Ուսումնական ամառ 2024

Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի:

Առաջարկում եմ ամառը  միասին ավելի հետաքրքիր ու արկածային դարձնենք: Համաձայնի՛ր ինձ հետ,  որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն  է:

Ուրեմն կարդա՛, բացահայտի՛ր, ճանաչի՛ր, ծիծաղի՛ր և, ամենակարևորը, պատմի՛ր բլոգումդ կարդացածդ գրքերի, քո տպավորությունների մասին: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին: 

Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Առաջարկում եմ  2 տիպի առաջադրանք:

  1.  Այս կետը վերաբերում է ամառային ընթերցանությանը: Համաձայնի՛ր ինձ հետ,  որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն  է: Ուրեմն կարդա՛, բացահայտի՛ր, ճանաչի՛ր, ծիծաղի՛ր և, ամենակարևորը, քո տպավորություններով, ապրումներով կիսվի՛ր` պատմելով  քո կարդացած գրքի մասին բլոգումդ: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին:

Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը`

Աստրիդ Լինդգրեն

Էրիխ Ռասպե

Լայամ Ֆրենկ Բաում

Վախթանգ Անանյան

Կարլո Կոլլոդի

Ազատ Շահինյան

Ալան Ալեքսանդր Միլն

Ջեմս Գրինվուդ

Մարկ Տվեն

Ջաննի Ռոդարի

Վիլյամ Սարոյան

Հեկտոր Մալո

Առանց ընտանիքի

Ռոալդ Դալ

  • Չարլին և շոկոլադե գործարանը
  • Մաթիլդա
  • Կտրիճ աղվեսը
  • Աշխարհի չեմպիոն Դանին
  • Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես
  • Ջորջի հրաշագործ բալասանը
  • Ջեյմսն ու հսկայական դեղձը
  • Չարլին և ապակե մեծ վերելակը
  • Մեծ և բարի հսկան

Օգտվի՛ր, ընտրի՛ր ու կարդա՛ նաև ամառային այս «Ընթերցարան»-ից:

Գրքերը կարող ես կարդալ և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակով:

  Հիշեցնեմ, որ կրթահամալիրի գրադարանը բաց է լինելու ողջ ամառ:

Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգումդ  ներկայացրո՛ւ՝

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրառումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ:

Մաղթում եմ արկածային, գունեղ և ստեղծական ամառ:

Սիրով՝ ընկեր Քրիստինե

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Ուսումնական ամառ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий