Տարիքային հոգեբանություն

Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Դասընթացի ծրագիրը՝ «Տարիքային հոգեբանություն»

Վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում /տեսասահիկ-կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք(1-4-րդ դասարաններ)

  • խաղի և ուսուցման ուղիղ կապի ստեղծում
  • աշխարհը, կյանքը և ինքն իրեն ուսումնասիրելու փուլ
  • կամածին գործողությունների խթանում
  • ուշադրության, ընկալման մակարդակի բարձրացում
  • հուզական, զգացմունքային տպավորությունների միջոցով հիշողության ամրապնդում, ուշադրության կենտրոնացում
  • երևակայության զարգացում գործնական աշխատանքների առավել գունեղ, նկարաշատ ներկայացման միջոցով

Միջին դպրոցական տարիք(11-15 տարեկաններ)

  • չափազանց բարդ  և բուռն հուզական տարիքային փուլ
  • կենսաբանական հասունացում
  • անձնական անկայունություն
  • «չափահասության, մեծի» զգացում և «Ես» կոնցեպցիա
  • հասակակիցներից ոչնչով չտարբերվելու ձգտում
  • ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում՝ քանակական և որակական
  • չափահասության զգացում
  • ինքնաճանաչում
  •  ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքի զարգացում
  • տրամաբանական հիշողության զարգացում

Ավագ դպրոցական տարիք(15-17 տարեկաններ)

  • ինքնուրույնության ձգտում, դրսևորում
  • հասարակության անդամների կարծիքի ձևավորում
  • ճանաչողական գործընթացներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրությունը) տիրապետում
  • կամածին ուշադրության գերակշռում
  • համակարգված մտածողություն, էականի և անհրաժեշտի առանձնացում
  • վերլուծական, քննադատական մտածողության զարգացում

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:

Առանձնացրել եմ սովորողների հետ (4-րդ դասարաններ) վերջերս իրականացրած մի նախագիծ՝ «Ուսումնական ամառ 2022«։ Այս նախագծում փորձեմ ցույց տալ սովորողների հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, զարգացման ուղիները, առանձնահատկությունները։

Նախ որպես ամառային ընթերցանության նյութ ընտրել էի ոչ ծավալուն, փոքրիկ ստեղծագործություն, որպեսզի սովորողը հաճույքով կարդա, չձանձրանա, ապա առանձնացրել էի հարցեր, որոնք բխում են սովորողների հետաքրքրություններից։ Երբ սեպտեմբերի սկզբին ամփոփում էինք նախագիծը, դասարանում անդրադարձանք նաև հետաքրքիր հարց ու պատասխաններին։

Դրանցից օրինակներ՝

  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

Այնուհետև սովորողներն առաջարկեցին ստեղծագործությունը դասարանում խաղալ-բեմադրել, որը նույնպես շատ հետաքրքիր ստացվեց։

Նախագծի արդյունքում՝

  • սովորողներից յուրաքանչյուրը  կարդաց ստեղծագործությունը(ովքեր չէին կարդացել,  կարդացին)
  • խաղ-ներկայացումով ամրապնդեցին իրենց կարդացածը
  • դիտեցին ստեղծագործության մուլտֆիլմը, դասարանում փորձեցինք մուլտֆիլմի և բնագրի նմանություններն ու տարբերությունները գտնել 
  • բոլոր անհականալի բառերը  օնլայն բառարանների միջոցով բացատրեցինք՝ ձեռք բերելով նաև նոր՝ բառարաններից օգտվելու հմտություն
  • բոլորը հարցերի պատասխաններով սովորողները բլոգներում տեղադրեցին նախագծի ամփոփումը։

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսասահիկով ներկայացված կլինեն տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում:

Ներկայացնեմ մի նախագիծ, որն իրականացնում ենք 4-րդ դասարանի սովորողների հետ տարեվերջին. նախագիծը կոչվում է «Մայրենիի ստուգատես»:

Նախագիծն ունի և՛ուսումնական, և՛ ուսուցման ոճերի բաղադրիչներ:

Փորձեմ ներկայացնել ուսումնական և ուսուցման ոճերի բաղադրիչները նախագծում: Ըստ նախագծի կետերի սովորողը կարդում է, պատմում, արտահայտում իր վերաբերմունքը, կատարում գրոծնական աշխատանքներ՝ տեսանկարահանելով կամ ձայնագրելով իր աշխատանքը(մի սովորողի մոտ տեսանելի է ակտիվ ուսումնական ոճը, մեկ այլ սովորողի մոտ՝ ռեֆլեկտիվը, քանի որ նա իր ընթերցած նյութը վերլուծում է, արտահայտում իր վերաբերմունքը)։ Նախագծի կետերից է ստեղծագործական աշխատանքը․ սովորողը գրում է, ապա ներկայացնում ընկերներին իր ստեղծագործական աշխատանքը(գրել, ընթերցել)։

Դասարանում դասապրոցեսի ընթացքում կարելի է շատ ավելի հեշտ կիրառել այս կամ այն ուսուցման ոճը, որոշել, թե սովորողը որ ուսումնական ոճն է նախընտրում։ Օրինակ՝ դասարանում անցնում ենք Կոմիտաս։ Ծանոթացնում եմ սովորողներին Կոմիտաս հեղինակին, փոքրիկ հետաքրքիր դրվագ պատմում նրա կյանքից։ Կոմիտասի (ոչ միայն) բանաստեղծություններն անցնելիս սովորողի մոտ տպավորվում է ստեղծագործությունը, երբ այն գույների, ձայների, շարժումների միջոցով ես ներկայացնում՝ ստեղծագործությունը դարձնելով ավելի կենդանի ու տեսանելի(լսողական, տեսողական ոճեր)։ Սովորողների մի մասն ակտիվ մասնակցում է դասին՝(ակտիվ ոճ) գտնելով գույներ, ձայներ, շարժումներ, մի մասն ուղղակի լսում է(տեսաբաններ), մյուս մասը սկսում է վերլուծել, համադրել , թե որ գույնը կամ ձայնը ինչ պատկեր է, ինչ է նշանակում(ռեֆլեկտիվ, պրագմատիկ)։

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտեեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

«Տարիքային հոգեբանություն» դասընթացի մասին

Դասընթացն արդյունավետ և հետաքրքիր էր։ Ուսումնասիրելով վերը նշված թեմաները՝ ինձ համար առանձնացրեցի կարևոր գիտելիքներ, որոնք կարծում եմ պետք է իմանա յուրաքանչյուր մանկավարժ, ծնող։ Հատկապես հետաքրքրեց հոգեկան գործընթացի զարգացման փուլերն ըստ տարիքային առանձնահատկությունների։ Սա առանձնացրեցի ինձ համար ոչ միայն որպես մանկավարժ, այլև՝ ծնող։

Յուրաքանչյուր դասընթաց արդյունավետ ու հետաքրքիր է, երբ այն ներկայացվում է օրինակներով։ Հենց սրանով էլ դասընթացը հաջողված էր։ «Տարիքային հոգեբանություն» դասընթացի վերապատրաստող Տաթև Ավետիսյանի գրագետ խոսքի, նյութի մատչելի մատուցման շնորհիվ մեկշաբաթյա դասընթացն արագ, թեթև, արդյունավետ անցավ։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Վերապատրաստում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий