Հյուսիսի ճամբարականների ուրբաթը. հունիսի 21

 

4E0DFAA9-C71B-48BF-92ED-19D6B0F759E2 Հյուսիսի ճամբարականներն ուրբաթն սկսեցին լողափի մաքրությամբ-խնամքով, ընդհանուր պարապմունքով: Ճամբարականների մի խումբ էլ առավոտից զբաղված էին լողավազանի դատարկմամբ, մաքրությամբ:

Ժամը 12։30-ին կրթահամալիրի Գեղարվեստի «Artասահման» ակումբ-ցուցասրահում քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում տեղի ունեցավ«Գետը բնակավայրում» նախագծով փառատոնային ճամբարի ընթացքում ստեղծված արդյունքների ամփոփում, որին մասնակցեցին նաև Հյուսիսի ճամբարականները: Նանք նաև կավով քանդակեցին, նկարեցին իրենց  ապագա տունը…

Ժամը 13:30 «Սեբաստիա: համերգասրահում ճամբարականների հետ վայելեցինք դաշմանուրային դասարանի համերգը, մեր ճամբարային հետաքրքիր օրն էլ շարունակեցինք  «Տիգրան Հայրապետյան» գրադարանում՝ ամառային ընթերցանության համար գիրք ընտրելով, կարդալով:

Ուրբաթ օրը ճամբարականների թիվը 22 էր:

Օրվա տեսանյութը՝

Օրվա լուսանկարները՝

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Սովորողների ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий