Գարնանային աշխատանքները Հյուսիսային դպրոցի մանկավարժական ճամբարում

Մանկավարժական գարնանային ճամբարը շարունակվում է․․․

Այսօր ճամբարի երրորդ օրն էր։ Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք գարնանային պարտիզապուրակային աշխատանքներով։ Դասավանդողների խմբերը Հյուսիսային դպրոցի տարբեր պուրակներում տարբեր աշխատանքներ էին իրականացնում․ մի խումբը արևմտյան պուրակն էր մաքրում աղբից, ծաղիկներ տնկում, ջրում, մի այլ խումբ աշխատում էր Սիենայի և եղրևանիների պուրակում, մյուսներն էլ այգեպանի հետ սերմնացան էին իրականացնում հարավային լանջերին։

Շարունակվում է նաև 6 տարեկանների մուտքի ճամբարը․․․Հյուսիսային դպրոցի ճամբարականներն այսօր հեծանիվ էին վարում, զատկանկարներ ստեղծում․․․

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Մանկավարժական աշխատողների ճամբար, Դասավանդողի օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий