Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ

Հանդիպման ժամը՝ 15։00-17։00

Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:

Դասընթացի ծրագիր

Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Առաջադրանք 1

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումն ու պահպանումը սկսվում է մանկությունից և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների ձեռքբերման գործընթացը երբեք չի ավարտվում։
Ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն այս չընդհատվող գործընթացում։ Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։ Մյուս
ուսումնական հաստատությունները ևս պետք է ստանձնեն այս դերը՝
սովորողների տարիքին ու հասունությանը համապատասխան եղանակներով։
Ժողովրդավարական կրթությունը պետք է հետևյալ չորս գլխավոր նպատակին ծառայի անձի ձևավորման գործընթացում՝

1․ պատրաստել աշխատաշուկային.
2․ պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
3․ ապահովել անձնային զարգացում.
4․ ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Սովորողները համարվում են իրենց ուսումնառության ակտիվ պատասխանատուներ, այլ ոչ պարզապես գիտելիք ստացողներ կամ արժեքների փոխանցման օբյեկտներ։ Ոսուցիչն ուսումնական գործընթացի կենտրոնում պետք է դնի սովորող անհատին և աջակցի նրան անկախ մտածողություն և դատողություն ձևավորելու գործում։
Այսպիսի կրթությունն արտացոլում է մարդու իրավունքների սկզբունքները։ Սա նշանակում է, որ ուսուցչի գործը չպետք է լինի միայն գիտելիքի փոխանցումը։ Ուսուցիչը պետք է փոխանցի արժեքներ՝ սովորեցնի գնահատել, արժևորել մարդկային արժանապատվությունը, իր իրավունքները, արդարությունը, հավասարությունը, սովորեցնի սիրել, հարգել միմյանց։

Վերջերս մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ դասարանում։ Ծանոթանում էի 4-րդ դասարանի սովորողների հետ, որոնց պիտի մայրենի դասավանդեի։ Սովորողները ներկայանում էին, պատմում իրենց սիրելի զբաղմունքների մասին։ Հերթը հասավ առանձնահատուկ կրթության կարիք ունեցող մի տղայի(գլխի չէի ընկել), անունը՝ Արա։ Դասարանի չարաճճիներից մեկը տեղից վեր թռավ ու բացականչեց, թե՝ «ինքը գիժ է․․․իրեն հարցեր մի տվեք․․․» Չհասցրեցի որևէ բան ասել, երբ ամբողջ դասարանը սկսեց նախատել չարաճճի տղային։ Տղան ամաչեց իր ասածների համար, սկսեց արդարանալ, թե ինքն այլ բան էր ուզում ասել։ Շատ կարևոր է վաղ տարիքից սովորողներին սովորեցնել հարգել դիմացինին՝ անկախ տարիքից, առանձնահատկություններից։

Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է՝

  1. համայնքի պատկանելու զգացում,
  2. տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն,
  3. այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում,
  4. համերաշխություն խմբի մյուս անդամների հետ,
  5. խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։

Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ
կարող են սովորել և օգուտ քաղել մյուսների կարծիքներից, պետք է ոգևորել մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների մասին իրենց ընկալումներից։
Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում
մյուսների իրավունքներն և ազատությունները։

ժողովրդավարական գործընթացներում որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի
գերակայությունը
պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Առաջադրանք 2

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համեմատեք մեր ծրագրերի, վերջնարդյունքների ստուգման կերպը չափորոշչային պահանջների հետ։

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք
    բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու
    պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության
    ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի
    բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են
    հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության
    ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
    աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն
    ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  3. Միջնակարգ կրթության կարողունակություններն են
    1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական
    կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին
    մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական
    հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական,
    բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և
    այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և
    մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և
    իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

    2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ
    սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
    սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
    հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
    հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում
    աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու,
    ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում
    են համակարգային և ինտեգրված մտածողություն.
    3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
    և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
    և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
    կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
    էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից,
    ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
    սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր
    մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
    առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
    4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
    ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության
    գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր
    հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
    պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
    մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/
     : Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են
    սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
    կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և
    տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն,
    ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
    լինելու պատրաստակամություն.
    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու
    հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում,

    4/29/22, 11:07 AM https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792
    https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792 4/13
    կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն
    վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների,
    դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին
    գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային
    աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա
    արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են
    արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
    գործընթացների մասնակցության նպատակով.
    6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
    քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
    կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն
    Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար
    իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային
    մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական
    մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու
    մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով
    մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/

    7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
    օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային
    ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
    աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել
    վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները:
    Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև
    եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
    հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
    արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/

    8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր
    ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
    ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում
    ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են
    հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
    ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
    փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում
    սեփական դերն ու պատասխանատվությունը:

Առաջադրանք 3

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով։


Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Այնքան հետաքրքիր, լուսավոր մտքեր, արժեքներ կան այս հոդվածում, որ դժվարանում եմ ՝ որից սկսել․․․ Այն, որ մանկավարժը պիտի լինի մեծ մարդասեր, պիտի սիրի երեխային, իսկապես ամենակարևոր դիրքորոշումն է։ Այն, որ միայն ուսուցչի որակավորմամբ չի որոշվում լավ մանկավարժ լինելը, իսկապես, տարեցտարի դրանում համոզվում եմ։ Սովորողին դարձնելով քեզ յուրային, օգնելով-աջակցելով, ձևեր-մեթոդներ գտնելով՝ սիրելու դասավանդածդ առարկան՝ նախ օգնում ես ինքդ քեզ՝ հաջողելու քո մանկավարժությունը։ Այստեղ են գուցե բացահայտվում քո մանկավարժական ամենակարևոր որակները, դրսևորումները։


Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Մեջբերումներ հոդվածից՝«…Արևի նման նայեցեք աշխարհին…», «Գործը՝ ծով, տեսնում եք,  փոփոխությունների մեր կյանքի հորձանուտում․․․»

Այս մեջբերումներում ամփոփված է կրթահամալիրի հիմնադրի հիմնական ասելիքը, դիրքորոշումը:

Հոդվածում ներկայացվում էր 30-ամյա կրթահամալիրի գործունեության՝ ծով, անհոգնել գործի արդյունքում հասած հաջողությունները, տարիների ընթացքում հանրության կողմից ընկալելի-ընդունելի լինելը, որի շնորհիվ կրթահամալիրն այսօր ընդլայնում է իր ծավալները թե՛ տարածական և թե՛ համագործակցային:

Հոդվածն ընթերցելիս զգում-ապրում ես հիմնադիր տնօրենի փոխանցած ոգևորությունը, ապրելու-ստեղծագործելու յուրաքանչյուր վայրկյանը, անսպառ էներգիան, մշակութային, արժեքները:

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջալյան

Այս հոդվածում կարևորեցի համագործակցությունը հարևան երկրների միջև՝ անկախ թշնամական, ոչ բարիդրացիական հարաբերություններից: Հետաքրքիր էր համագործակցային նախագծերի, առաջարկների ներկայացումը, որն էլ հենց ժողովրդավարական կրթության հիմնաքարն էր հանդիսանում: Կարևոր էր այն փաստը, որ կրթահամալիրի հիմնադրի հնչեցրած հրավեր առաջարկությունը տարիների ընթացքում դարձավ գործ: Իրականացվեցին միջազգային համագործակցային մի շարք նախագծեր ոչ միայն Վրաստանի և Թուրքիայի հետ, նաև այլ երկրների:

Առաջադրանք 4

Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Տարիներ առաջ, երբ սովորում էի ԵՊՀ-ի մագիստրատուրայում և միաժամանակ աշխատում հատուկ դպրոցում, առիթ ունեցա վաղ տարիքում ծանոթանալու, շփվելու ամենատարբեր խնդիրներով ու առանձնահատկություններով երեխաների հետ։ 21-22 տարեկան աղջիկ էի, փորձում էի հասկանալ որոշ երեխաների ագրեսիվ պահվածքը, ինչ որ կերպ օգտակար լինել, մեղմել նրանց ագրեսիան, չարությունը, խանդը․․․ Իմ չնչին աշխատավարձով նվերներ էի գնում, ընկերացել էի շատերի հետ, հասցրել էի նրանց լավ ճանաչել, խորհուրդներ տալ։ Երեխաների մի մասը դպրոցում էր ապրում, մյուս մասը շաբաթ-կիրակի օրերին էր սպասում, որ ծնողները գային ու տուն տանեին։ Անգամ հիշում եմ․ մի երեխա կար, արդեն որերորդ շաբաթն էր՝ տուն չէր գնացել, մայրը խոստանում էր ու չէր գալիս․․․

Ինձ զարմացնում էր նաև այդ դպրոցում աշխատող մանկավարժների պահվածքը, դիրքորոշումը, վերաբերմունքը երեխաների նկատմամբ՝ կոպիտ, անգութ։ Երեխաները և՛ վախենում էին իրենց ուսուցիչներից, և՛ ատում․․․

Իմ դեպքում հակառակն էր՝ սպասում էին ինձ, սիրում․․․ ես ո՜ւր, կոպտությունը՝ ո՜ւր․․․ Ինձ հետ կիսվում էին իրենց խնդիրներով, ընտանեկան պատմություններով, գոնե մի քիչ ժպիտ էր հայտնվում որոշ երեխաների դեմքին, երբ փորձում էի ինչ որ կերպ օգնել խորհուրդներով, իմ տված ջերմությամբ, սիրով․․․

Սերն էր պակասում այնտեղ․․․ Սերը, ժողովրդավարությունը․․․ Ֆիզարձակուրդից հետո երբ գնացի դպրոց, տեղեկացա, որ այն լուծարվել էր փոքրաքանակ թվի պատճառով․․․ Գուցե դա էր բարին․․․

Բայց շնորհակալ եմ այս դպրոցից, քանի որ այն ինձ սովորեցրեց տեսնել ու գնահատել մարդուն իր խնդիրներով, կարողանալ լուծումներ գտնել յուրաքանչյուր իրավիճակում, արժևորել ժամանակը․․․

Ֆիզարձակուրդից հետո հայտնվեցի կրթահամալիրում․․․ Այստեղ ամեն ինչ այլ էր․․․ լուսավոր, ժպտուն, ապրող, ապրեցնող․․․ Ամեն ինչ իր հմայք ուներ այստեղ։

Այստեղ էլ իհարկե կային դժվարություններ,

Մի աղջիկ կար առանձնահատուկ կրթության կարիքով, 4-րդ դասարան էր փոխադրվել՝ փարթամ, բարձրահասակ։ Աղջիկն առանց ուղեկցողի էր, ծնողները բերում էին ու գնում։ Մայրը նախապես խոսեց ինձ հետ, ծանոթացրեց իր երեխայի խնդրին։ Դասերի ընթացքում հասկացա, որ բարդ է լինելու, քանի որ աղջիկն աղմուկ չէր սիրում, ինձ հետ հավասար կրկնում էր ամեն մի բառը, սեղաններն ու աթոռներն էր հրում մի փոքր աղմուկից, բղավում էր և այլն․․․։ Անընդհատ խոսում էի աղջկա դասընկերների հետ, որ չաղմկեն, ավելի խաղաղ լինեն, փորձեն ընկերություն անել, օգնել․․․ Ես էլ դասերի ընթացքում, դասամիջոցներին մոտենում էի, գլուխը շոյում, զրուցում, փորձում էի ընկերանալ։ Քիչ-քիչ սկսեց անունս տալ, գալ ինձ դիպչել, դասերին խաղաղ լինել, հետո էլ սկսեց հանել իր գիրք-տետրը և կատարել հանձնարարածս առաջադրանքները։ Մայրն ասում էր, որ ամբողջ օրն իմ անունն է տալիս, ինձ շատ է սիրում։ Հիմա աղջիկը ավագ դպրոցում է սովորում․ ամեն անգամ ինձ տեսնելիս էլ բարևում է, անունս տալիս։

Աղջկա հետ աշխատանքը ինձ հետագայում շատ օգնեց առանձնահատուկ կարիքով սովորողների հետ աշխատելիս։



Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Վերապատրաստում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий