Մոնտաժային հմտություններ. վարպետության դաս

16395684_1399638656754953_749058757_n Այսօր Հյուսիսային դպրոցում վարպետության դաս անցկացրեցին 5-րդ դասարանի սովորող Արսեն Մինասյանի ծնողները` լրագրող Արփինե Թամրազյանը և ռեժիսոր Գրիգոր Մինասյանը: Վարպետության դասի թեման մոնտաժային հմտություններն էին: Արփինեն և Գրիգորը նախ ներկայացրեցին ֆիլմ նկարելու ընդհանուր դրույթները,  սովորեցրին, որ ֆիլմը պետք է ունենա ընդհանուր, խոշոր և միջին կադրեր: Նշեցին նաև, որ պետք է լրացուցիչ կադրեր նկարել` փրկիչներ, ֆիլմն  ամբողջական ու իրար լրացնող կադրերով ամբողջացնելու համար: Հետո սկսվեց գործնական մասը. սովորողները  մեր հյուրերի օգնությամբ նկարեցին կադրեր, ապա դրանք մոնտաժելով-միացնելով` ստացան  այս ֆիլմը :

Շատ հետաքրքիր ու արդյունավետ վարպետության դաս ստացվեց:

Մեր սովորող-լրագրողներն առիթը բաց չթողեցին և հարցազրույց վերցրեցին Արսենի լրագրող մայրիկից` Արփինեից:

Վարպետության դասն ուղիղ եթեր հեռարձակվեց:

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий