Համընդհանուր ներառում

Համընդհանուր ներառում /10 ժամ, 1 կրեդիտ/, վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանք

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Ծանոթացա կարգին: 

2010 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել մասնակցելու կրթահամալիրի կողմից կազմակերպված բազում սեմինարների «Ներառականություն» թեմայով։ 2019 թվականին կրթհամալիրում Մայիսյան 14-րդ հավաքի շրջանակում համակարգել եմ «Համընդհանուր ներառականութուն, լեզվական խոչընդոտներ» կլոր սեղանը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող տարբեր խնդիիրներ ունեցող սովորողների հետ եմ աշխատել։

Նկատառում՝

  •  Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Նկատել եմ, որ վերջին տարիներին ծնողներն ավելի շատ են օգտվում ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից, որը բավական հեշտացնում է ուսուցչի գործը։ Տարիներ առաջ այս խնդիրը շատ էր անհանգստացնում մեզ․ այսօր կարծես թե այն մասամբ լուծվել է։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյանի հոդվածին ծանոթացել եմ 2019-ին։ Այդ շրջանում նույն խնդրին ես էլ բախվեցի․Սփյուռքից եկած սովորողներից երկուսին էլ ես էի դասավանդում։ Ունեի նաև ազգությամբ ռուս և պարսիկ սովորող։ Բավական բարդ ճանապարհ անցա, մինչև կարողացա սովորողներին ներառել ուսումնական գործընթացի մեջ։ Օտարազգի սովորողները լրացուցիչ հայերեն էին պարապում, ինչն էլ հեշտացնում էր մեր ուսումնական համագործակցությունը։ Լրացուցիչ կրթության ուսուցիչների հետ էլ հաճախ զրուցում էի, միասին խորհրդակցում էինք՝ ինչպես ճիշտ, արագ, արդյունավետ կազմակերպել ուսուցումը։

«Ներառականություն» խորագրով այս տեսանյութում ներկայանում-պատմում են սփյուռքից եկած և օտարազգի սովորողները։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Աշխատանք

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Աշխատանք

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմնավորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:


Ծանոթանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Ծանոթացա «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին»:

Մեջբերումներ կարգից.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տեւողությունը, ծավալը եւ տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:

Ծառայությունների տրամադրման արդյունավետության եւ որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ եւ գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:

Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տեւողության եւ ծավալի:

Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձեւավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան եւ սոցիալական մանկավարժ:
Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաեւ երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան եւ իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):

Տարածքային կենտրոնի կողմից երեխայի տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը:

Տարածքային մակարդակի Գնահատումը տեւում է նվազագույնը մեկ շաբաթ:

Համագործակցություն ծնող-ուսուցիչ-մասնագետԿարևոր է այս համագործակցությունը, որի շնորհիվ կարծում եմ հնարավոր է դառնում սովորողի ներառումը կրթական գործընթացին:

Համապատասխան միջավայր ու պայմաններՍովորողին ուսումնական գործընթացին ներգրավելու համար կարևոր պայմաններից են հոգատարության ցուցաբերումը, հանդուրժողականությունը, մատչելի, հետաքրքիր առաջադրանքների ստեղծումն ու անհատական աշխատանքը սովորողի հետ։

Սովորողի գնահատման թերթիկ՝

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Աշխատանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմնական սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնական ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:

Համատեղ դասավանդման հինգ մոդելներին էլ ծանոթացա՝ աջակցող, զուգահեռ, թիմային, այլընտրանքային, ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասանանդում։ Համաձայն չեմ զուգահեռ դասավանդման մոդելի հետ, եթե կարելի է առաջին՝ աջակցող մոդելի միջոցով դասը հասանելի, արդյունավետ դարձնել՝ առանց թույլ և ուժեղ խմբերի բաժանումների։

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Կարդացի հոդվածները։ Այսօր իսկապես դժվար է պատկերացնել կյանքն առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Լավ է, որ կան, օր օրի ավելանում են նոր տեխնիկական միջոցներ, թվային գործիքներ, որոնք ուսումնական գործընթացում, և ընդհանրապես՝ կյանքում, օգտակար ու անհրաժեշտ են աուտիզմի խնդրով, տեսողության, լսողության խանգարումներով, այլ կարիքով սովորողներին․․․

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Աշխատանք՝

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հեռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում իրականացվող համընդհանուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերաբերվող հինգ նկատառում:

Ծանոթացա առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող սովորողնեի անհատական ուսուցման պլանին։ Դժվարանում եմ գրել նկատառումներ, որովհետև կարծում եմ՝ սա քննարկում անցած, մասնագետների կողմից հավանության արժանացած փաստաթուղթ է:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր\

Աշխատանք՝

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Կարդացի երկու հոդվածներն էլ:

Հոդվածներից երկուսում էլ մի կարևոր և ընդհանուր միտք առանձնացրեցի, որ ի վերջո անչափ կարևոր է առանձնահատուկ կրթության կարիք ունեցող սովորողի համար համապատասխան միջավայրի և պայմանների ստեղծումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր այլընտրանքային կրթությամբ առանձնահատուկ կարիքով սովորողների (և ոչ միայն) հարմարեցված տարբեր միջավայրերով, մեթեդներով՝ կենդանաթերապիա, ջրային թերապիա, կավագործություն, նկարչություն, անհատական, համագործակցային ուսուցում, բլոգային ուսուցում և այլն, ստեղծում է ներառական, հարմարեցված միջավայր և պայմաններ բոլոր սովորողների համար։

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Աշխատանք՝

Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում։

Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ դասընթացի համար։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Վերապատրաստում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий