Սուրբ Ծննդյան խորհրդով․ Համագործակցային նախագիծ

«Սուրբ Ծննդյան խորհրդով» համագործակցային նախագիծ

Համագործակցող ուսումնական հաստատություն՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի միջնակարգ դպրոց

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
  • երաժշտական, ընթերցողական հմտությունների ձևավորում
  • Սուրբ Ծննդյան տոնի ծանոթացում
  • Բլեյան կրթական ցանցի տարածում

Խնդիրները

  • նախագծի միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական և լեզվական մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • համագործակցային և թիմային հմտությունների ձևավորում:

Մասնակիցներ

Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի 4-9-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ:

Ժամանակացույց՝  դեկտեմբերի 16, ժամը 13.00

Համակարգողներ՝ Քրիստինե Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան

Հեռավար թեմատիկ  հանդիպումները կիրականացվեն  Zoom  հարթակում:

Ծրագրում՝

  • Սուրբ Ծննդյան ավետիսներ
  • Ընթերցումներ Զահրատից

Սուրբ Ծննդյան ավետիսներ

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:

Եփե մայրիկ եփե թանելի փլավ,

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,

Մամային աչքերը բոլոր մնացել:

Մհեր ճութ էր,  ճթացավ,

Քյանց բարդի ծառ՝  երականացավ,

Մհեր նստեր կապույտ քուռակ

Մեջքին կապեր պողպատ, ուրագ,

Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ

Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

Ընթերցումներ Զահրատից

Լոյսեր (լույսեր)վառեցէք – եթէ չի բաւեր(բավեր)

Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Յոյսեր(հույսեր) վառեցէք – եթէ չեն բաւեր

Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն(գույն-գույն),

Երգեր երգեցէք հինէն ու նորէն-

Տօ՛ն է այս գիշեր․․․

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է

Ալիւրի(ալյուրի)  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա

Մօրուքէդ հաց կը շինուի՞(կշինվի՞)

Երգերի ռիթմիկ նվագակցություն ստանալու համար մասնակիցները իրենց հետ կարող են ունենալ զանգեր, զանգակներ, գդալներ:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий