Լեզվագործունեության ճամբարի ամփոփում

Հունիսի 13-ից մեկնարկել է փառատոնային ճամբարը: Ճամբարի ուղղություններից մեկը լեզվագործունեությունն է: Հյուսիսային դպրոցում ճամբարը համակարգում էինք ես և Սոֆյա Մամյանը: Ճամբարային մեկ շաբաթը հագեցած ու հետաքրքիր էր: Իրականացրեցինք համագործակցային հետաքրքիր նախագծեր կրթահամալիրի մյուս դպրոցների լեզվագործունեության ճամբարների հետ՝ ընթեցանություն, քննարկում , լեզվական խաղ-մրցույթներ, հարսանեկան ծիսական երգերի, պարերգերի ուսուցում, բարեմաղթանքներ-օրհնանքների հորինում: Ճամբարի կարևոր ու սիրված բաղադրիչներից մեկն իհարկե լողն էր, լողափնյա ջրային խաղերը:

Ճամբարի ընթացքը լուսաբանում ենք «Հյուսիսափայլ» ռադիոյի հետևյալ ռադիոհաղորդումներում՝

Հյուսիսափայլ ռադիո #25

Հյուսիսափայլ ռադիո #26

Հյուսիսափայլ ռադիո #27

Արվեստի փառատոնը կրթահամալիրում…Հյուսիսափայլ TV #26 — Ներկայանում են Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսը:

Ճամբարի ամփոփումը ներկայացնում ենք «Հյուսիսափայլ» TV-ի #27-րդ թողարկումով:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ուսումնական ամառ, Սովորողների ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий