Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Դասընթացի ծրագիր

Առաջին պարապմունք

Ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Անհասկանալի տերմիններ, պարբերություններ՝

տարակարգ

բազմահամակազմ դասարան` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

3-րդ հոդված- 6․1, 10․4, 10․9, 12, 13, 14, 14․1, 14․2, 14․3,

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Ոչ, որովհետև ուսուցիչը պետք է ունենա ուսուցչի որակավորում, ապահովի ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով։

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ ունի ուսուցչի որակավորում, ապահովում է ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը, ուսումնական գործընթացի անմիջական պատասխանատուն է։

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Վարչական աշխատողներ են։

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Կարծում եմ՝ ոչ։

Երկրորդ պարապմունք

Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

Տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչ, ուսուցչի օգնական, կազմակերպիչ, սովորող, ծնող։

  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

Վերջինը՝ 5-րդը, չէի նշել, որը կարևոր էր։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Տնօրեն, փոխտնօրեն, տնօրենի աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար, կադրերի տեսուչ, հաշվապահ և այլն։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

հոգեբան, լոգոպեդ, մեթոդիստ, բուժքույր, խոհարար

  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Ծնողական խորհուրդ-համայնք, կառավարման խորհուրդ, կրթության փորձագետներ, տեսուչներ:

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Իմ գրած կետերը

Սովորողն իրավունք ունի՝

  1. Յուրաքանչյուր սովորող ունի իրավունք ունի ստանալու պետական կրթական չափորաշչին համապատասխան կրթություն։
  2. Սովորողն իրավունք ունի անվճար օգտվելու դպրոցի գրադարանից, գույքից։
  3. Սովորողն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել իր դասարանը, դպրոցը։
  4. Սովորողն ունի իր կարծիքն ասելու, ազատ արտահայտվելու իրավունք։

Սովորողը պարտավոր է՝

  1. Սովորողը պարտավոր է պատշաճ կերպով մասնակցելու ամենօրյա ուսումնական գործընթացին։
  2. Ստանալ գիտելիքներ հանրակրթական պետական չափորոշչին ու իր տարիքային առանձնահատկություններին համապատասխան
  3. Կատարելու ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները։

Կարդացի օրենքի կետերը։ Կետերն այնտեղ շատ էին։ Բաց էի թողել շատ կարևոր կետեր՝

․ ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ(Այս կետը կարևորում եմ, և այն պետք է լինի օրենքում, քանի որ յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու ուսուցման իր նախընտրած ձևը, ուսումնական հաստատությունը).

․ ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.(Սա նույնպես շատ կարևոր կետ է և պետք է լինի օրենքում, քանի որ կրթություն ստանալու իրավունքը հավասար է բոլորի համար՝ անկախ կարողություններից, առանձնահատկություներիից։)

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել իր դասարանը, դպրոցը։

Կատարելու ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

Իմ գրած կետերը

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝

1․ Մասնակցելու մանկավարժական, կառավարման խորհուրդների նիստերին, քննարկումներին

2․ Ներկայացնելու իր սեփական կարծիքը, դիտարկումները, առաջարկությունները․

3․ Որպես կրթական գործի կազմակերպիչ, ուսուցիչ՝ մշակել ուսումնական ծրագրեր, հեղինակել ուսումնական նախագծեր, դասագրքեր պետական կրթական չափորոշչին համապատասխան․

4․ Ներկայացնելու կրթության իր այլընտրանքը․

5․ Անվճար օգտվելու ուսումնական հաստատության գույքից, գրադարանից։

Պարտավոր է՝

1․ Պահպանել- իրականացնել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները․

2․ Պահպանել դասասենյակի-լաբորատորիայի գույքը, մաքրությունը․

3․ Ինքնակրթվել, ներկայացնել հետազոտական աշխատանքներ, հոդվածներ

4․ Կարևորել, պահպանել, բարձր պահել իր կոչում-որակավորումը՝ Ուսուցիչ

5․ Կրթել, զարգացնել, դաստիարակել սովորողներին իրենց կարողություններին, առանձնահատկություններին համապապատասխան

5․ 5 տարին մեկ անցնել վերապատրաստում

Համեմատություն

Իմ գրած կետերը հակիրճ ու քիչ էին ի տարբերություն օրենքի կետերի։ Օրենքում կային մի շարք կարևոր կետեր, որոնց չէի անդրադարձել։ Դրանք են՝

․ ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

․ բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

․ օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

․ հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

․ նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը։

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Կարևորել, պահպանել, բարձր պահել իր կոչում-որակավորումը՝ Ուսուցիչ

  1. Մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  2. մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
  3. առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
  4. նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
  5. հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
  6. իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Կարևորել, պահպանել, բարձր պահել իր կոչում-որակավորումը՝ Ուսուցիչ— Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է։ Ուսուցիչը միշտ պետք է հիշի և կարևորի իր կոչումը թե՛ ֆիզիկական և թե՛ մեդիամիջավայրում, լինի բարեկիրթ, հավասարակշռված․ զերծ մնա ցուցամոլությունից։

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։

Իմ գրած կետերը

Սովորողի ծնողն իրավունք ունի՝

1․ Ընտրելու, ցանկության, անհրաժեշտության դեպքում փոխելու իր երեխայի դպրոցը․

2․ Հետևելու իր երեխայի առաջադիմությանը ծնող-ուսուցիչ համագործակցության միջոցով

3․ Մասնակցելու բաց դասերին, ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին․

Սովորողի ծնողը պարտավոր է՝

1․ Ապահովել իր երեխայի կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, հետևել-նպաստել երեխայի առաջադիմությանը

2․ մասնակցել ծնողական սեմինարներին, ծանոթանալ իր երեխայի առաջադիմությանը

3․ երեխայի մեջ արթնացնել սեր ուսման նկատմամբ, պատասխանատվության զգացում, հայրենասիրություն, ընկերասիրություն, արժանապատվություն և այլն․

4․ Հետևել երեխայի առողջությանը, ֆիզիկական կարողություններին։

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։

․Մասնակցելու բաց դասերին, ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին

մասնակցել ծնողական սեմինարներին, ծանոթանալ իր երեխայի առաջադիմությանը

  • Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  1. Երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատություն
  2. համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
  3. հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  4. դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
  5. դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
  6. մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մասնակցելու բաց դասերին, ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին

մասնակցել ծնողական սեմինարներին, ծանոթանալ իր երեխայի առաջադիմությանը

Այս կետերը երեխայի զարգազմանը, առաջադիմությանը հետևելու կետեր են, որոնք անհրաժեշտ են ծնողին իր երեխայի նկատմամբ հետևողական լինելու համար, նաև ծանոթանալու երեխայի նախասիրություններին, հետաքրքրություններին։

Համեմատություն

Մի քանի շատ կարևոր կետերի չեմ անդրադարձել սովորողի ծնողի իրավունքները նշելիս։ Նախ, որ ծնողն իրավունք ունի մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը, պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը, մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը, նաև դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով։

Իսկ պարտականությունների մեջ ֆիզիկական առողջությանն անդրադարձել էի, բայց երեխայի հոգեկան վիճակի մասին չէի գրել, որն առավել քան կարևոր է երեխայի կրթության, դաստիարակության, զարգացման գործում։ Այստեղ կարևոր է նաև այս կետն ավելացնել՝ սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Երրորդ պարապմունք

Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետ
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները)

Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդված

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: (3-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող պահանջներ , իսկ 6-րդ հոդվածում՝ շրջանավարտներին ներկայացվող պահանջներ)։

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: 

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Չափորոշիչների  II բաժին

Ծանոթացա միջնակարգ կրթության կարողունակություններին, որոնք անմասն չեն մեր ուսումնական գործընթացից, բայց դրանց համակարգվածությունը նկատեցի հոդվածում։

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

«Արժեքային բաղադրիչ» արտահայտությունն ինձ համար նորություն էր։

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Այստեղ նորություն ինձ համար չկար։

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Այստեղ ինձ համար նորություն էր «ձևավորող գնահատում» արտահայտությունը։

Չորրորդ պարապմունք

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26

6․Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26

11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Պատրաստվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները։

1․ Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

2․Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:

3․ Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի կողմից:

4․ Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:

5․ Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6․Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:

7․ Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:

8․ Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:

Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են`

1) ուսուցչի վարպետության լավ կամ գերազանց մակարդակը,

2) վերջին երեք տարվա ընթացքում’

ա. իր դասավանդած առարկայից հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը

բ․ ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը

3)վերապատրաստման դասընթացի վարումը

4) վերջին երկու տարվա ընթացքում ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

բ. դասագրքի կամ ուսումնական նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «լավ» կամ «գերազանց» գնահատված լինելը,

7) բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ

8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,

9) գիտական աստիճան կամ կոչում ունենալը:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա պարտավոր է անցնել։

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա ցանկության դեպքում կարող է անցնել կամավոր ատեստավորում։

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Որպես ուսուցիչ կարող է դիմել տարակարգի համար,իսկ որպես դպրոցի տնօրեն․ չի կարող։

Հինգերորդ պարապմունք

Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Ծանոթացա։ Մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկ՝

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակա
  • Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչակաաշխատանքների կազմակերպիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
  • Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
  • Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
  • Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Վերապատրաստում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий