Կոմիտասյան օրերը կրտսեր դպրոցում

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ժամկետը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր

Նախագծի նպատակը.

Ճանաչել երգահան, երգիչ, բանաստեղծ Կոմիտասին, ստեղծագործական գործունեությանը

Նախագծի խնդիրները.

  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր ընթերցման համար

Նախագծի աշխատանքային ուղղություններն ու բովանդակությունը

  • Տեղեկություններ Կոմիտասի կյանքից. ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտենք նրա մասին
  • Կոմիտասը դպրոցում, դասարանում․ ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին․ գեղարվեստական պատկերները Կոմիտասի բանաստեղծություններում․ կարդում, նկարում, ունկնդրում ենք Կոմիտաս
  • Կոմիտասն ընտանիքում. Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ
  • Կոմիտասն առավոտյան ընդհանուր պարապմունքներին
  • Կոմիտասը սովորողի աչքերով․ «Իմ Կոմիտասը», «Երաժշտությունն իմ կյանքում» ստեղծագործական-վերլուծական աշխատանք. Ի՞նչ երաժշտություն եմ նախընտրում, ինչո՞ւ եմ հենց դա նախընտրում:

Նախագծի նկարագրությունը

Կոմիտասյան օրերը կրթահամալիրում մեկնարկում են սեպտեմբերի սկզբից: Առավոտյան ընդհանուր պարապմունքին սովորողները երգում, ընթերցում, պարում են այս ընթացքում արդեն սովորած-յուրացրած կոմիտասյան երգերը, ստեղծագործությունները, պարերգերը: Դասերի ընթացքում սովորողների հետ կարդում-քննարկում ենք Կոմիտասի ստեղծագործությունները, էլ ավելի լավ ճանաչում Կոմիտաս պապիկին, նկարում ունկնդրում, ստեղծագործում… Նախագծի շրջանակում սովորողների հետ կազմակերպում- իրականացնում ենք նաև դասարանական, ընտանեկան ֆլեշմոբներ:

  • Նախագծի արդյունքները (ընթացքի մեջ են…)

Կոմիտաս մեդիափաթեթ

«Կոմիտասյան օրեր» նախագիծը՝ «Խոսքի մշակույթ» բլոգում։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий