Շրջիկ գրադարանը մեզ հյուր

20151210_110626  Այսօր Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիներին հյուր էր եկել  «շրջիկ գրադարանը» հետաքրքիր, գեղեցիկ, գունազարդ գրքերով:

Մայր դպրոցի կենտրոնական գրադարանի հետ  համատեղ նախագիծը դեռևս մեկ ամիս առաջ է մեկնարկել: Նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել ընթերցանությունը, գրքի, ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, ծանոթացնել գրադարանի առաջարկներին,նոր հրատարակված գրքերին:

Սկզբում մենք հյուր գնացինք գրադարանին, ապա կազմակերպեցինք  առցանց քննարկում, այսօր էլ գրադարանը մեզ հյուր եկավ հետաքրքիր ու գեղեցիկ գրքերով: Սովորողներն իրենց նախընտրած գրքերից հատվածներ ընթերցեցին: Գիրքը մի փոքր ներկայացնելուց-գովազդելուց հետո խորհուրդ տվեցին իրենց դասընկերներին էլ կարդալ: Այս անգամ էլ որոշեցինք «շրջիկ գրադարանի» այցի մասին մեր կարծիքներն առցանց դասի միջոցով ներկայացնել-քննարկել:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий