Քաղաքի ֆոլկլոր․ Ուսումնասիրում ենք բանգլադեշյան բակերը․․․

Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Նախագծի իրականացման ժամկետ՝ հունվարի 8-12

Ձմեռային ազգագրական փառատոն 2024-ի նախագծային ուղղություններից ընտրել ենք «գյուղի քաղաքի ֆոլկլոր» ուղղությունը։

Իրականացման ընթացքը

Նախագծի շրջանակում կշրջենք Բանգլադեշի բակերով, կուսումնասիրենք պահպանված հին արհեստները, մասնագիտությունները(կոշկակարանոցներ, աղավնատներ, ժամագործի արհեստանոցներ, աղավնապահի, կոշկակարի, ժամագործի մասնագիտություններ, այլ․․․)։

Կուսումնասիրենք, կլուսանկարենք հետաքրքրիր, տարբերվող, հայկական ֆոլկլոր կրող-ունեցող բակերը, տաղավարները, խաղահրապարակները․․․

Ճամբարականներն էլ որպես անհատական աշխատանք կուսումնասիրեն իրենց բակերը, կլուսանկարեն ու կպատմեն իրենց բակերի մասին։

Արդյունքները

Արդյունքները կամփոփենք ճամբարային առաջին շաբաթվա ավարտին՝ լուսանկարների, պատումների, տեսանյութերի միջոցով։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ուսումնական հունվար, Սովորողների ճամբար, Ստուգատես. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий