Գրախոսություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանող Սվետլանա Վարդանյանի դիպլոմային աշխատանքի թեման է «Գրադարանը՝ ընթերցանության կազմակերպմանը և խթանմանը նպաստող միջավայր, ընթերցանության խթանումը կրտսեր դպրոցում»,  որը կազմված է ներածությունից, երկու գլխից, ենթագլուխներից, եզրակացությունից, գրականության ցանկից։ Դիպլոմային աշխատանքի կառուցվածքային բաղկացուցիչները պահպանված են։ 

Դիպլոմային աշխատանքում հեղինակն ուսումնասիրում, անդրադառնում է կարևոր և խոցելի մի խնդրի՝ գրադարանի դերը՝ որպես ընթերցանության կազմակերպման և խթանման միջավայր, հատկապես կրտսեր դպրոցի համատեքստում: Ուսումնասիրությունը խորանում է գրադարանների կարևորության մեջ՝ դպրոցականների շրջանակում ընթերցանության հանդեպ սերը խթանելուն և ընդգծում է տարբեր ուղիներ,  որոնցով գրադարանները կարող են արդյունավետորեն խթանել ընթերցանությունը:

Աշխատանքի առանցքային կողմերից մեկը գրադարանների ազդեցության մանրակրկիտ վերլուծությունն է, սովորողների շրջանում ընթերցանության նկատմամբ սեր, հետաքրքրություն ձևավորելը։Ստեղծելով ընթերցանության համար բարենպաստ միջավայր և առաջարկելով ընթերցանության նյութերի լայն տեսականի՝ գրադարանները կարող են ոգեշնչել դպրոցականներին՝ զարգացնելու ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը ողջ կյանքի ընթացքում։

Աշխատանքում  ներկայացված են գործնական պատկերացումներ այն մասին, թե ինչպես կարող են գրադարանները խթանել ընթերցանությունը կրտսեր դպրոցներում: Ընթերցանության ծրագրերի կազմակերպումից մինչև ուսուցիչների, գրադանավար- հոգեբանների  և ծնողների հետ համագործակցություն․ հեղինակը գրադարանավարների և մանկավարժների համար տրամադրում է համապարփակ ուղեցույց, թե ինչպես արդյունավետորեն խթանել ընթերցանությունը դպրոցականների շրջանում: Աշխատանքում  նաև ընդգծվում է դպրոցներում ընթերցանության մշակույթի խթանման կարևորությունը, ինչպես նաև դպրոցների և գրադարանների միջև համագործակցության անհրաժեշտությունը այս նպատակին հասնելու համար:

Աշխատանքն ուսումնասիրում է դպրոցի գրադարանի նշանակությունը որպես համայնքային ռեսուրս-կենտրոն և նրա դերը կրթական գործընթացում: Այն ընդգծում է գրադարանային աշխատանքի մեթոդները, որոնք նպաստում են դպրոցներում ընթերցանության խթանմանը:  Առանցքային է դարձնում գրադարանը որպես համայնքային ռեսուրս-կենտրոն հասկացությանը: Այստեղ ընդգծում է գրադարանի կարևորությունը ոչ միայն որպես գրքեր պահելու վայր, այլ նաև որպես ռեսուրսների և տեղեկատվության կենտրոն ամբողջ դպրոցական համայնքի համար: 

Աշխատանքում նաև առանցքային եմ համարում հեղինակի՝ որպես ծնող իր երեխաների դպրոցում  արված համագործակցային նախագիծը՝  Գրքի տոնի, գիրք նվիրելու օրվա հետ կապված, որն այսօր լայն տարածում է գտել հանրակրթական դպրոցների տարատարիք սովորողների շրջանում։

Ընդհանուր առմամբ, դիպլոմային աշխատանքը արժեքավոր պատկերացումներ է տալիս դպրոցական գրադարանի՝ որպես երեխաների ինտելեկտուալ և ստեղծագործական զարգացման կենտրոն, դրա  գործունեության կարևորության մասին, ցույց տալիս գրադարանի և գրադարանավարի դերը կրտսեր դպրոցականների ընթերցանության խթանման անչափ կարևոր, կենսական նշանակություն ունեցող գործում։ Ընդգծելով համագործակցության կարևորությունը և գրադարանային աշխատանքի նորարարական մեթոդների կիրառումը՝ դիպլոմային աշխատանքը,  կարծում եմ, արժեքավոր ռեսուրս  է մանկավարժների և գրադարանային մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել գրադարանային գործը, ընթերցանության նախաձեռնությունները դպրոցներում:

Ղեկավար՝ Թամար Ղահրամանյան   

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий