Архив рубрики: Գրական ակումբ

Գրական ակումբ. Կարդում ենք Տերյան

***** Կարծես թե դարձել եմ ես տուն,Բոլորն առաջվանն է կրկին,Նորից դու հին տեղը նստում,Շարժում ես իլիկը մեր հին: Մանում ու հեքիաթ ես ասում,Մանում ես անվերջ ու արագ,Սիրում եմ պարզկա քո լեզուն,Ձեռներըդ մաշված ու բարակ։ Նայում եմ, մինչև որ անզորԳլուխըս ծնկիդ … Читать далее

Рубрика: Գրական ակումբ, Գրականություն | Оставить комментарий

Գովք գինու և վայելքի…

Հ. Թումանյան Հատվածներ «Թմկաբերդի առումը»  պոեմից. Էսպես է ասել հընուց էդ մասին Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին. Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին Կինն ու գինին: Արևի նման ճակատը պայծառ, Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,

Рубрика: Գրական ակումբ, Գրականություն | Оставить комментарий

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե … Читать далее

Рубрика: 7-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Գրական ակումբ, Գրականություն | Оставить комментарий

Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ… Ջերոմ Սելինջեր

Երբ հեռախոսի զանգը հնչեց, ալեհեր տղամարդը, քիչ թե շատ, բայց որոշակիորեն անհարգալից ձևով, հարցրեց երիտասարդ կնոջը, թե արդյոք չէ՞ր վերցնի լսափողը իր փոխարեն։ Կինը լսեց նրա ձայնը, սակայն թվաց, թե այն հեռվից է գալիս ու նայեց դեպի տղամարդը` մի աչքը, … Читать далее

Рубрика: Հաշվետվություններ, Գրական ակումբ | Оставить комментарий

Պատը: Սարտր

Մեզ քշեցին մի մեծ ճերմակ դահլիճ, և լույսի առատությունից աչքերս սկսեցին կկոցվել: Քիչ հետո տեսա մի սեղան՝ հետևում քաղաքացիական զգեստով չորս մարդու, որոնք ինչ-որ թղթեր էին նայում: Մյուս բանտարկյալներին խորքում էին հավաքել, և նրանց միանալու համար հարկ եղավ անցնել սրահի … Читать далее

Рубрика: Հաշվետվություններ, Գրական ակումբ | Оставить комментарий

Իմ վերլուծությունը. Ռեյ Բրեդբերի «Ժպիտը»

  Ժպիտը Պատմվածքի սկզբում տիրում է մռայլությունը, խավարը.  քաղաքակրթությունը կորցրած քաղաքի ավերակները, գարշահոտությունը, ցնցոտիավոր բնակիչները էլ ավելի են մթնեցնում շուրջբոլորը: Մարդկանց հոգում  էլ է նույն ծանր, մռայլ իրավիճակը, ինչ երկրում:  Մարդիկ կորցրել են հույսը, հավատը, գեղեցիկը տեսնելու  կարողությունը, ապրում են այդ … Читать далее

Рубрика: Հաշվետվություններ, Գրական ակումբ | Оставить комментарий

Ժպիտը: Ռեյ Բրեդբերի

Այս առավոտյան ժամը հինգին, երբ եղյամապատ գյուղերում դեռ կանչում էին աքաղաղները և ոչ մի տեղ կրակ չէր նշմարվում, քաղաքի հրապարակում արդեն հավաքվել էր մի հսկա բազմություն։ Ժամը յոթի մոտերքին շենքերի ավերակների վրա կախված մառախուղի պատառիկները հալվեցին վաղորդյան գունատ լույսի մեջ։ … Читать далее

Рубрика: Գրական ակումբ | Оставить комментарий

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը: Գ. Մարկես

 Այն երեխաները, որոնք առաջինը տեսան, թե ինչպես է ծովից ափին մոտենում ինչ-որ մուգ և անբացատրելի բան, մոգոնեցին, թե դա թշնամական նավ է: Հետո, կայմ ու դրոշ չհայտնաբերելով, մտածեցին, որ դա կետաձուկ է: Սակայն երբ ծովը անհայտ առարկան հանեց առափնյա ավազների … Читать далее

Рубрика: Հաշվետվություններ, Գրական ակումբ | Оставить комментарий