2022-2023 ուսումնական տարի
Մայիսի 25
Ինքնաստուգում դասարանում
Մայիսի 22
Բլոգումդ ամփոփի՛ր Ուսումնական 3-րդ շրջանը.:
Մայիսի 19
Մայիսի 16-19
1․ Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը»։ Կատարի՛ր հեքիաթի տակ գտնվող առաջադրանքները։
2․ Բլոգումդ պատմի՛ր մայիսի 16-ի՝ Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ իրականացրած ճամփորդության մասին(ճամփորդության նկարներն ուղարկել եմ ձեր էլեկտրոնային հասցեներին)։
«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծն իրականացրո՛ւ մինչև մայիսի 20-ը:
Մայիսի 15
Համացանցից դո՛ւրս գրիր տեղեկություններ Ծաղկունք գյուղի, գյուղի դպրոցի, եկեղեցիների, մշակութային հետաքրքիր վայրերի մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ։
Հիշեցնում եմ, որ վաղը՝ մայիսի 16-ին, ճամփորդում ենք Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ։
Մայիսի 12
1․ Բլոգումդ պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին․ վերնագրիր այսպես․ «Իմ սիրելի կենդանին»
2․ Կարդա՛-ծանոթացի՛ր «Գնում եմ Մայր դպրոց…» նախագծին, իրականացրո՛ւ այն մինչև մայիսի 20-ը:
3․Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։
Մայիսի 10-11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասնակցի՛ր` 4-5-րդ դասարաններ։
Մայիսի 5
- Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքը:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:
- Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր Չալանկի հետ:
- Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:
- Ո՞րն է քո սիրելի կենդանին: Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:
- Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:
Մայիսի 3
Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝
Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։
Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։
217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
Ապրիլի 28
1․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
2․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։
Ապրիլի 26—28
Կրկնի՛ր ուրբաթ- համերգի բանաստեղծությունները։
Ե․ Չարենց
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Ե․ Չարենց․ Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Հ․ Թումանյան․ Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
Հ․ Թումանյան․ Է՜յ կանանչ ախպեր
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։
Հ․ Թումանյան․ Արագիլ
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։
Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
Հ․ Թումանյան․ Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Ապրիլի 21
Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։ Անծանոթ բառերը բացատրի՛ր։
Ապրիլի 20
Ապրիլի 19
Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:
Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող բոլոր առաջադրանքները:
Ապրիլի 18
- Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ մասը:
- Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
- Վերնագրի՛ր երրորդ մասը:
- Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:
Ապրիլի 17
- Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երկրորդ մասը:
- Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երկրորդ մասի)։
- Վերնագրի՛ր երկրորդ մասը:
- Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:
Ապրիլի 14
- Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ:
- Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
- Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
- Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
- Վերնագրի՛ր առաջին մասը:
- Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ:
Ապրիլի 13
Դասարանում․ Ինքնաստուգում (Կավարտենք վաղը՝ դասարանում, տանը չկատարե՛լ։)
Ապրիլի 12
Գրի՛ր վարժությունները։
- Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։
Ապրիլի 11
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
Ապրիլի 10
- Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը»․ պատրաստվի՛ր դատին․ դասարանը վերածում ենք դատարանի։
- Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ձեր ընտանեկան քննարկումը, տեղադրի՛ր բլոգումդ :
Ապրիլի 7
Պատմի՛ր Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքի տակ գտնվող 3-րդ առաջադրանքը նորից նայի՛ր, պատրաստվի՛ր դատին․ դասարանը վերածում ենք դատարանի։
Ապրիլի 6
Կարդա՛ Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։
Ապրիլի 5
Մի գարնան առավոտ … Շարունակի՛ր։ Պատմությունդ վերնագրի՛ր։
Ապրիլի 4
Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ ու հետաքրքիր տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը Ղ. Աղայանի մասին:
Ապրիլի 3
- Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը։
- Հետևյալ բանաստեղծությունները կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր(«Ձոն» ստուգատեսին այս բանաստեղծությունները արտասանելու ենք)՝
- Ե․ Չարենց․ «Հայրենիքում»
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․
2. Հ. Թումանյան․ «Համերգ»
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
3․Ե․ Չարենց
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
4․ Ե․ Չարենց․ «Ես իմ անուշ Հայաստանի․․․»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Մարտի 23
Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին։ Իրականացրո՛ւ այն արձակուրդների ընթացքում։
Մարտի 22
Ինքնաստուգումն ավարտի՛ր (աշխատիր ինքնուրույն)։
Մարտի 20
Գոյականի տեսակները
- շնչավոր և անշունչ գոյականներ
- անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
- հատուկ և հասարակ գոյականներ
- նյութական և վերացական գոյականներ
Գրի՛ր վարժությունները։
1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին; Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է: Գրքի հերոսը մի .ոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը: Գտածը .ղնձե մատանի էր: Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր: Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն .ռաջինը հասավ կայանին: Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:
5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:
… (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:
… (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
… (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
… (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Մարտի 17
- Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:
Ա Բ
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
չոր — չորանալ
չար — չարանալ
3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:
Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի
հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:
4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:
Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Մարտի 15
- Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
- Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։
- Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։
- Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։
- Բալլադը նկարի՛ր, դերերով պատմե՛լ սովորիր։
Մարտի 14
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
- Շատ լավ կարդալ սովորիր Ներսես Շնորհալու «Հավատով խոստովոնիմ» ստեղծագործությունից առանձնացված առաջին մասը։ Ուրբաթ օրը ուսումնական ժամերգության ընթացքում եկեղեցում ընթերցելու ենք՝
Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Մարտի 10
- Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ:
- Մարտի 13-ը Ե․ Չարենցի ծննդյան օրն է։ Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Չարենցի մասին։
- Շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Մարտի 9
Գրի՛ր վարժությունները։
136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:
139. Կետերը վախարինի´ր ղ կամ խ տառերով:
Խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, ե.բայր, անվա.ճան, ո.կույզ, մ.կտալ, տա.տակ, թա.տ, ա.տոտել:
144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի՛ կտրիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագը մորն էր փնտրում:
147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:
Վեր.ում՝ համար.ա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բար.րից, հողի մի.ից դուրս եկան ու, լույսն իրենց մե., ցն.աթյան թիթեռն իրենց վրա, կ.կ.ալով իջան ցա.: Լեռն ի վար, ծառերի կո.քերով, թփերի արան.ներով, զարմանազան խատուտիկ խ.աքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քա.ցր եք,- ասում էին նրանց մամուռները:
Մարտի 6
Հայրենիքում
Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
Մարտի 2-5
- Կարդա՛ «Անբախտ վաճառականները» բալլադը:
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
- Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:
- Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:
Մարտի 1
Գրի՛ր ստեղծագործական աշ խատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
- Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․
- Գարնանամուտ
- Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․
- այլ ․․․(ի՛նքդ վերնագիր մտածիր)
Փետրվարի 27
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։
Փետրվարի 24
1.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր) Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
2․ Գրի՛ր վարժությունները։
1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:
2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք) … անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) … տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)
3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) …երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) … շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
Փետրվարի 23
- Կարդա՛ «Արծիվն ու կաղնին» բալլադը:
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
- Դասարանական աշխատանքն ավարտի՛ր՝ Հայոց լեզու 5 գիրք՝ 134,137,138 առաջադրանքները։
Փետրվարի 21
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար։
Գրի՛ր վարժությունները։
102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝ լեռն — լեռնցի:
Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:
116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:
Վիպագիր, մեծագլուխ, սրընթաց, երկերեսանի, զբոսայգի, սրամիտ, հեռուստացույց, պահարան, հայաստանցի:
127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:
132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):
Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):
Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ:
Փետրվարի 20
Ծանոթացի՛ր ընկերներիդ ֆլեշմոբային տեսանյութերին, ռադիոնյութերին, ընտրի՛ր լավագույն աշխատանքները, բլոգումդ առանձնացրո՛ւ ընտրածդ նյութերը, հիմնավորի՛ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ տեսանյութերը կամ ռադիոնյութերը):
Փետրվարի 17
Թումանյանական ֆլեշմոբ
Սիրելի՛ սովորող, կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 15
- Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
- Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
- Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
- Բլոգումդ բնութագրի՛ր հսկային և իշխանին:
- Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
- Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։
Փետրվարի 14
Կարդա՛ Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը: Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Հսկան» բալլադի բառարան
Փետրվարի 10
- Մասնակցի՛ր մայրենիի ֆետրվարյան ֆլեշմոբին:
- Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 96, 97, 98 վարժությունները:
- (Լրացուցիչ առաջադրանք) Հիշեցնում եմ նաև տերյանական ընտանեկան ֆլեշմոբի մասին…
Փետրվարի 9
Տերյանական ընտանեկան ֆլեշմոբ
Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է: «Տերյանական օրեր» շարքից ընտրի՛ր մեկ- երկու բանաստեղծություն, կարդա՛, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Ընտանիքիդ անդամներին նույնպես խնդրիր մասնակցել ֆլեշմոբին՝ կարդալով Տերյան:
Փետրվարի 8
Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը: Ավարտի՛ր փետրվարի 7-ի առաջադրանքներում կիսատ թողածները:
Փետրվարի 7
- Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
- Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
Փետրվարի 6
1․Գրի՛ր քո ինքնակենսագրությունը, ինչպես Թումանյանն է իր մասին գրել։ Կարող ես տեղադրել նաև քո սիրելի լուսանկարը:
2․Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է։ Համացանցից դո՛ւրս գրիր կենսագրական մի քանի հետաքրքիր տեղեկություն Մխիթար Սեբաստացու մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ, ներկայացրո՛ւ ընկերներիդ։
Փետրվարի 3
- Կարդա՛ Հ.Թումանյանի Ինքնակենսագրությունը:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բլոգումդ պատմի՛ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով ինքնակենսագրությունը:
- Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
- Կրկնի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
Փետրվարի 2
- Կարդա՛, վերհիշի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
- Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
- Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 1
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի .րսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկ., .րբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում .ինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, .րոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ.րեն հանգչում էին .սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ .ղնիկ էր̀ խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում .ին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, .լ չ.ր փախչում, չ.ր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել .ր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում .ր պարտեզում, նրանց հետ ճաշում .ր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ .ր զարմացնում: Եղնիկը թ.և այնպես ընտելացել .ր մեզ, սովորել .ր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում .ր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում .ր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում .ր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ .րբեմն ուժեղանում .ր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում .ր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ .րբ պատահում .ր բարձրանում .ի պատշգամբը, ինձ բավական միջոց չ.ր նկատում և .րբ հանկարծ ուշքի .ր գալիս, նետի պես ծլկվում .ր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ-
վերջալույս-
աշնանային-
խորասույզ-
անտառ-
Հունվարի 30
Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագիծը։ Հղումն ինձ ուղարկի՛ր։
Դեկտեմբերի 22
Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին, իրականացրո՛ւ ձմեռային արձակուրդների ընթացքում։ Արդյունքներն անպայման տեղադրի՛ր բլոգումդ։
Դեկտեմբերի 16
1․Մասնակցի՛ր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։
2․Շատ լավ սովորի՛ր ամանորյա բարեմաղթանքներն ու Զահրատի երեք բանաստեղծությունները։
3․ Մինչև դեկտեմբերի 18-ը՝ժամը 20։00-ն, ավարտիր-ամփոփի՛ր հաշվետվությունը։
Դեկտեմբերի 15
Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն մայրենի առարկայից» :
Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
- Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2022» նախագծիդ հղումը:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
- Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2022» նախագծիդ հղումը:
- Կոմիտասյան օրերին նախագին քո մասնակցությունը։
- Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
- Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:
Հաշվետվությունը բլոգում հրապարակելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 18-ը՝ ժամը 20։00-ն։
Դեկտեմբերի 13
1.Ամանորյա այս բարեմաղթանքները շատ լավ կարդա՛լ սովորիր․
Բարեմաղթանքներ
Զզլարի բարեմաղթանք
Շնորհավոր Նոր տարի,
Ծեր տունը շեն իլի,
Պարով նոր հաքնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչկը կուշտ իլի,
Ծեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Արցախի բարեմաղթանք
«Թող էս տարե, լավ ինինք,
ողջ ինինք, առողջ ինինք,
սաղ ինինք, սլմաթ ինինք,
միշտ ինինք, հիշտ ինինք,
մարթ ինինք, վարթ ինինք»։
Էջմիածնի բարեմաղթանք
Ահա եկավ Նորն տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
Կիլիկիայի բարեմաղթանք
Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը եկել է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմի գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:
2. Կրկնի՛ր նաև Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» և «Կաղանդ Պապային մօրուքը» «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունները:
Դեկտեմբերի 12
Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում) «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:
Կաղանդի գիշեր (կրճատած)
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Կարմիրով նշված բառերը կարդա այսպես.
Լոյսեր-լույսեր
յոյսեր— հույսեր
բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)
գոյն-գոյն — գույն-գույն
Վերհիշի՛ր-կրկնի՛ր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» և «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունները:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք
Կեր, կեր, չհատներ։
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞
Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
Դեկտեմբերի 9
Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ, կարգի՛ բեր բլոգդ։
Ինքնաստուգման արդյունքները հաշվի՛ր, ապա տեղադրի՛ր բլոգումդ՝ ինքնաստուգման վերջում։
Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից կատարի՛ր 5-րդը, 6-րդը, 7-րդը, և 8-րդը։
Դեկտեմբերի 8
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը(3 միավոր):
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր) (3 միավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր
արևամուտ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ
լուսավոր- լույս(արմատ)+ ավոր(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
դուռ- պարզ բառ
կապիկ- պարզ բառ
անուշիկ- անուշ(արմատ)+իկ(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
քաղաքապետ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ ուրախություն- ուրախ(արմատ) +ություն(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
, հայրենագիտություն-հայրեն(իք) (արմատ) + ա(հոդակապ)+ գիտ(արմատ)+ ություն(ածանց)- բաղադրյալ բառ, բարդ ածանցավոր
ծիրանենի- ծիրան(արմատ)+ենի(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր
ձմեռ- պարզ բառ
3.Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր(2 միավոր):
Լուն ուղտ շինել-փոքր բանը մեծ պատմություն շինել
գլխի ընկնել-կռահել
ականջ դնել-լսել
անուշ անել-ուտել
բաժին հանել-հատկացնել
սիրտը դող ընկնել-վախենալ
4. Տրված նույնանուններից (համանուններից) յուրաքանչյուրով կազմի՛ր երկուական նախադասություն (այնպես, որ նախադասություններում դրանք տարբեր իմաստներ ունենան) : 2 միավոր
Բութ(մատ)-բութ(ոչ սուր, չկտրող),
Կետ(ջրային հսկա կենդանի)-կետ (մի կետ, նշան)
Մարտ(կռիվ)-մարտ(ամիս)
անտառ(սաղարթախիտ վայր)-անտառ(առանց տառ)
հոր(փոս)-հոր(հայր-հոր)
Դեկտեմբերի 6
- Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»։
- Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքերից 1-ինը, 2-րդը, 3-րդը, 4-րդը։
Դեկտեմբերի 5
Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(վերհիշի՛ր-կրկնի՛ր):
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
1․ Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
2․ Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
3․ Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:
Դեկտեմբերի 1-2
1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
- Հրաշքի սպասումով
- Փաթիլը
- Ինչ կլիներ, եթե…
- Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)
2.Կատարի՛ր առաջադրանքները (Գործնական քերականություն):
1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:
Օրինակ՝
հույն — Հունաստան:
Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:
2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:
Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:
ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:
3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:
Ձեռագիր, գեղանկար, շրջագգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:
4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:
5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մեր զով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյա տաղավարում:
Նոյեմբերի 30
- Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Խրճիթ-
ճամփորդ-
հրճվանք-
խավար-
անգութ-
ամուր-
- Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Քնքուշ-
խեղճ-
վերելք-
անվախ-
խավար-
խրճիթ-
Նոյեմբերի 29
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
- Բացատրի՛ր վերնագիրը:
- Պատմվածքից դո՛ւրս գրիր բաղադրյալ (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
Նոյեմբերի 25
1․ Բլոգումդ պատմի՛ր դեպի Գառնի և Գեղարդ իրականացրած ճամփորդության մասին։ Հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։
2․ Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
3․ Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» առակից դո՛ւրս գրիր 10 պարզ և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:
Օրինակ՝ աղավնի— պարզ բառ,
անպատճառ— բաղադրյալ (ածանցավոր) բառ
Նոյեմբերի 23
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ» առակը:
Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
Նոյեմբերի 22
Շատ լավ կարդալ սովորիր Ներսես Շնորհալու «Հավատով խոստովոնիմ» ստեղծագործությունից առանձնացված գրաբարյան երկու մասերը։ Վաղվա հանդիպման ընթացքում ընթերցելու ենք միասին գրաբարյան տարբերակը՝
«Հավատով խոստովանիմ»(գրաբարյան հոգևոր ընթերցում)
Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Սա էլ աշխարհաբար տարբերակն է, կարդա՛, որ գրաբարյան տարբերակները հասկանալի լինեն՝
Ա (1)
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ե (5)
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ
ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի
մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային
հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Նոյեմբերի 21
Կարդա՛ Ներսես Շնորհալու մասին, համացանցից դո՛ւրս գրիր Շնորհալու մասին այնպիսի հետաքրքիր տեղեկություն, որը կցանկանաս դասարանում ներկայացնել ընկերներիդ։
Ծանոթացի՛ր նախագծին, որն իրականացնելու ենք հինգշաբթի օրը։
Նոյեմբերի 17,18
Կատարի՛ր առաջադրանքները(Գործնական քերականության էլեկտրոնային գիրքը շատերի մոտ չի բացվում, այս տարբերակով աշխատիր, եթե չես կարողացել գիրքը բացել):
77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:
Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:
Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:
85. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, … բառեր են. օրինակ՝ ծով, նկար, … :
Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, … բառեր են. օրինակ՝ հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, …, …:
86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը բացատրի´ր:
Օրինակ՝
բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:
Բարեկամ — բարին կամեցող:
Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:
Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:
բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:
գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:
87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:
Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, ….:
Բ. Ջուր, հող, ….:
89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:
90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):
91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝
մայրություն — մայր + ություն
անամոթ — ան + ամոթ:
Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:
92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Նոյեմբերի 16
Հայոց լեզու 5″ գրքից կատարի՛ր 77, 78, 79, 80 առաջադրանքները։
Կատարի՛ր նաև նոյեմբերի 15-ի առաջադրանքները(եթե չես կատարել)։
Նոյեմբերի 15
Ընտրի՛ր, Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛:
Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր Ավ. Իսահակյանի առակներից մեկը, տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը և ինչ սովորեցրեց քեզ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:
Նոյեմբերի 11
1․Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։
2․Հորինի՛ր աշնանային հեքիաթ կամ պատմություն՝ օգտագործելով հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ մշուշ, շղարշ, խաշամ, շշուկներ, աշուն, ոսկեզօծ, ոսկեզօծվել, տերևաթափ, դեղին բոցեր, դեղին հրդեհ, խոնավ բուրմունքներ․․․
3․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ Ավետիք Իսահակյանի մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ և սովորի՛ր (դասարանում կներկայացնես ընկերներիդ)։
Նոյեմբերի 10
Գտի՛ր սխալները, ուղղի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։
Իմ համար ամենաթանկ բանն իմ ընտանիքն է։
Նա եկավ իմ մոտ։
Ընկերներս իմ հետ պետք է ճամփորդեին։
Ծնունդտ շնորհավո՛ր, սիրելի՛ տատիկ։
Մայրիկս իմ համար գնել էր քաղցրավենիք։
Իմ դասընկերներս շատ են սիրում տարբեր խաղեր խաղալ դասամիջոցներին։
Ուսումնական պարապունքները սկսվում են ժամը իննին։
Եթե ստես, իմ հետ էլ ընկերություն չանես։
Իմ դասերս այսօր շուտ ավարտվեցին։
Ծննդյանս օրը պապիկս անսովոր ու շատ հետաքրքիր նվեր էր պատրաստել իմ համար։
Նոյեմբերի 9
Բլոգումդ գրի՛ր, թե ինչն է քեզ համար ամենաթանկ բանը։ Վերնագրի՛ր այսպես` «Ինձ համար ամենապիտանի բանը»։
Նոյեմբերի 8
- Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր:
- Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
- Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
Նոյեմբերի 4
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
Նոյեմբերի 3
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» առակը:
- Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:
- «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» : Բացատրի՛ր այս նախադասությունը:
- Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են):
- Գտի՛ր ստեղծագործության բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):
- Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:
Նոյեմբերի 2
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» առակը:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
- Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
- Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
Նոյեմբերի 1
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն)
Ուշադիր կարդա՛։
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:
Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:
Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։
1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:
Որջից դուրս եկողը ձագ էր:
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:
Երկնքում նորից թռչուններ երևացին:
Վանդակի թռչունն էր դուրս եկել:
Հատիկը հավաքողները մրջյուններ են:
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:
Գոռացողը պահակն էր:
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:
3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:
4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:
6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:
7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
Հոկտեմբերի 31
Մինչև նոյեմբերի 3-ը բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական աշուն» նախագիծը։ Ամփոփումդ վերնագրիր այսպես՝ «Իմ ուսումնական աշունը»։ Նոյեմբերի 3-4-ին բլոգներից կվերցնեմ հղումները։
Հոկտեմբերի 20
Ծանոթացի՛ր «Ուսումնական աշուն» նախագծին։ Արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ նախագիծը, արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ։
Հոկտեմբերի 18
1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:
2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:
3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:
Այսպես՝ որովհետև -8 տառ, 10 հնչյուն
ամենևին-
որպեսզի-
եռանդ-
թևեր-
ճանապարհ-
Հոկտեմբերի 17
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ.
աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
2․ Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։
Ուղևոր, ճանապարհ, ոստ, անպտուղ, ախր, շնորհակալություն
3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝
ճանապարհ-8 տառ, 7 հնչյուն
ուղևոր- 5 տառ, 6 հնչյուն
ոստ-3 տառ, 4 հնչյուն
սոսի-4 տառ, 4 հնչյուն
4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր: Ողկույզ բառի հնչյուններն են ու, ղ, է, վ, օ, ր
5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝
ուղևոր- որևէ փոխադրամիջոցով ճամփորդություն կատարող մարդ,
անօգուտ- առանց օգուտ, օգուտ չբերող,
ոստ- բարակ չյուղ, շիվ
ապերախտ- անշնորհակալ
գլուխ տալ- խոնարհվել, բարևել
շունչը փչել- մեռնել
Հոկտեմբերի 14
Կարդա՛ Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
«Անտառում» վերնագրով ստեղծագործական աշխատանքդ ավարտի՛ր (որը դասարանում սկսեցինք)։
Հոկտեմբերի 13
Մասնակցի՛ր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին։
Հոկտեմբերի 12
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն)
65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Օրինակ՝
Այս տարի մարտը տաք էր ու չոր:
Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:
66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին:
67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:
Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:
69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:
Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)
Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)
Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)
Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)
Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)
Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)
Հոկտեմբերի 11
- Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր (ամբողջությամբ):
- Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր փոխաբերական իմաստով գործածված նախադասություններ, տեղադրի՛ր բլոգումդ։
- Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ արտասանելով բանաստեղծությունը և տեղադրելով նկարածդ նկարը։
Հոկտեմբերի 7
- Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
- Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային:
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:
գ)Օրոր էր ասում աշունն անտառին:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
- Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
- Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:
Հոկտեմբերի 6
- Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը:
ԱՆՏԱՌՈՒՄ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 5
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:
Օրինակ`
բարձր — ցածր,
տալ — վերցնել:
Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:
57.Տրված բառերի հականիշները գրի´ր:
Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:
58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:
59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:
Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:
Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:
Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:
Թացն էլ …. հետ վառվում է:
Կաթի հետ մտածը հոգու հետ …:
Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:
Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:
Հոկտեմբերի 4
- Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:
53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:
54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:
Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:
Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:
2. Ծանոթացի՛ր «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ-«ի բոլոր աշխատանքներին: Ընտրի՛ր քեզ համար լավագույն երեք աշխատանքները, հիմնավորի՛ր ընտրությունդ քո բլոգում:
Հոկտեմբերի 3
1.Գրի՛ր, թե տրված բառերում քանի՛ հնչյուն և քանի՛ տառ կա։
Սեղան, երազ, որս, արև, հարևան, Երևան, ոսկոր, ոսկեզօծ
Սեպտեմբերի 30
- Գործնական քերականություն.կատարի՛ր 47, 48 առաջադրանքները:
2. Հիշեցնում եմ նաև կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբի մասին, որին մասնակցությունը ցանկալի է:
Սեպտեմբերի 29
Հայոց լեզու 5″ գրքից կատարի՛ր 39, 40, 42, 43, 44 առաջադրանքները:
Սեպտեմբերի 27, 28
- Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ (Ընտանիքիդ անդամների հետ քննարկի՛ր նախագիծը, իրականացման տարբերակները։)
Պատրաստի՛ր մի սիրուն ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես նաև համացանցից փնտրել, գտնել փոքրիկ ու հետաքրքիր տեղեկություններ, դրվագներ Կոմիտասի մասին և տեսանյութով կամ ռադիոնութով ներկայացնել։ Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ կարող ես մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։
2. Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
Բացատրի՛ր գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
Սեպտեմբերի 26
Կարդա՛ Մ. Գալշոյանի «Սպասում»-ը: Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սեպտեմբերի 23
Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներդ ավարտի՛ր։
Համացանցից կամ առակների այս բլոգից առանձնացրո՛ւ երկու առակ, որոնք կցանկանաս ներկայացնել ընկերներիդ։ Անպայման առակի խորհուրդն էլ սովորիր, որ հարց ուղղես ընկերներիդ առակը ներկայացնելուց հետո։
Հայոց լեզու 5″ գրքից կատարի՛ր 33, 34,36, 37 առաջադրանքները։
Սեպտեմբերի 22
1․ Հորինի՛ր պատմություն «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով․․․» վերնագրով։
2․ Կարդա՛ առակներ այս հղումով: Ընտրի՛ր առակներից մեկ-երկուսը, տեղադրի՛ր բլոգումդ, դասարամում ներկայացրո՛ւ ընկերներիդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
Սեպտեմբերի 16
1․ Կարդա՛ Վ. Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց» առակը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
- Բնութագրի՛ր կույրին:
- Նոր վերնագիր մտածի՛ր:
2․ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը կարդա՛-վերհիշի՛ր։ Անգի՛ր սովորիր 1-ին, 2-րդ, 3-րդ բանաստեղծական տները(առավոտյան ընդհանուր պարապմունքներին արտասանելու ենք)։
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
Սեպտեմբերի 15
Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին։
Սեպտեմբերի 13
Կարդա՛, ավարտի՛ր Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքն ամբողջությամբ:
Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները:
Սեպտեմբերի 12
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երկրորդ ։ Պատմվածքի երկրորդ մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սեպտեմբերի 9
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը։ Պատմվածքի առաջին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սեպտեմբերի 5-8
- Մինչև սեպտեմբերի 8-ը բլոգումդ ներկայացրո՛ւ ամառային աշխատանքներիդ ամփոփումը հետևյալ վերնագրով՝ «Իմ ուսումնական ամառը», որը պետք է ունենա 2 կետ՝
- Իմ ամառային հանգիստը
- Ի՞նչ եմ ընթերցել:
2․ Հայոց լեզու 5″ գիրքը ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ: Ծանոթացի՛ր գրքին։
Սեպտեմբերի 1,2
Բլոգումդ պատմի՛ր դեպի Մայրավանք իրականացրած ճամփորդության մասին։