Սեպտեմբերի 1-4-ը՝ Գիտելիքի ֆլեշմոբ

Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սիրելի՛ սովորող.

  1. Սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին կամ 4-ին (երբ քեզ հարմար է) անցկացրո՛ւ ամենաանսովոր ու խենթ օրը (օրերը)՝ ընտրելով նշված կետերից մեկը կամ մի քանիսը քո ցանկությամբ։
  • Անցկացրո՛ւ հետաքրքիր օր քաղաքի ցուցասրահ-թանգարաններում, հուշարձաններում, տեսարժան վայրերում (որտեղ կնախընտրես).
  • Շրջի՛ր գրախանութներում, գրատներում, որևէ գի՛րք ընտրիր քեզ համար կամ ինչ որ մեկի, ում կցանկանաս գիրք նվիրել.
  • Մարտահրավե՛ր նետիր դասընկերներիցդ որևէ մեկին (որևէ հետաքրքիր մարտահրավեր մտածիր գիտելիքի օրվան՝ սեպտեմբերի 1-ին նվիրված)։ Պատրաստածդ մարտահրավերը տեսանյութի տեսքով տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկի՛ր դասընկերոջդ: Եթե կստանաս մարտահրավեր դասընկերոջիցդ, կատարի՛ր այն, տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկի՛ր դասընկերոջդ:
  • Ծանոթացի՛ր, ապա միացի՛ր «Իմ Սևանը» նախագծին— Ճամփորդի՛ր Սևան սեպտեմբերի 4-ին։
  • Գիտելիքի ֆլեշմոբի մի տարբերակ էլ դո՛ւ մտածիր, առաջարկի՛ր (առաջարկդ տեղադրի՛ր բլոգումդ):

2. Կետերից որևէ մեկը կամ մի քանիսն իրականացնելուց հետո այնպայման պատմի՛ր բլոգումդ օրվա մասին  պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի, նկարաշարի տեսքով:

Նախագծի արդյունքները՝

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Ստուգատես. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий