Իմ մանկության Զանգուն իր վտակով` Գետառով

2017-04-22-08.26.20-150x150 « Աբովյանի հետ» նախագծի շրջանակում «Հյուսիսափայլ»  ռադիոն շարունակում է հանդիպում-հարցազրույցների շարքը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Այս անգամ քայլարշավ-հանդիպման թեման  է  տիար Բլեյանի մանկության Զանգուն իր վտակով` Գետառով:

Մասնակիցներ`  «Հյուսիսափայլ» ռադիո,  դասավանդողներ, Վրաստանի թիվ 98 դպրոցի վրաց  սովորողներ, կրթահամալիրի սովորողներ

Իրականացման օրը` ապրիլի 27

Նախագծի ընթացքը 

  •  «Հյուսիսափայլ»-ի լրագրողների հետ ուսումնասիրում ենք  Զանգվի երակները` Գետառը
  • Հանդիպում -հարցազրույց-քայլարշավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
  • Այցելություն Երևանի թիվ 81 դպրոց 
  • Քայլարշավի ուղղությունները (հատված տիար Բլեյանի օրագրից)`

Զանգվի ձախ ափով՝ Սևանի փակուղուց անցում Արշակունյացով, Կաշեգործների փողոցով, Զանգվի հոսանքին հակառակ, բարձրում թողնելով Կոմիտասի այգին, նախկին տրամվայի հավաքակայանը, Երևանի բերդը, մինչև Հաղթանակի կամուրջ, այնտեղից, արդեն բարձունքով, «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատի արևմտյան ճակատով, իմ մանկության ջրանցքի երկայնքով, գահավիժում Զանգվի հոսանքով․․․ «դաշտ ու տափ դմդմբացնելով, դրնգացնելով ու կայծակի թուրը բերնին բռնած․․․» մինչև Ղռեր, Շենգավթի կամրջով Եռաբլուր․․․ կրթահամալիրի Բանգլադեշ։ Այո՛, ոտքով։

  • Լուսաբանումը` «Հյուսիսափայլ» ռադիոյի:

                                                              Լուսանկարը` կրթահամալիրի տնօրենի օրագրից:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике «Հյուսիսափայլ» ռադիո, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий