Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. Մոդուլ 2

Թեմա 1

 Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 2

 Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

Էլեկտրոնային մատենավարությունն ամենօրյա ուսումնական գործընթացի մաս է կազմում։Դասարանում օրն սկսում ենք էլեկտրոնային մատյանում սովորողների գրանցումով՝ ներկա-բացակայով։ Մատենավարության հետ կապված դժվարություններ, խնդիրներ չունեմ, երկար ժամանակ է՝ կիրառում եմ, ազատ օգտվում էլեկտրոնային մատյաններից։

Թեմա 3

 Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 4

Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 5

 Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

ԿԳՄՍՆԿՏԱԿԿԶՆԱԿ կայքերին ծանոթ եմ, օգտվում եմ։ ԿԶՆԱԿ-ի «Ուսումնական նյութեր» բաժինն անընդհատ ուսումնասիրում եմ և որպես հեղինակային մանկավարժության կրող՝ փորձում եմ ստեղծել ուսումնական նյութերի իմ այլընտրանքը։

Թեմա 6 

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Դասընթացի ամփոփում

Պարտադիր ատեստավորման առաջին շաբաթը ՏՀՏ դասընթացն էր, որը վարում էր Նվարդ Սարգսյանը։ Դասընթացի մոդուլը 7 կետից էր բաղկացած։ Քանի որ բլոգավարության, հեռավար ուսուցման կազմակերպման և փաթեթների ստեղծման մեջ հմուտ էի, հեշտությամբ կատարեցի առաջադրանաները։ Տեսանյութերի տեսքով մանրամասն ներկայացրեցի ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում։ Պատրաստեցի նաև տեսանյութ, որտեղ ներկայացրեցի, թե ինչպես ենք հեռավար ուսուցման կազմակերպման ժամանակ թվային առաջադրանքներ ստեղծում ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով։

Պարտադիր վերապատրաստման առաջին շաբաթվա ավարտին ինձ համար բացահայտեցի նոր էլեկրոնային գրատախտակի կիրառումը, որը կօժանդակի իմ առարկայի ուսուցման գործընթացում։ Բացի դրանից վերհիշեցի  Microsoft Teams հարթակի գործիքակազմի գործածությունը, ինչպես նաև՝ թվային առաջադրանքների ստեղծման գործիքակազմը։ Ինձ համար բացահայտեցի էկրանը տեսագրելու հարմար ևարագ ծրագիր՝ Online free screen Recorder, որով տեսագրեցի իմ աշխատանքները։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Վերապատրաստում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий