Սովորողների պատիժ, դրանց ձևերն ու ազդեցությունը

20180920_094733.jpg Գրում են 6-րդ դասարանցիները:

Եթե սովորողը իրեն շատ վատ է պահում, ապա ես նրա պատիժը համարում եմ ճիշտ։Նրան կարելի է պատժել այսպիսի ձևով, օրինակ՝զրկել նրան նրա ինչ-որ ապրանքից, ինչ-որ բան անելուց կամ չանելուց։

Ամբողջական պատումը՝ 6-1 դասարանի սովորող  Արև Սուքիասյանի բլոգում:

Իմ կարծիքով աշակերտին պատժել հասկացությունը պիտի չլինի։ Երեխան չի գիտակցում, որ ինքը վատ արարք է գործում, և դա իրեն հասկացնելու համար պիտի նրան ընդամենը բացատրել։

Շարունակությունը՝ 6-1 դասարանի սովորող Ինեսսա Մկրտչյանի բլոգում:

Եթե երեխան լավ չի պահում, նրան կարելի է մեկ անգամ զգուշացնել: Եթե հաջորդ անգամ լավ չի պահում նրան, կարելի է նրան երկուս դնել:

Գրում է 6-1 դասարանի սովորող Ֆելիքս Մելքոնյանը

Եթե ես ուսուցչուհի լինեի, ես հատուկ օրագրեր կպահանջեի սովորողներից, որպեսզի ծնողները տեղյակ լինեն իրենց երեխայի գնահատականի, պահվածքի և ուշադրության մասին:

Ամբողջական պատումը՝ 6-1 դասարանին սովորող էլեն Հովհաննիսյանի բլոգում:

Ես գտնում եմ, որ պատիժը պետք է ոչ թե պատիժ լինի, այլ խիստ վերաբերմունք, դա պետք է: Պատժել չի նշանակում ծեծել, այլ խիստ վերաբերմունք ցուցաբերել:

Գրում է 6-6 դասարանի սովորող Ամալյա Ազատյանը:

Մեր դպրոցում ես նկատողությունների թիվը  երեքի փոխարեն  հինգ կդարձնեի,  չէ որ սովորողը երեխա է և կարող է սխալվել: Ես բոլոր պատիժները ճիշտ եմ համարում,  բացի  նրանից, որ ուսուցիչը սովորողին դասընկերների  մոտ վիրավորում է:

Ամբողջական պատումը՝  6-6 դասարանի սովորող Գոռ Ստեփանյանի բլոգում:

Ես մտածում եմ, որ պետք է սովորողներին պատժել այսպես՝ դուրս հանել սենյակից, դպրոցից հանել, զրկել թվային անհատական գործիքներից։

Ամբողջական պատումը՝ 6-6 դասարանի սովորող Վերոնիկա Խաչատրյանի բլոգում:

Ես կարծում եմ, որ պատժել պետք է մեղմ պատժով։ Ընդհանրապես մարդկանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես որ կուզեիր քեզ հետ վարվեին։

Պատժի տեսակներ է առաջարկում 6-6 դասարանի սովորող Տարոն Անտոնյանը:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий