Ուսումնական ամառ 2024

Ողջո՜ւյն, սիրելի 4-րդ դասարանցի:

Հուսով եմ՝ ինձ ճանաչեցիր. ես մայրենիի դասավանդող ընկեր Քրիստինեն եմ:  Առաջարկում եմ ամառը  միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք:

Եկ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Դե՛, սկսենք… Առաջարկում եմ 2 տիպի առաջադրանք:

  1. Առաջարկում եմ կարդալ «Աստրիդ Լինդգրենի Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գիրքը (առանձնացված հատվածը):

Երբ կարդաս վերջացնես.

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
  • Այս ամենը…, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ: Առաջադրանքներն  ուղարկի՛ր ինձ մինչև սեպտեմբերի 10-12-ը: Սիրով և անհամբերությամբ սպասում եմ…

Սա իմ էլեկտրոնային հասցեն է՝ q.shahbazyan@mskh.am: Բլոգումդ տեղադրելուց հետո հղումն ի՛նձ ուղարկիր:

Սիրով՝ ընկեր Քրիստինե

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Ուսումնական ամառ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий