Архив рубрики: Ներառական կրթություն

Ներառականություն

Պատմում-ներկայանում են 6-1 դասարանի նորեկները: Կոստանդյան Էրիկա,  Ալեքսանդր Հարությունյան

Рубрика: 6-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Ներառական կրթություն | Оставить комментарий

Առաջադրանքներ փաթեթ

Առաջադրանք 1 Անուն —  Ազգանուն — Կարդա՛  Սամվել Մարտիրոսյանի «Պոչը» հեքիաթը: Շատ վաղուց է եղել: Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի: Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում: Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ … Читать далее

Рубрика: Ներառական կրթություն | Оставить комментарий

Առաջադրանքների փաթեթ 2

Առաջադրանք 1 Անուն —  Ազգանուն — Կարդա՛ հեքիաթը: Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակումվերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլունկոշիկները և ճանապարհ ընկավ։

Рубрика: Ներառական կրթություն | Оставить комментарий