Հյուսիսի ճամբարականները Փարաքարում

20180119_130102 Հունվարի 19-ին Հյուսիսի լրագրող-հետաքննողների և անգլիախոս-մաթեմատիկոսների ջոկատները  «Գետը Համայնքում» նախագծի  շրջանակում ճամփորդեցին  Փարաքար:  

Ճամբարականները նախ հանդիպեցին, զրուցեցին Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի հետ Շադրլու ջրանցքի, առկա խնդիրների մասին:

Համայնքի ղեկավարի հետ հանդիպումից հետո ճամբարականները Փարաքարի Բարեկարգման տնօրինության տնօրեն Վահե Մովսիսյանի ուղեկցությամբ եղան համայնքի Բիո լճակում, որն այսօր գտնվում էր անմխիթար վիճակում` լճակի հատակը պատռված, քամիների հետևանքով շինության տանիքը պոկված, պատերը քանդված, կոյուղաջրերն էլ այնքան բարձրացած-լցված, որ պոմպերը գրեթե ծածկում էին:

Բիո լճակի շրջակայքում արված լուսանկարներ, ֆեյսբուքյան ուղիղ միացումներ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ուսումնական հունվար, Ուսումնական ճամփորդություններ, Սովորողների ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий