Գնահատում

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։

  • Ե՞րբ են գնահատում

Սովորողին գնահատում եմ դասերի ընթացքում( ոչ միշտ գնահատանիշով)՝ խոսքով, ժպիտով, որգևորելով, ակտիվությամբ, ուսումնական նախագծի վերջնարդյունքով և այլն․․․

  • Ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը, սովորողը, ծնողը։ Սովորողը գնահատում է իր դասընկերոջը դասի ընթացքում ակտիվության, ուսումնական նյութը ճիշտ ու հետաքրքիր ներկայացնելու համար, ուսումնական նյութի տակ կարծիք գրելով, այլ տարբերակներով։

  • Ի՞նչն եմ գնահատում

Գնահատում եմ սովորողի առաջադիմությունը, մեդիահմտությունները, ակտիվությունը, սովորելու նկատմամբ մեծ սերը, ցանկությունը և ոգևորության փոխանցումն ընկերներին։

Գնահատում եմ նաև(էլեկտրոնային մատյանում)՝

  1. Ուսումնական նախագծին սովորողի մասնակցությունը, մասնակցության ձևը՝տեսանյութ, ռադիոնութ, պատում․․․
  2. Դասարանում սովորողի ակտիվ մասնակցություն դասին
  3. Ֆլեշմոբերին մասնակցությունը
  4. Լրացուցիչ առաջադրանքների կատարում, ընթերցանություն
  • Ինչպե՞ս եմ գնահատում

Գնահատում եմ ժպիտով, հայացքով, խոսքով, խրախուսելով, սովորողի զարգացումը բնութագրելով և այլն։

  • Ինչո՞ւ գնահատել

Գնահատել, որովհետև՝

  • գնահատման միջոցով գրանցում ես սովորողի առաջադիմությունը
  • որ փոխադրվի հաջորդ դասարան՝ կիսամյակային, տարեկան գնահատականներ
  • սովորողին մոտիվացնելու, ոգևորելու նպատակով
  • սովորողի ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով։
  • Սովորողին խրախուսելը, նրա հաջողությունները, ձեռքբերումներն արձանագրել-բարձրաձայնելը գնահատման լավագույն տարբերակներից մեկն է, որն էլ ապահովում է սովորողի շարունակական զարգացումը։
Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Երկարացված օրվա կազմակերպում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s