
Մայիսի 24
Ինքնաստուգում դասարանում
Մայիսի 23
Առաջադրանք 4-մայիսի 23-26
Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ
- Հարցազրույց ինչ որ մեկի հետ (ընկերոջ, քրոջ կամ եղբոր հետ, հայրիկի կամ մայրիկի հետ, տատիկի կամ պապիկի հետ․․․ , ում հետ կուզես․․․)
- Նախապատրաստվի՛ր հարցազրույցին՝ հարցազրույցի թեման, հարցազրույցի վերնագիրը։
- Մշակի՛ր, կազմի՛ր այդ թեմայով հարցեր։
- Հարցազրույցն անելուց հետո անպայման տեղադրի՛ր բլոգումդ՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում։ (hարցազրույցի՝ առաջադրանք 4-ի վերջնաժամկետը՝ մայիսի 26-ը)
Մայիսի 22
Մայրենիի ստուգատես
Առաջադրանք 3 -մայիսի 22-25
- Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
- Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:
- Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։
Մայիսի 18
Մայրենիի ստուգատես
Առաջադրանք 2
- Տեքստը գրավոր պատմի՛ր՝
Ա․ աղվեսի անունից
Բ․ աղվեսի պոչի անունից
Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից
Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Մայիսի 17
Թեստային աշխատանք․ «Փոքրիկ իշխանը»․ (հատված 3)
Մայիսի 15
1․ Բլոգումդ բացի՛ր «Մայրենիի ստուգատես» բաժինը, տեղադրի՛ր ստուգատեսի նախագիծը, պիտի ստացվի այսպես։ Չմոռանաս նշել «Մայրենիի ստուգատես» բաժինը։ (Դասարանում այս աշխատանքը արել ենք, տեղադրում են նաև բացակա սովորողները։)
Կատարի՛ր ստուգատեսի առաջին առաջադրանքը՝
Առաջադրանք 1
Ստեղծագործական աշխատանք
Ա) երկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բ) նապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ
Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։
Մայիսի 12
1․ Դասարանական թեստային աշխատանքն ավարտի՛ր։
2․ Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի․․․ Ա՜յ քեզ հրաշք․․․
Շարունակի՛ր․․․ (Գեղեցիկ պատմությո՛ւն հորինիր, տեղադրի՛ր բլոգումդ։)
Մայիսի 10-11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասնակցի՛ր`4-5-րդ դասարաններ։
Դասարանում՝
Թեստային աշխատանքը տեղադրի՛ր բլոգումդ և կատարի՛ր։
Մայիսի 8
- Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարքից ընտրի՛ր երկուսը (որը չես կարդացել ), կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):
Մայիսի 3
- Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
- Թեստային աշխատանք դասարանում և տանը․
Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)— թեստային աշխատանքը կատարի՛ր։
Ապրիլի 28
Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։ Ի՞նչ նմանություն ես տեսնում «Եղեգնուհին» հեքիաթի և «Վահագնի ծնունդը» բանաստեղծության միջև։
Ապրիլի 26—28
Կրկնի՛ր ուրբաթ- համերգի բանաստեղծությունները։
Ե․ Չարենց
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Ե․ Չարենց․ Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Հ․ Թումանյան․ Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
Հ․ Թումանյան․ Է՜յ կանանչ ախպեր
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։
Հ․ Թումանյան․ Արագիլ
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։
Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
Հ․ Թումանյան․ Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Ապրիլի 26
Թեստային աշխատանք դասարանում և տանը․
Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)
Ապրիլի 25
Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթից դո՛ւրս գրիր սպասավոր բառի բոլոր հոմանիշները։
Ապրիլի 21
- Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը, դերերով պատմե՛լ սովորիր: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները կատարի՛ր՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
- Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր(paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։
Ապրիլի 19
Մասնակցի՛ր ինքնաստուգմանը։
Ապրիլի 18
1․ Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, 5-րդ մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 14
- Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ:
- Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
- Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա․ թեստային աշխատանքն ավարտի՛ր։
- Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասը, այդ մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը:
Ապրիլի 13
Թեստային աշխատանք․ Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Ապրիլի 12
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը, այդ մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը:
Ապրիլի 11
Առաջադրանք դասարանում և տանը
ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:
— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:
-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:
Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:
Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։
Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման
Կազմի՛ր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։
Ապրիլի 10
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը, այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 6
Մասնակցի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 5
Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, կատարի՛ր առաջադրանքները։
Ապրիլի 4
Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարքից ընտրի՛ր մեկը կամ երկուսը, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Ապրիլի 3
- Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը։
- Հետևյալ բանաստեղծությունները կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր(«Ձոն» ստուգատեսին այս բանաստեղծությունները արտասանելու ենք)՝
- Ե․ Չարենց․ «Հայրենիքում»
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․
2. Հ. Թումանյան․ «Համերգ»
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
3․Ե․ Չարենց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
4․ Ե․ Չարենց․ «Ես իմ անուշ Հայաստանի․․․»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Մարտի 23
Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին։ Գարնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ այն։
Մարտի 22
Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր։
Բանաստեղծությունը Paint-ով նկարի՛ր։
Մարտի 20
- Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
- Հարցեր և առաջադրանքներ
1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
Մարտի 16
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Մարտի 15
Թեստային աշխատանքն ավարտի՛ր։(Բացակա սովորողները նույնպես կատարում են թեստային աշխատանքը, անհասկանալի առաջադրանքներն էլ բաց թողում։)
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
- Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան-
բ/ սիրուն-
գ/ բղավել-
դ/ դաշտ —
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղ
գ/ ծառ
դ/ամուսին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական
դ/ միտք – գոյական
7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
Մարտի 14
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
- Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
- Նկարի՛ր բանաստեղծությունը։
Մարտի 9
- Թեստային աշխատանքի տեքստը՝ «Մայրը», շատ լավ կարդալ և պատմել սովորի՛ր։ Կատարի՛ր թեստային աշխատանքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ առաջադրանքները։
- Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ:
Թեստային աշխատանք
Հ․ Թումանյան
Մայրը
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:
Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.
ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով
3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ իրիկնապահ-բարդ
բ/ անզգույշ-ածանցավոր
գ/ փոքրիկ-պարզ
դ/ այնտեղ-բարդ
5. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ հոգնակի:
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.
ա/ վազեցինք-բայ
բ/ երկար- ածական
գ/ կտուց-գոյական
դ/ դեղին-գոյական
7 .Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.
ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը
բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին
գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը
դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը
11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.
ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի
բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին
գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից
դ/ ծլվլում էր երդիկին
12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Մարտի 6
- Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը դերերով պատմել սովորի՛ր:
- Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
- Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Մարտի 3
- Նորից կարդա Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2 անգամ):
- Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
- Անծանոթ բառերը բացատրի՛ր։
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
Մարտի 1
- Բլոգումդ գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով (կարող ես նաև նկարել գարունը և կցել ստեղծագործական աշխատանքիդ)՝
- Բարև՜, գարո՜ւն
- Գիտեք, որ գարուն է արդեն
- Գարնան հեքիաթ
- Այլ…
Փետրվարի 28
- Սովորի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Փետրվարի 23
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Փետրվարի 22
Կարդա՛ թեստ 2-ի տեքստը՝ Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» (թեստային աշխատանքն ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին), բլոգումդ կատարի՛ր 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ առաջադրանքները: Մնացած առաջադրանքները կկատարենք դասարանում։
Փետրվարի 21
Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Փետրվարի 20
Ծանոթացի՛ր ընկերներիդ ֆլեշմոբային տեսանյութերին, ռադիոնյութերին, ընտրի՛ր լավագույն աշխատանքները, բլոգումդ առանձնացրո՛ւ ընտրածդ նյութերը, հիմնավորի՛ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ տեսանյութերը կամ ռադիոնյութերը):
Փետրվարի 17
Թումանյանական ֆլեշմոբ
Սիրելի՛ սովորող, կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 15
Կարդա՛ թեստ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (թեստային աշխատանքն ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին), բլոգումդ կատարի՛ր 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ առաջադրանքները: Մնացած առաջադրանքները կկատարենք դասարանում։
Փետրվարի 14
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2-3 անգամ): Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Փետրվարի 10
- Մասնակցի՛ր մայրենիի ֆետրվարյան ֆլեշմոբին:
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։
Փետրվարի 8
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
- Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:
Փետրվարի 7
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, դասավորի՛ր այբբենական կարգով, բացատրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան: Նշի՛ր, թե որ բառարաններից ես օգտվել։
Փետրվարի 6
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը:
- Շատ լավ անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
Փետրվարի 2
Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
Փետրվարի 1
Տնային աշխատանք
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
Դասարանական աշխատանք
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Հարցեր և առաջադրանքներ
- Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:
- Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:
- Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Հունվարի 30
Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագիծը։ Հղումն ինձ ուղարկի՛ր։
Դեկտեմբերի 22
Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին, իրականացրո՛ւ ձմեռային արձակուրդների ընթացքում։ Արդյունքներն անպայման տեղադրի՛ր բլոգումդ։
Դեկտեմբերի 21
Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն մայրենի առարկայից» :
Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
- Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2022» նախագծիդ հղումը:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
- Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2022» նախագծիդ հղումը:
- Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
- Կոմիտասյան նախագծերին քո մասնակցությունը(կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ):
- Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:
Հաշվետվությունը բլոգում հրապարակելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 22-ը՝ ժամը 22։00-ն։
Դեկտեմբերի 16
1․Մասնակցի՛ր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։
2․Շատ լավ սովորի՛ր ամանորյա բարեմաղթանքներն ու Զահրատի երեք բանաստեղծությունները։
Դեկտեմբերի 15
«Կաղանդի գիշեր» վերնագրով մի սիրուն հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր։ Նկարի՛ր, ապա նկարածդ նկարով ստեղծագործական աշխատանքդ տեղադրի՛ր բլոգում։
Դեկտեմբերի 13
1.Ամանորյա այս բարեմաղթանքները շատ լավ կարդա՛լ սովորիր․
Բարեմաղթանքներ
Զզլարի բարեմաղթանք
Շնորհավոր Նոր տարի,
Ծեր տունը շեն իլի,
Պարով նոր հաքնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչկը կուշտ իլի,
Ծեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Արցախի բարեմաղթանք
«Թող էս տարե, լավ ինինք,
ողջ ինինք, առողջ ինինք,
սաղ ինինք, սլմաթ ինինք,
միշտ ինինք, հիշտ ինինք,
մարթ ինինք, վարթ ինինք»։
Էջմիածնի բարեմաղթանք
Ահա եկավ Նորն տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
Կիլիկիայի բարեմաղթանք
Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը եկել է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմի գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:
2. Կրկնի՛ր նաև Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» և «Կաղանդ Պապային մօրուքը» «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունները:
Դեկտեմբերի 12
Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում) «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:
Կաղանդի գիշեր (կրճատած)
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Կարմիրով նշված բառերը կարդա այսպես.
Լոյսեր-լույսեր
յոյսեր— հույսեր
բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)
գոյն-գոյն — գույն-գույն
Վերհիշի՛ր-կրկնի՛ր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» և «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունները:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք
Կեր, կեր, չհատներ։
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞
Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
Դեկտեմբերի 9
- Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
- Եթե ինքնաստուգումը չես ստուգել-ավարտել, ավարտի՛ր։
- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ո
- Անգիր սովորիր նաև Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունը:
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞
Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
2. Անուշապուր բառը բաղ
Դեկտեմբերի 8
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
- Լրացրո՛ւբացթողնվածտառերը(3 միավոր):
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
2. Բաժանի՛րբաղադրիչների (մասերի) հետևյալբառերը (3 միավոր):Օրինակ՝
պարզ—դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
անուշ—պարզ
կապիկ—պարզ
ջրաղաց—բարդ՝ ջուր/արմատ/+աղաց/արմատ/,
խեղճ—պարզ,
դուռ—պարզ,
հեքիաթ—պարզ,
օրացույց—օր/արմատ/+ա/հոդակապ/+ցույց/արմատ/,
գառնուկ—գառ/արմատ/+ուկ/ածանց/,
ընկերություն—ընկեր/արմատ/+ություն/ածանց/,
փոքրիկ—փոքր/արմատ/ + իկ / ածանց/
3. Գրի՛րտրվածբառերիհոմանիշները (2 միավոր):
մեղմ—հանդարտ, հանգիստ,մարմանդ,
մտմտալ—մտածել, խորհել, մտորել,
շքեղ—պերճ, փառահեղ,շլացուցիչ,
չքանալ—անհետանալ, անէանալ,կորչել,
խնջույք—խրախճանք, կերուխում,քեֆ,
վերջալույս—մայրամուտ,մթնշաղ, իրիկնամուտ
4.Գրի՛րտրվածբառերիհականիշները (2 միավոր):
Կրակ—հուր, հրդեհ, բոց,
շավիղ—ճանապարհ,ուղի,արահետ,
շնորհալի—տաղանդավոր, մեծաշնորհ,շնորհաշատ,
գոհ—բավական, հավան, գոհունակ, շնորհակալ
բաց—փակ,
գոհ—դժգոհ,
գեղեցիկ—տգեղ,
մեծանալ—փոքրանալ,
ուրախանալ—տխրել,
շնորհալի—ապաշնորհ,
տխուր—ուրախ,
հեռու—մոտ,
խրճիթ—դղյակ,
բարի—չար։
Դեկտեմբերի 7
Այսօր այցելեցինք Ավ. Իսահակյանի տուն-թանգարան:Բլոգումդ պատմի՛ր- ներկայացրո՛ւ ճամփորդությունը:
Դեկտեմբերի 5
Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
1․ Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
2․ Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Դեկտեմբերի 1
Հորինի՛ր մի սիրուն ձմեռային հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր, վերնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 30
Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր 22-րդ էջի բոլոր առաջադրանքները։
Նոյեմբերի 29
- Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
- Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
- Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը» և «Եղնիկը» պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
Նոյեմբերի 24
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Նոյեմբերի 22
Վաղն ունենալու ենք Ավ․ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքի քննարկում, շատ լավ պատմել սովորիր, սովորիր նաև նոյեմբերի 19-ի առաջադրանքներում նշված բառերի հոմանիշները։
Աշխատելու ենք նաև գիրք-տետրով։
Նոյեմբերի 19
- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 16
Հորինի՛ր աշնանային հեքիաթ (դասարանում սկսեցինք, աշխատանքդ տանն ավարտի՛ր)։ Հեքիաթդ վերնագրի՛ր, ապա նկարի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։
Նոյեմբերի 15
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 10
1․Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։
2. Հորինի՛ր երկու հանելուկ(հիշի՛ր, թե ինչպես էին նուկիմցիները խոսում հանելուկներով․․․)։
3. Նոյեմբերի 9-ի առաջադրանքները կատարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։
Նոյեմբերի 9
Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը։ Կատարի՛ր բանաստեղծության առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ։
- Գետակի վրա
Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։
… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…
- Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
- Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
- Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
- Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։
- Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը:
Նոյեմբերի 8
- Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:
- Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
- Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
- Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավոր պատգամավորներ
- խելացի անխելք
Չմոռանաս բերել աշխատանքային գիրք-տետրը։
Նոյեմբերի 3
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը, դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները,դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 2
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:
Նոյեմբերի 1
Աշխատանք գիրք-տետրով․ ավարտի՛ր 15-րդ էջի վերջին առաջադրանքը, կատարի՛ր նաև16-րդ էջի բոլոր առաջադրանքները։
Հոկտեմբերի 31
Մինչև նոյեմբերի 3-ը բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական աշուն» նախագիծը։ Ամփոփումդ վերնագրիր այսպես՝ «Իմ ուսումնական աշունը»։ Նոյեմբերի 3-4-ին բլոգներից կվերցնեմ հղումները։
Հոկտեմբերի 20
Ծանոթացի՛ր «Ուսումնական աշուն» նախագծին։ Արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ նախագիծը, արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ։
Հոկտեմբերի 18
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում
Հոկտեմբերի 17
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
2. Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։
Ճանապարհ-ճամփա, արահետ, կածան, ուղի
առավոտ- լուսաբաց, արևածագ, արշալույս, այգ
հողմ-մրրիկ, փոթորիկ, ուժեղ քամի
թագավոր- արքա, կայսր, տիրակալ
3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում:
ելակ-4 տառ, 5 հնչյուն
որսորդ-6 տառ, 7 հնչյուն
օղակ—4 տառ, 4 հնչյուն
տերև—4 տառ, 5 հնչյուն
ամենաերկար-10 տառ, 11 հնչյուն
4․ «Մայրամուտ» բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։ Միավորը որոշի՛ր ըստ քո կազմած բառերի քանակի։
մայր, մուտ, մատ, այտ, ամ և այլն։
Հոկտեմբերի 13, 14
«Անտառում» վերնագրով մի սիրուն հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր: Վերնագիրը կարող ես վերնագիրը փոփոխել:
Մասնակցի՛ր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին։
Հոկտեմբերի 12
Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր 14-րդ էջի առաջադրանքները։
Հոկտեմբերի 11
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ
- Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ)
Ոսկեզ.ծվել, տեր., .սկի, ծ.վ, բ.ց
Հաջորդ դասին աշխատելու ենք աշխատանքային գիրք-տետրերով։ Չմոռանաս բերել գիրք-տետրը։
Հոկտեմբերի 7
1. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
2.Ծանոթացի՛ր «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ-«ի բոլոր աշխատանքներին: Ընտրի՛ր քեզ համար լավագույն երեք աշխատանքները, հիմնավորի՛ր ընտրությունդ քո բլոգում:
3.Կարդա՛ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․» բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
Հոկտեմբերի 4
Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
Սեպտեմբերի 29
- Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
2. «Աշուն գիշեր» վերնագրով հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր: Կարող ես վերնագիրը փոփոխել:
Սեպտեմբերի 28
Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը: Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները սովորի՛ր։
Հինգշաբթի օրն ականջակալ ունեցիր քեզ մոտ մայրենիի դասի համար։
Սեպտեմբերի 27
- Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ (Ընտանիքիդ անդամների հետ քննարկի՛ր նախագիծը, իրականացման տարբերակները։)
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։
2. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:
3․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:4
4. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:
Սեպտեմբերի 26
Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր 7-րդ և 8-րդ էջերի առաջադրանքները։
Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ (լրացուցիչ առաջադրանք)
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։
Սեպտեմբերի 22
Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:
Ծանոթացի՛ր Աշխատանքային գիրք-տետրին, ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ։ Դասարանում կկատարենք 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի առաջադրանքները (կարող ես տպել նշված էջերը, որ դասարանում վրան աշխատես, կարող ես չտպել, այլ աշխատել բլոգում):
Սեպտեմբերի 19
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 16
- Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել): Հեքիաթդ նկարի՛ր։
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 15
Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին։
Սեպտեմբերի 13
- Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
Սեպտեմբերի 12
- Սեպտեմբերի 9-ի առաջադրանքներն ավարտի՛ր(եթե դեռ չես ավարտել)։ Հարցերի պատասխանները տեղադրի՛ր բլոգումդ։
- Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը դերերով պատմե՛լ սովորիր։
Սեպտեմբերի 9
Մինչև երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ը, Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածն ամբողջությամբ կարդա՛։ Կարդալուց հետո բլոգումդ կատարի՛ր կետևյալ առաջադրանքները՝
- դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը․
- նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մանչուկին և Կառլսոնին․
- պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել․
- ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին։
Սեպտեմբերի 7
Շարունակիր կարդալ Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը (3-րդ, 4-րդ էջեր):
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սեպտեմբերի 5,6
Կարդա՛ Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը(1-2 էջ):
Կարդացածդ հատվածի համար 5 հա՛րց մտածիր, որ դասարանում ընկերներիդ հարցնես: